Փողկապը կապելու ուղեցույց
18.09.2015, 09:21
 

   Amsagir.am

Փողկապը կապելու ուղեցույցՓողկապը ժամանակակից աշխարհում տղամարդկանց զգեստապահարնում կարևորագույն տեղ է զբաղեցնում:

Փողկապի ստեղծման համար պարտական ենք հռոմեացի լեգեոներներին, որվքեր պարանոցներին թաշկինակ էին կապում: Իհարկե, նորաձևության մեջ դրանք մտան 17-րդ դարի վերջում: Իսկ ևս 200 տարի անց դրանք դարձան շատ նման ժամանակակից փողկապներին:

Միևնույն ժամանակ առաջ եկավ մի ամբողջ գիտություն, թե ինչպես պետք է կապել փողկապը: Պատկերացրեք, որ քիչ գրքեր չեն գրվել փողկապ կապելու արվեստի մասին. դրանցից մեկի հեղինակն է Բալզակը:

Փողկապի ձևն ու դիզայնը վերջին հարյուր տարիների ընթացքում հաճախ է փոփոխվել: Փողկապի գոյության պատմության ընթացքում հայտնվել է կապելու 85 տեսակ՝ սկսած հասարակ, առօրեականից, մինչև էլեգանտ հանգույցներ: Ցավոք ժամանակակից փողկապը կարելի է կապել ընդամենը 10 եղանակով: Իսկ տղամարդիկ օգտագործում են 2 կամ 3 ձև, այն էլ ամենահասարակները: Շատերն էլ առհասարակ չգիտեն թե ինչպես կապել և անհրաժեշտության դեպքում սկսում են փնտրել իմացող մեկին:

 

Ահա փողկապ կապելու ամենապարզ եղանակը (ավելի մատչելի՝ տեսանյությում)

«Four-in-hand» հանգույցի գաղտնիքը

«Four-in-hand» ամենապարզ հանգույցն է: Անգլերենից թարգմանվում է «Չորս ձեռքերում»: Այդպես է կոչվել անգլիական տղամարդկանց ակումբի պատվին, որը գործել է 2 դար առաջ: Հենց այդ ակումբի անդամներն են այս հանգույցի հեղինակները:

Իսկ այժմ ներայացնենք այդ պարզ տեխնիկան: Այս հանգույցի համար հարմար է ցանկացած փողկապ: Ոչ երկարությունը, ոչ ձևը նշանակություն չունի:

 

Փողկապը կապելու ուղեցույց

1.     Բարձրացրեց օձիքը, անցկացրեք փողկապը, այնպես, որ աջ կողմում լինի նրա նեղ վերջավորությունը, իսկ ձախում՝ լայնը: Խաչում ենք այն, ինչպես պատկերված է նկարում, լայն ծայրը նեղի վրա:

2.     Անցկացնում ենք լայն ծայրը նեղի ետևով և նորից տանում աջ՝ կրկին խաչաձև:

3.     Հիմա անցացնում ենք լայն ծայրը կոկորդի մոտ գտնվող հանգույցից և ձգում վերև, այնուհետև կրկին անցկացնում ներքևի հանգույցից, որը առաջացել է վերոհիշյալ գործողություններից և ձգում ենք ներքև, բռնելով հանգույցը:

4.     Ամուր ձգում ենք հանգույցը օձիքին և վերջ, պատրաստ է:

Իսկ եթե ձեզ մոտ այնուամենայինիվ չստացվի, հուսահատվել պետք չէ. «Մի՞թե կոստյումը պետք է գեղեցկացնի ձեզ»:

 



Տարածել...
 

Նմանատիպ նյութեր



Նոր նյութեր


Միացեք մեզ YouTube-ում... 80հզ.+ բաժանորդ


Կատեգորիա: Օգտակար խորհուրդներ բազմազան | Ավելացրեց: Davbad | Տեգեր: աշխատող խորհուրդներ, Օգտակար, Օգտակար խորհուրդներ կենցաղի համար, հաջողության գաղտնիքներ, կարիերա, առողջարան
Դիտումներ: 798 | Բեռնումներ: 0 | Վարկանիշ: 0.0/0
Կայքն իր գործունեությունը տեղափոխել է «Ժամանց և Տեղեկատվություն» YouTube-յան ալիք: Շուտով դուք կվերահասցեավորվեք մեր erkusov.com ֆեյսբուքյան էջ: Միացեք 125հզ.+ բաժանորդներին:
Սեղմիր Հավանել և կարդա հետաքրքիր նյութեր

Լավ