Մեդիտացիա «Սրտի մաքրագործում»
![]()
  kiss.am ![]() Պատկերացրեք, որ վերցնում եք մաքուր գործվածքի մի կտոր և թրջում այն ցոլցլացող բացարձակ մաքուր ջրի մեջ, որը խայտում է ուղիղ ձեր ոտքերի առջև: ...Կռացեք և ջուր լցրեք ձեր բռի մեջ: ...Թրջե'ք այդ ջրով գործվածքը և պատկերացրեք, որ ձեր սիրտն առել եք ձեր ձեռքերի մեջ: ...Ձեր սիրտը նման է բյուրեղապակյա անոթի: Բայց Երկրի վրա ունեցած ձեր մարմնավորումների ընթացքում այդ անոթը մթագնել է և այլևս իր միջով բաց չի թողնում Աստվածային Լույսը: ...Վերցրե'ք ձեր անոթը՝ ձեր սիրտը, և պատկերացրեք, թե ինչպես եք շերտ առ շերտ նրա վրայից մաքրում կուտակված բացասական հատկություններն ու զգացմունքները: ...Ատելություն, հակակրանք, վախ, չարակամություն, տգիտություն, ծուլություն, նախանձ... ...Ձեզնից յուրաքանչյուրը կունենա մի քանի հատկանիշներ, որոնցից նա պետք է ձերբազատվի առաջին հերթին: ...Լվացե'ք ձեր սիրտն այդ բացասական հատկանիշների ու դրսևորումների շերտանստվածքից: ...Կրկնե'ք այդ գործընթացն ամեն օր: ...Ձգտեցե'ք ձեր գիտակցության մեջ մշտապես պահել այն բանի պատկերացումը, թե ինչպես եք հրաժեշտ տալիս ձեր բացասական հատկանիշներին: ...Պատկերացրեք, թե ամեն անգամվա հետ ձեր սիրտն ինչպես է ունակ դառնում իր միջով անցկացնելու ավելի ու ավելի շատ Աստվածային էներգիա: ...Կանցնի որոշակի ժամանակ, և ձեր սիրտն ամբողջությամբ կմաքրվի անցյալի կուտակումներից, իսկ դուք կկարողանաք լրիվ չափով յուրացնել Աստվածային էներգիայի այն թրթիռները, որոնցով լեցուն է ողջ աշխարհը՝ամբողջ Արարչությունը, բայց դուք պարզապես չեք կարողանում ընկալել այդ թրթռանքը՝ ձեր սեփական անկատարության և այդ անկատարությունից ձեր հրաժարվել չկամենալու պատճառով: Հնարավոր է՝ձեզնից յուրաքանչյուրը կմտորի... ...կորոշի փոխել իր մոտեցումը կյանքի նկատմամբ և կդադարի մռայլ տեսք ընդունել՝ բերկրանքով Նոր Օրվա դեմ բացելով իր ժպտացող դեմքը: Պատկերացրեք, որ նստած եք լճի ափին, և պայծառ արևի շողերն ընկնում են ուղիղ ձեր դեմքին... ...Ձեզ համար հաճելի է արևի քնքուշ ճառագայթների հպումը: ...Օրեցօր արևն ավելի ու ավելի շատ է թափանցում ձեր մեջ, և մի գեղեցիկ օր արդեն դուք ինքներդ եք վերածվում արևի և նվիրաբերում եք ձեր Լույսը, ձեր Սերը բոլոր նրանց, ովքեր Լույսի ու Սիրո կարիքն ունեն: Կգա օրը, և ձեր Աստվածային գիտակցության արևը կճառագի ձեր միջից և կնվիրի իր ջերմությունը շատ մարդկանց, ովքեր դեռևս չեն կարողացել ձերբազատվել այն ամենից, ինչը խանգարում է նրանց՝ մերձենալու իրենց ներսում գտնվող Աստվածային ներկայության արևին: ...Դուք արևակերպ եք: ...Եվ դուք պարզապես պետք է մաքրե'ք բազմադարյա ցեխի նստվածքը ձեր անոթի վրայից, որպեսզի այն նորից ձեռք բերի իր մաքրությունն ու թափանցիկությունը: ...Այնժամ դուք կլցնեք ձեր անոթը Աստվածային էներգիայով և յուրաքանչյուրին՝ ով ծարավ է, հնարավորություն կտաք ըմպելու ձեր անոթից: ...Աստվածային էներգիան երբեք չի սպառվում: Աստվածային էներգիայի հոսքը ձեր աշխարհում սահմանափակվում է միայն մարդկային գիտակցության պատճառով: ...Վրա է հասնում Նոր Օրը, իսկ այդ Օրվան բնորոշ է սահմանափակումների բացակայությունը, Աստվածային Ազատությունը և Աստվածային Սերը... Տարածել... Նմանատիպ նյութերՆոր նյութերՄիացեք մեզ YouTube-ում... 80հզ.+ բաժանորդ
| Դիտումներ: 1233 |
| | |