1in.am Երբ Անգելա Իհեկբորոն առաջին անգամ տեսել է դստերը, նա կորցրել է խոսելու ունակությունը. երեխան սպիտակամորթ և կապտաչ է ծնվել: Ընդ որում՝ երեխային ծնողները Նիգերիայից են, ովքեր մի քանի տարի առաջ Անգլիա են ներգաղթել:
Երեխայի հայրը մորից պակաս ցնցված չի եղել: Սակայն նա համոզված է, որ կինը հավատարիմ է իրեն, եթե նույնիսկ նա դավաճանած լիներ ամուսնուն սպիտակամորթի հետ, երեխան խառնածին կլիներ: Աղջնակի հոր խոսքերը հաստատում են նաև Օքսֆորդի համալսարանի գիտնականները, ովքեր կասկածում են, որ ինչ-որ գենետիկ խախտում է տեղի ունեցել, քանի որ երեխան բավականին երկար շիկահեր մազեր ունի, իսկ ինչպես հայտնի է, նորածինները, սովորաբար, մազեր չեն ունենում: Դրանից բացի՝ տարբերակ կա, որ նորածին երեխայի մոտ մելանին պիգմենտը բացակայում է: Այս պիգմենտն է պատասխանատու մազերի, աչքերի և մաշկի գույնի համար: Հնարավոր է նաև, որ երեխան այլ հիվանդություն ունենա: Ինչևէ, երեխան իր ծնողների համար երկնքից ուղարկված հրեշտակի է նման: Հարկ է նշել, որ նա ընտանիքում երրորդ երեխան է. առաջին երկուսը իրենց ծագմանը համապատասխան մաշկի նորմալ՝ սև գույն ունեն, գրում է billionnews.ru-ն:
Տարածել... Նմանատիպ նյութերՆոր նյութերՄիացեք մեզ YouTube-ում... 80հզ.+ բաժանորդ
| Դիտումներ: 1027 |
| | |
