* 1 լիտր մեղրը պետք է կշռի 1,4 կգ:
* Ջրում լուծելիս նստվածք չի առաջացնում:
* Փոքր բաժակի մեջ մեղրին մի քիչ ջուր խառնեք և մի կաթիլ յոդ լցրեք: Եթե կապտեց, ուրեմն մեղրը կեղծված է:
* Մեղրի տարբեր տեսակներ տարբերվում են գույնով: Այն կարող է ունենալ բաց դեղինից սկսած մինչև դարչնագույն երանգ, պետք է լինի թափանցիկ, բայց ոչ անբնական սպիտակ:
* Պետք է անպայման լավ բույր ունենա:
* Ամանի մեջ լցնելիս պետք է ծորա, իսկ ծորացող շիթը կտրվելիս՝ պետք է ամբողջությամբ ընկնի և ակորդեոնի գալարների պես գնդվելուց հետո միայն դանդաղ տարածվի: Կեղծ մեղրն այդ դեպքում սոսնձի պես արագ կթափվի:
* Բնական մեղրը տրորելիս մատների մեջ անմիջապես հալվում և ներծծվում է:
* Մեղրը կաթեցրեք լավ ծծող թղթի վրա: Եթե խոնավության հետք մնա, ուրեմն այն իսկական չէ:
* Թեյում լուծելիս թեյը պետք է մգանա, և նստվածք չպետք է առաջանա:
Կայքն իր գործունեությունը տեղափոխել է «Ժամանց և Տեղեկատվություն» YouTube-յան ալիք: Շուտով դուք կվերահասցեավորվեք մեր erkusov.com ֆեյսբուքյան էջ: Միացեք 125հզ.+ բաժանորդներին: