youandworld.am Երբ ես երեխա էի, ուզում էի գերհերոս լինել, փրկելով աշխարհը` բոլորին երջանկացնել: Երևակայական ճամփորդություններ էի կատարում, որպեսզի Կրիպտոնի մոլորակից բերեմ միջտիեզերական օբյեկտներ, բայց երբ մեծացա, հասկացա, որ ֆանտաստիկան այդքան էլ գերունակություն չէ, և սկսեցի զբաղվել իրական գիտությամբ:
Ես սկսեցի ճանապարհորդությունս Կալիֆորնիայի Բերկլիի համալսարանից` համալսարանում 30 տարի առաջ արված հետազոտությունից, որտեղ ուսումնասիրում էին հին տարեգրքերում ներառված ուսանողների լուսանկարները և փորձում պարզել այդ ուսանողների հաջողությունները և բարեկեցության սանդղակը, իսկ չափորոշիչ վերցրել էին ուսանողների ժպիտների պարբերականությունը: Կարծում եմ` արդյունքը արդեն պատկերացրիք…. Լավ նորությունն այն է, որ մենք իրականում ժպտալով ենք ծնվում. ուլտրաձայնային տեխնոլոգիայով կարող ենք տեսնել զարգացող երեխայի ժպիտը, իսկ երբ երեխաները ծնվում են, շարունակում են ժպտալ՝ հատկապես քնի ժամանակ: Նույնիսկ կույր երեխաններն են ժպտում մարդկային ձայն լսելիս: Ժպիտը այն բիոլոգիական ընդունակությունն է, որ հատուկ է բոլոր մարդկանց: շարունակությունը կարդալ սկզբնաղբյուր կայքում:
ՀՈԼՈՎԱԿՆԵՐ նմանատիպ թեմայով Տարածել... Նմանատիպ նյութերՆոր նյութերՄիացեք մեզ YouTube-ում... 80հզ.+ բաժանորդ
| Դիտումներ: 866 |
| | |
