Huffington Post Huffington Post-ը ներկայացրել է գիտականորեն ապացուցված եղանակներ, որոնք նպաստում են օրն ավելի հաճելի սկսելուն:
Առավոտյան սուրճն ըմպելիս սեղանին փոքրիկ ծաղիկ դրեք էվոլյուցիոն հոգեբանները կարծում են, որ ծաղիկների կամ առհասարակ բույսի առկայությունը ենթագիտակցորեն անվտանգության զգացում է առաջացնում: Մարդ ենթագիտակցորեն մտածում է, որ եթե տվյալ վայրում ծաղիկն աճում է, ապա կարելի է այդտեղ «արմատներ գցել»: Այսպիսով, փոքրի ծաղկեփնջի առկայությունն առավոտյան կստիպի հավատալ, որ օրը հաջող է լինելու: Քնեք աջ կողքի վրա Ըստ գիտնականների՝ աջ կողմի վրա քնելն ազդում է երազների վրա: Նրանք պարզել են, որ աջ կողքի վրա քնող մարդիկ ավելի հաճելի երազներ են տեսնում՝ թեթևության, ուրախության, խաղաղության և սիրո զգացումով, որից հետո արթնանում են ավելի լավ զգացողությամբ և ավելի առույգ են լինում: Մեկ բաժակ նարնջի հյութ ըմպեք Բացի նրանից, որ նարինջը առավոտյան գույնն ու տրամադրությունն է արտահայտում՝ նման լինելով արևին, այն նաև հարուստ է B6 վիտամինով: Մեկ ժամ շուտ պառկեք քնելու Երբ մարդ կորցնում է քնելու ժամանակը, նա կորցնում է նաև հումորի զգացումը: Ինչպես բացատրում է Հարվարդի բժշկական դպրոցի պրոֆեսորը՝ հագեցած քնի պակասը խոչընդոտում է զգացմունքները ճիշտ ընկալելուն: Մարզանք արեք Մի քանի թեթև վարժությունները կստիպեն սրտին ավելի թեթև աշխատել ողջ օրվա ընթացքում: Հետաքրքրական է, որ 5 րոպե մարզումները բնության գրկում կբարձրացնեն տրամադրությունը: Տարածել... Նմանատիպ նյութերՆոր նյութերՄիացեք մեզ YouTube-ում... 80հզ.+ բաժանորդ
| Դիտումներ: 1344 |
| | |
