Հարբեցողությունը ստիպում է ձեզ թերարժեք զգալ. ինքնագնահատականի խնդիրը
 

   2ov.am

Ինչպես էլ որ պահի իրեն ալկոհոլից կախվածություն ունեցող մարդը, սրտի խորքում նա իր մասին լավ կարծիք չունի: Նա չի վերաբերվում իրեն որպես արժանի և կարևոր մարդու: Ալկոհոլը թույլ է տալիս վայրկենապես փոխել իրավիճակը: ‹‹Իսկ դու գիտե՞ս ով եմ ես,- պարծենալով հայտարարում է նա, երբ խմում է,- ես կարող եմ անել այն, ինչ ուզում եմ››: Հաջորդ օրը` հիշելով իր մեծամիտ հայտարարությունները, ամաչում է, անհարմար է զգում, հնարավոր է ներողություն խնդրի. ‹‹Ես երեկ ինձ վերջին հիմարի նման եմ պահել››: Սկսում է զղջալ իր պահվածքի համար:

 

Հարբեցողությունը ստիպում է ձեզ թերարժեք զգալ. ինքնագնահատականի խնդիրը

 

Հարբեցողների կանայք շատ լավ գիտեն իրենց ամուսինների այս առանձնահատկությունը և հաճախ օգտվում են դրանից ամուսնու ներսում սեփական անպետքության զգացում առաջացնելու համար: Այլ կերպ ասած` հաճախ փորձում են իրենց ամուսնու մեջ զարգացնել անլիարժեքության բարդույթ: Դրանով, սակայն, ոչ թե օգնում են հիվանդին հաղթահարել խնդիրները, այլ ավելի են վատացնում իրավիճակն ու ամուսնական փոխհարաբերությունները: Եթե ընտանիքում կա աղջիկ երեխա, վնասում են նաև նրան: Աղջիկը կարող է մտածել, որ բոլոր տղամարդիկ են անպետք, վատը և արժանի չեն սիրո: Նման դեպքում մեծ է հավանականությունը, որ աղջիկը հետագայում ամուսնական խնդիրներ կունենա:

‹‹Իսկ ինչ անեմ ես, ուրախանամ, որ նա խմո՞ւմ է››,- միգուցե առարկեն շատերը: Մի ուրախացեք, պարզապես տարանջատեք վարքը մարդուց և հիվանդությունը մարդուց››: Մի կին «Առողջացում կախվածությունից» հաղորդման ժամանակ ասել է. ‹‹Ես ատում եմ ալկոհոլը: Ես հարբեցողությունը համարում եմ ահավոր հիվանդություն, բայց ես սիրում եմ իմ ամուսնուն››:

Վրդովվեք անթույլատրելի վարքից ու արարքներից, բայց մի պիտակավորեք մարդուն: Մարդու մեջ մեղքի և թերարժեքության զգացում առաջացնել նշանակում է նոր առիթ տալ հարբեցողության համար: Ցածր ինքնագնահատականը շատ ցավալի է, և ալկոհոլից կախվածություն ունեցող մարդն այդ տհաճ զգացողությունն օղու նոր չափաբաժնով լրացնելու ցանկություն է ունենում: Նա անզոր է ալկոհոլի առաջ, ինչպես նրա կինը՝  հարբեցողության:

В. Москаленко,
Созависимость при алкоголизме и наркомании

777


Տարածել...
 

Նմանատիպ նյութեր



Նոր նյութեր


Միացեք մեզ YouTube-ում... 80հզ.+ բաժանորդ




Աղբյուրը: http://kiss.am/xarynkar/vol22/alkoholoizmevvatinqnagnahatakan.png

Կատեգորիա: Հոգեբանություն | Ավելացրեց: Admin (29.07.2014) | Հեղինակ: 2ov.am W
Դիտումներ: 1060 | Տեգեր: ալկոհոլ, կախվածություն, հարմոնիա, Հոգեբանություն, Առողջ ապրելակերպ | Վարկանիշ: 2.0/1
Կայքն իր գործունեությունը տեղափոխել է «Ժամանց և Տեղեկատվություն» YouTube-յան ալիք: Շուտով դուք կվերահասցեավորվեք մեր erkusov.com ֆեյսբուքյան էջ: Միացեք 125հզ.+ բաժանորդներին:
Սեղմիր Հավանել և կարդա հետաքրքիր նյութեր

Լավ