| 12.09.2015, 00:05 | |||||||
  Ռազմիկ Մարտիրոսյան
Անգլերեն List-english.ru – խնամքով ընտրված նյութեր անգլերեն սովորելու համար. օնլայն- բառարաններ, ֆորումներ, դպրոցներ, թարգմանիչներ, ուսուցիչներ, թեստեր, դասագրքեր, վիդեոկուրսեր, խաղեր, ծրագրեր անդրոիդի և iPhone-ի համար, YouTube-ի ալիքներ, և այլն: Բոլորն անվճար: Englishtips.org – ներբեռնման համար նախատեսված գրքեր ու դասագրքեր: Շատ լավ է աշխատում որոնման համակարգը: Կարելի է ամեն ինչ գտնել: Britishcouncil.org – Բրիտանական խորհրդի պաշտոնական կայքը. թեստեր, քերականություն, խաղեր, և այլն: Ամբողջն անգլերենով է, այդ իսկ պատճառով սկսնակները գուցե դժվարանան կողմնորոշվել, բայց արժե փորձել: Bbc.co.uk – ժամանակակից, կենդանի լեզուն սովորելու համար նախատեսված տարատեսակ նյութեր: Real-english.com – դասընթացներով, հոդվածներով ու տեսանյութերով հարուստ, բավականին ընդլայնված կայք: Սովորելուց առաջ կարող եք գլխավոր էջում ընտրել ռուսերեն լեզուն: Eslpod.com – հզոր ռեսուրս Կալիֆոռնիայից, որի գլխավոր նպատակն է՝ սովորեցնել անգլերենը՝ որպես երկրորդ լեզու: Կայքը հնարավորություն է տալիս ներբեռնել հսկայական քանակությամբ ձայնագրություններ և բառարաններ: Elllo.org – սա «ռումբ» է ուսուցիչների ու միջին կարգի ուսանողների համար: Մի փոքր բարդ է, բայց իմաստն այն է, որ ընտրված են ձայնագրություններ ամբողջ աշխարհից, տարբեր թեմաներով:
Studyfrench.ru – լավագույն ռուսալեզու կայքը, որը հատկապես օգտակար կլինի առաջին փուլում, քանզի քերականության բացատրությունը ռուսերենով է, և բոլոր թեստերն ունեն թարգմանություններ: Bbc.co.uk – ԲիԲիՍի-ֆրանսերեն լեզվի վիդեոկուրս: Բացատրություններն անգլերեն լեզվով են, այնպես որ, կբարձրացնեք նաև ձեր անգլերենի հմտությունները: Laits.utexas.edu/fr – աուդիո, վիդեո, քերականական վարժություններ, երաժշտական գրադարան: Ikonet.com/fr– ինտերակտիվ. աուդիո, վիդեո, հանձնարարություններ, թեստեր և բառարաններ: Polyglotclub.com – այստեղ կարող եք գտնել ռուսերեն սովորող ֆրանսիացիների, շփվել նրանց հետ և այդպիսով ավելի արագ ու հեշտ հմտանալ: Auberge.int.univ-lille3.fr - այս կայքում առաջարկվում է զարգացնել խոսակցականն ու լեզվի ընկալումը: Կայքը կհետաքրքրի հատկապես նրանց, ովքեր որոշել են սովորել Ֆրանսիայում: Դուք կսովորեք բանկում հաշիվ բացել, բնակարան փնտրել, և այլն: Կան քերականական վարժություններ: Իսպաներեն Hispanistas.ru — գրքեր, աուդիո, վիդեո, ֆորում: Rae.es - իսպաներենի բառարան Lingus.tv- տարբեր մակարդակների հասկացողության համար նախատեսված տեսանյութեր: Հիմնականում ներկայացված են երկխոսություններ, որոնք ունեն տեքստ և իսպաներեն-անգլերեն թարգմանություն: Recursosdidacticos.es- հնչյունավորված տեքստերի հավաքածու: Տեքստերը բաժանված են՝ ըստ ժանրերի (պիեսներ, պատմվածքներ, պոեզիա, նոթեր և այլն ): Կարելի է սկսել mas leidos-ից (ավելի կարդացվող) կամ mas valorados-ից (ավելի մեծ ռեյթինգ ունեցող): Spanishgrammarguide.com- իսպաներենի հասարակ և շահավետ օնլայն դասագիրք: Կարիք չկա ոչինչ ներբեռնել կամ գնել: Հարմար է նրանց