Ամեն մարդ ունի խմիչքի որոշակի տանելիություն. բժշկի խորհուրդները ալկոհոլի օգտագործման վերաբերյալ
22.04.2015, 08:43
 

   erkusov.com

168.am-ի հետ զրույցում «Էրեբունի» բժշկական կենտրոնի գաստրոէնտերոլոգ Հայկ Մանասյանն ասում է, որ իր պրակտիկայի ընթացքում ալկոհոլի չարաշահման հետևանքով առաջացած խնդիրները հատկապես տոնական օրերին ամենաշատն են հանդիպում:

 

Դիմակ յուղոտ մազերի դեմ, որն արագացնում է մազերի աճը և դադարեցնում մազաթափությունը

 

«Հիմնական խնդիրը չափն անցնելն է: Ամեն մարդ ունի խմիչքի որոշակի տանելիություն: Ոմանք կարող են 2 բաժակից հարբել, ոմանք՝ 12 բաժակից: Այսպես թե այնպես՝ 12  բաժակ օգտագործելը վնասակար է բոլորի համար, բայց հատկապես տոնական օրերին (ծննդյան տարեդարձ, այլ առիթներ) մարդիկ հիմնականում չափն անցնում են, ինչն էլ հանգեցնում է խնդիրների: Ամեն մեկը պետք է իմանա իր չափը, կա՛մ թույլ ալոկոհոլ օգտագործի, կա՛մ թունդ օգտագործելու դեպքում չափերը չանցնի»,- ասում է գաստրոէնտերոլոգը:

 

Նրա խոսքով՝ մարդկանց մոտ մի արատավոր սովորություն կա. որոշ բաժակաճառերի դեպքում բաժակը պետք է մինչև վերջ դատարկել. «Կոպիտ ասած՝ աղոթքի պես բան են դարձնում կենաց ասելն ու կենացից հետո բաժակը դատարկելը: Դա աղոթք չի, դա ընդամենը բարեմաղթանք է»:

 

Բուժում անցնող, դեղորայք ընդունող մարդկանց Հայկ Մանասյանը խորհուրդ է տալիս ալկոհոլային խմիչքներ առհասարակ չօգտագործել կամ նվազագույնի հասցնել դրանց օգտագործումը:

 

Գաստրոէնտերոլոգի խոսքով՝ չկան հատուկ մթերքներ, որոնց հետ ալկոհոլի օգտագործումը ցանկալի չէ. «Եթե կերակրատեսակը հատուկ թույներ չի պարունակում կամ դեղորայքային բուժական ազդեցություն չունի, ապա հատուկ հակացուցումներ չկան»:

 

ՀՀ առողջապահության նախարարության Հիգիենիկ և հակահամաճարակային տեսչության սնուցման բաժնի պետ Մարգարիտա Բաբայանը խորհուրդ է տալիս սահմանափակել ալկոհոլի օգտագործումը ճարպոտ սննդի հետ, քանի որ ալկոհոլը դանդաղեցնում է ճարպերի քայքայումն օրգանիզմում, ընկճում է կենդանական սպիտակուցը քայքայող ֆերմենտի ակտիվությունը, որի արդյունքում դժվարանում  է մարսողությունը և սննդի յուրացումն օրգանիզմի կողմից: Արդյունքում, ըստ մասնագետի, սկսվում է մսի խմորումն աղիներում:


Տարածել...
 

Նմանատիպ նյութեր



Նոր նյութեր


Միացեք մեզ YouTube-ում... 80հզ.+ բաժանորդ


Կատեգորիա: Օգտակար խորհուրդներ բազմազան | Ավելացրեց: Davbad | Տեգեր: Օգտակար խորհուրդներ կենցաղի համար, առողջարան, ալկոհոլ, վնասակար սովորություններ
Դիտումներ: 1196 | Բեռնումներ: 0 | Վարկանիշ: 0.0/0
Կայքն իր գործունեությունը տեղափոխել է «Ժամանց և Տեղեկատվություն» YouTube-յան ալիք: Շուտով դուք կվերահասցեավորվեք մեր erkusov.com ֆեյսբուքյան էջ: Միացեք 125հզ.+ բաժանորդներին:
Սեղմիր Հավանել և կարդա հետաքրքիր նյութեր

Լավ