Սոս Սարգսյանի մտքերը տարբեր հարցազրույցներից
![]()
  kiss.am ![]() tesadasht.am-ը ներկայացրել է տարբեր հարցազրույցների ժամանակ ՀՀ ժողովրդական արտիստ Սոս Սարգսյանի արտահայտած մտքերից մի քանիսը։ ֊ 83 տարի: Շշմելու ա, շատ-շատ ա է։ ֊ Մեր ժողովուրդը դարձել է գանգատաբեր: Չի կարելի այսքան փնովել, շատ լավ բաներ էլ են կատարվում: ֊ Կինո ավելի դժվարությամբ եմ մտել։ Այն ժամանակ ռեժիսորները չէին վստահում հայ դերասաններին, միշտ Մոսկվայից ռուս դերասաններ էին հրավիրում։ ֊ Աստծուց մի բան եմ խնդրում՝ հոգիս չառած միտքս չառնի։ ֊ Իսկապես կարոտում եմ հողը, բնությունը, գյուղացու աշխատանքը։ ֊ Արցախը Ձեզ համար տարածք է, մեզ համար՝ սուրբ հայրենիք։ ֊ Դերասանը պետք է դառնա իրեն վստահված բացասական կերպարի փաստաբանը։ ֊ Գիտեմ, որ պետք եմ իմ ազգին, այս ազգի մեծերից մեկն էլ ես եմ, փոքր ազգը պետք է մեծ մարդիկ ունենա, ամեն ինչ անի, որ նման մարդիկ ունենա: ֊ Մեծ մարդիկ, որ շատ լինեն նրանց արժեքը կկորի։ ֊ Մարդն այն տեսակ արարած է, որն անվերջ վատ արարքներ է գործում և չի էլ կարող չտառապել դրանց համար... ֊ «Գիքոր»֊ի Համբոն հոգու գործ էր, ես դա ապրեցի։ ֊ Մեր` Համազգային թատրոնի համար ոչ մի նշանակություն չունի, թե ում ինչ պաշտոն տվեցին. լրիվ ուրիշ կյանք է այնտեղ: ֊ Կյանքում մարդիկ ամեն կերպ թաքցնում են իրենց էությունը, իսկ թատրոնը միշտ բացահայտում է դա։ ֊ Սիրո ազդեցության տակ ինչեր էինք անում, աշխարհը մեր ոտքի տակ էր, դա մեզ ուժ էր տալիս: ֊ Թատրոնն ապրում է, շնչում, թատրոնը հավիտենական է, և նրա ասելիքն էլ հսկայական նշանակություն ունի հասարակության համար: Վարպետի պատգամներից բոլորի՛ս Մեղքը սրա-նրա վրա բարդելով ջվալը չի կարվում: Ազգովի կդառնանք մեղադրող, պահանջող, վատաբանող, ճառ ասող…Ճա՛ռ ասող… Մեր զանգգն ո՞վ է կախելու… Մեր խոսքը մտածմունքից ծնենք, մեր կողմնորոշումը՝ տանջահար մեր պետությու նից : Խելոք մի մարդ ասել է՝ քաղաքականությունը հնարավորության արվեստ է: Թեթևամտորեն չկապկենք սրան-նրան, ուրիշ է մեր ճակատագիրը, այլ են մեր լուծելիք խնդիրները, ծանր է մեր խաչը…Հեշտ ենք կորցնում, դժվար ենք ետ բերում տանուլ տվածը… Կողքից նայողը կասի՝ հայերը արդեն քանի դար պատրանքներով են ապրում: Պատճառն այն է, որ հաճախ ենք ուրիշի ձեռքին խաղալիք եղել: Մի հինավուրց ժողովուրդ, փորձված, ծեծված մի ժողովուրդ ժամանակն է, որ իր եղած բարեմասնություններին գումարի իմաստություն: Մեր վիճակը դեռ չի հասել գիտակցության մեր խորքերը: …Մեր ապագան բզկտված, չարչրկված այս փոքրիկ հողակտորն է, մեր միակ հույսն է, խնայե՛նք: Խնայենք ինքներս մեզ, խնայենք մերկացած ջղերով այս ժողովրդին… Մտավորականի համար չի կարող լինել՝ ,,վերևի-ներքևի,, կողմ: Հայրենիքն ամբողջական հասկացողություն է: Իրարհասկացողությա՛ն ճամփան բռնենք… ՍՈՍ ՍԱՐԳՍՅԱՆ Տարածել... Նմանատիպ նյութերՆոր նյութերՄիացեք մեզ YouTube-ում... 80հզ.+ բաժանորդ
| Դիտումներ: 3220 |
| | |