Time Ընկերական լավ հարաբերությունները պարգևում են ոչ միայն դրական զգացումներ, այլև ամրապնդում են առողջությունը, գրում է Time- ը:
Նման եզրակացության են եկել Հյուսիսային Կարոլինայի համալսարանի հետազոտողները։ Հոգեբան Բարբարա Ֆրեդերիկսոնի գլխավորությամբ գիտնականներն ուսումնասիրել են իրենց ֆակուլտետի ու համալսարանի 65 աշխատակիցների վիճակը։ Նրանց մոտ կեսը մասնակցել է հատուկ մեդիտացիայի, որի ընթացքում նրանց խնդրել են մտածել իրենց ու մտերիմների մասին, ընդ որում՝ բացառապես դրական բաներ։ Նման ժամային պարապմունքներն անցկացվել են ամեն շաբաթ՝ մեկուկես ամսվա ընթացքում: Բացի այդ, կամավորներին առաջարկել են սթրեսային իրավիճակներում հիշել մտերիմների մասին: Պարզվել է, որ մեդիտացիային մասնակցածներն ավելի շատ դրական էմոցիաներ են ապրում, իսկ թափառող նյարդը սկսել է ավելի լավ գործել։ «Գլխավոր եզրակացությունն այն է, որ մենք ի վիճակի ենք փոխել ինչ– որ ֆիզիկական բան Տարածել... Նմանատիպ նյութերՆոր նյութերՄիացեք մեզ YouTube-ում... 80հզ.+ բաժանորդ
| Դիտումներ: 1742 |
| | |
