Մտորելու համար. Մեր անցյալը մեր արարքներն են...
 

   Վիլեն Եդիգարյան

Մեր անցյալը մեր արարքներն են: Մեր ներկան նշանակալից չափով հետևանք է մեր անցյալ արարքների:    Մեր ապագան մեր արարքների հետեւանքն է ավելի շուտ, քան մեր գործունեությունը ապագայում: Հետևաբար արարքը այն է, ինչ որոշակիացնում է մեր    կյանքի    ուղին:    Արարքը միաժամանակ և՛ մեր ուղին ցույց տվող աստղ է, և՛ վորձաքար խոչընդոտ է, և՛ այն է, որը մեզ դուրս է բերում լայն ճանապարհ, և՛ այն, որը տանում է փակուղի:

Մեր անցյալը մեր արարքներն են...

Դա այն է, որը բարձրացնում կամ նվաստացնում է մարդուն: Արարքը մեզ տանում է մեր աստեղային ժամին կամ գողգոթային, արարքը մեզ դարձնում է այն, ինչ որ կանք: Որոշ արարքներ մարդը կատարում է անմիջապես, այլ արարքների համար նա պետք է հասունացած լինի: Արարքը պատկանում է նրան, ով այդ արել է:
Եթե միջոցները արատավոր են, ապա նպատակն էլ է արատավոր, եթե միջոցները սև են, ապա նպատակն էլ է սև:
Համբերությունը,    ինչպես սպասումը,    մարդու ունակությունն է հետաձգելու իր շահերը մի անկյուն և սպասել իր ժամին:

Մարդը դեր է խաղում, երբ նա իրենից պատկերում է ոչ այն, ինչ որ իրականում կա: Որպեսզի ինչ որ մեկի դերը խաղաք, անհրաժեշտ է իմանալ նրա հոգեբանությունըև վարքագիծը: Ինքը    կյանքը    ցույց    է  տալիս պրակտիկայում, որ մարդը ստիպված է լինում խաղալ բազմաթիվ դերեր և միայն հազվադեպ դեպքերում է մնում ինքն իր հետ: Մարդը մնում է ինքն իրեն հետ այնտեղ, որտեղ համարում է, որ ոչ ոք իրեն չի դիտում, որտեղ նա ազատ է և անկախ հասարակական կարծիքից:

Մնալ ինքն իրեն հետ ավելի լավ է, քան խաղալ ղեր, որովհետև այդ դեպքում ավելի մեծ է ազատությունը: Որպեսզի սեփական կարծիք ունենալ և արտահայտել այն բարձրաձայն, պետք է նախ և առաջ սովորել խորհրդածել, ձևավորել այն մտքում և այնուհետեւ ճշգրիտ արտահայտել:

Կյանքում իրար են խառնում համառությունը և կամակորությունը: Համառությունը ավելի քաղաքավարի է, իսկ կամակորությունը ավելի բիրտ է շրջապատի հետ հարաբերություններում: Համառությունը կարող    է նախապատվություն տալ ուրիշների    շահերին, կամակորությունը՝ երբեք: Համառությունը մարդու կամքի արտացոլումն է արտաքնապես, կամակորությունը իրենից դուրս կամքի ձեռք բերման վարձ է՝ չզիջելու միջոցով և ուրիշների նկատմամբ իր նախապատվություն: Համառությունը և կամակորությունը երբեք չեն անցնում մեկը մյուսին:

 

777


Տարածել...
 

Նմանատիպ նյութեր



Նոր նյութեր


Միացեք մեզ YouTube-ում... 80հզ.+ բաժանորդ




Աղբյուրը: http://erkusov.com/WebPlayer201/nerashxarh2.jpg

Կատեգորիա: ՆԵՐԱՇԽԱՐՀ | Ավելացրեց: Admin (08.10.2014) | Հեղինակ: Վիլեն Եդիգարյան W
Դիտումներ: 911 | Տեգեր: Մտորելու համար, Ներաշխարհ, իմաստուն մտքեր | Վարկանիշ: 0.0/0
Կայքն իր գործունեությունը տեղափոխել է «Ժամանց և Տեղեկատվություն» YouTube-յան ալիք: Շուտով դուք կվերահասցեավորվեք մեր erkusov.com ֆեյսբուքյան էջ: Միացեք 125հզ.+ բաժանորդներին:
Սեղմիր Հավանել և կարդա հետաքրքիր նյութեր

Լավ