Գրքերի խնամք
13.09.2015, 00:17
 

   Kiss.am

Դասականներից մեկն ասել է, որ «ձեռագրերը չեն այրվում», բայց գրքերը, այնուամենայնիվ, շատ արագ մաշվում են, և այդ պատճառով հետևեք այս օգտակար խորհուրդներին.

 

Գրքերի խնամք

Ընթերցվող գրքին պոլիէթիլենային շապիկ հագցրեք և ստվարաթղթե Էջանիշ օգտագործեք:

Գրքերի փոշին պետք Է մաքրել չոր փափուկ լաթով կամ փոշեկուլով: Սովորաբար դա արվում Է տան ընդհանուր մաքրության ժամանակ:

Խստիվ արգելվում է գրքերի շապիկները խոնավ կտորով սրբելը, թուղթը խոնավություն չի սիրում:

Նեխահոտը նույնպես վնասակար է գրքերի համար, հետևաբար ժամանակ առ ժամանակ օդափոխեք ամուր փակված գրապահարաններն ու դարակները:

Այն գրքերը, որոնց կազմերը կեղտոտվել են, կարելի է մաքրել սպիրտի և ձվի դեղնուցի խառնուրդով: Այդ խառնուրդի մեջ թրջեք լաթը և մաքրեք կեղտոտ կազմը, իսկ հետո փայլեցրեք բրդե կտորով:
Գրքերը կարելի է ընտրողաբար մաքրել:

Դժբախտաբար, սիրելի գրքերի էջերին հաճախ են մատներից հետքեր առաջանում: Այդպիսի բծերը պրտեք օճառով, իսկ հետո մաքուր խոնավ լաթով և էջի երկու կողմերից ծծանի թուղթ դրեք: Հետքը կանցնի, երբ էջը չորանա:

Եթե երկար ժամանակ գրքերը չեն խնամվել և տեղ-տեղ բորբոս է առաջացել, ապա դրանից կարելի է ազատվել նաշադիրի սպիրտի կամ ֆորմալինի 2%-անոց լուծույթի օգնությամբ: Միայն թե այդպիսի մշակումից հետո էջերը պետք է ներծծող թղթի վրայից արդուկով չորացնել: Այս խորհուրդները կօգնեն, որ դուք և ձեր ժառանգները ողջ կյանքում օգտվեք ձեր գրքերից:

 


 


Подпишитесь на доски (Օգտակար) следующих пользователей Pinterest: Օգտակար.


Տարածել...
 

Նմանատիպ նյութեր



Նոր նյութեր


Միացեք մեզ YouTube-ում... 80հզ.+ բաժանորդ


Կատեգորիա: Օգտակար խորհուրդներ բազմազան | Ավելացրեց: Davbad | Տեգեր: Օգտակար, Օգտակար խորհուրդներ կենցաղի համար, գրքեր
Դիտումներ: 756 | Բեռնումներ: 0 | Վարկանիշ: 0.0/0
Կայքն իր գործունեությունը տեղափոխել է «Ժամանց և Տեղեկատվություն» YouTube-յան ալիք: Շուտով դուք կվերահասցեավորվեք մեր erkusov.com ֆեյսբուքյան էջ: Միացեք 125հզ.+ բաժանորդներին:
Սեղմիր Հավանել և կարդա հետաքրքիր նյութեր

Լավ