համար, ովքեր կարողանում են կարդալ իսպաներեն լեզվով և գիտեն բազային տերմիններ, ինչպես' «գոյական», «ածական»: Dirae.es - շատ հետաքրքիր բառարան: Մուտքագրում եք բառը, և այն ձեզ տալիս է բառարանային հոդված' այդ բառի բոլոր նշանակություններով: Cvc.cervantes.es - Սերվանտեսի համալսարանի տեքստեր, որոնք բաժանված են 3 մակարդակների: Հարմար է այն, որ կա քերականական և խոսակցական բացատրություն: Մեծ մասամբ դեդեկտիվներ են, այնպես որ, ձեզ հետաքրքիր ընթերցում է սպասվում: Գերմաներեն Travlang.com - կայքն անգլերենով է` մանրակրկիտ թեմատիկ բաժիններով: German.about.com - քերականություն, վարժություններ, թրեյնինգներ լսողությունը բացելու և ճիշտ արտասանության համար: Dw.de — գերմաներենի կուրս գերմանական «Deutch Welle» ռադիոալիքի կողմից: Կայքը պարունակում է տարբեր թեմաներով, mp3 ֆորմատով ֆայլեր և նորություններ: Mediasprut.ru - ռուսական, գերմանական և արտասահմանյան կայքերի հղումների լայնածավալ կատալոգ, որն ուղղված է' լեզուներ սովորեցնելու և կատարելագործելու: Deutsch-uni.com.ru- գրավիչ կայք նրանց համար, ովքեր սովորում են գերմաներեն. հետաքրքիր ու օգտակար ինֆորմացիաներ: Speakasap.com - Ելենա Շիպիլովայի կայքը: Ովքեր թեկուզ մեկ անգամ փորձել են ինքնուրույն սովորել գերմաներեն, երևի արդեն լսել են նրա անունը: Անպայման գտեք և դիտեք նրա բոլոր դասերը YouTube-ում:
Webs.racocatala.cat – հրաշալի ուսուցողական կայք. քերականություն, բառապաշար, վարժություններ, թելադրություններ, թեստեր, խաղեր, առածներ ու ասացվածքներ, երգեր ու տեսանյութեր: Studyitalian.ru – կայքը պարունակում է մեծածավալ ինֆորմացիա սկսնակների համար: Dizionario.rai.it – ուղղագրական և արտասանական բառարան: Book2.de – հիմնավորված ու մտածված զրուցարան-բառարան 100 թեմաներով: Կարելի է ներբեռնել 2 եղանակով' թարգմանությամբ և առանց թարգմանության: Բացի իտալերենից, կան նաև շատ այլ լեզուներ: Facebook.com/impariamoitaliano – նյութերի, հղումների, վարժությունների ընտրանի: Oneworlditaliano.com – ուսուցողական նյութերի, վարժությունների, հղումների, տեքստերի և նորությունների ընտրանի:
Lingvisto.org – քերականություն և չեխերեն կարդալու կանոններ: Nej.wz.cz – «ամենա-ամենան» չեխերենով, օրինակ` ամենաերկար բառը` nejneobhospodorovavatelnejs: CeStiny – վիդեոդասընթացներ սկսնակների համար: Czechprimer.org – նկարների միջոցով լեզուն սովորելու հնարավորություն: Ոչ մի գովազդ չկա: Cestina20.cz – հետաքրքիր ժարգոնային բառարան: Բաժանորդագրվեք և ամեն օր կստանաք նոր բառ' բացատրության հետ միասին: Czechclass101.com – աուդիո և վիդեո դասընթացներ սկսնակների համար: Կան տարբեր տեսակի հանձնարարություններ, նույնիսկ ստուգողական աշխատանքներ: Czech-in-prague.cz – Յանա Սլավիկովան բնակվում է Պրահայում և դասավանդում է չեխերեն' անհատական ու սկայպով: Բայց նրա կայքում հավաքված են նյութեր, որոնցից կարելի է օգտվել նաև ինքնակրթության նպատակով:
Տարածել... Նմանատիպ նյութերՆոր նյութերՄիացեք մեզ YouTube-ում... 80հզ.+ բաժանորդ
| Դիտումներ: 1306 | Բեռնումներ: 0
| | | |||||
