Kiss.am Լավ է, երբ կենսաբանական ժամացույցը հետ Է ընկնում սենյակի ժամացույցից: Գիտնականները կարծում են, որ մարդու տարիքի մասին չի կարելի դատողություններ անել՝ հիմնվելով միայն նրա ապրած տարիների, այսինքն՝ անձնագրային տվյալների վրա:
Այդ, այսպես կոչված, օրացույցային տարիքից շատ ավելի կարևոր Է կենսաբանական տարիքը: Այն չափվում Է մեկ այլ ժամացույցով, որը գտնվում է մեր ներսում: Իսկ այդ ժամացույցը մեկի մոտ արագ Է աշխատում, մյուսի մոտ դանդաղ: Այն, որ կենսաբանական տարիքը կարող է չհամապատասխանել օրացույցայինին, գիտնականները գլխի են ընկել դեռևս նախորդ դարում, սակայն միայն վերջերս են սկսել փորձել հաշվել այն: Եվ պարզվել է, որ օրգանիզմը ծերանում է հատված առ հատված, չնայած այն հանգամանքին, որ այն մի միասնական ամբողջություն է: Օրինակ, 55 տարեկան մարդու պարամետրերը, որը կանոնավորապես զբաղվում է սպորտով, սեռական կյանք է վարում, հետևում է սննդակարգին և, գլխավորը, սթրեսների չի ենթարկվում, կարող են համընկնել կենսաբանական այն ցուցիչներին, որոնք բնորոշ են օրացույցային 35 տարվան համապատասխանող տարիքին: Եվ հակառակը. 35- ամյա երիտասարդ մարդը, որը խմում է, ծխում և իր առողջության վրա ընդհանրապես խաչ է քաշել, կարող է արագընթաց կերպով ծերանալ: Նրա ապրած մեկ տարին կարող Է երկուսի կամ երեքի հավասարվել:
Խորհուրդ են տալիս երկարակյացները Психология.Как всегда молодо выглядеть и не стареть душой Пять продуктов для молодости. Что есть, чтобы не стареть Տարածել... Նմանատիպ նյութերՆոր նյութերՄիացեք մեզ YouTube-ում... 80հզ.+ բաժանորդ
| Դիտումներ: 1614 |
| | |
