Ահա ամենից հաճախ հանդիպող 17 կանացի սխալները, որոնք տղամարդիկ չեն սիրում` ցանկանալով, որ կանայք իմանան դրանց մասին: Այս ցուցակը կազմվել տղամարդկանց հետ անցկացված մի քանի տասնյակ զրույցների ու քննարկումների հիման վրա տարիներ շարունակ: Կետերի հերթականությունը ցուցակում պատահական է, դրանք պարզապես պարունակում են 17 ամենահաճախ լսված բողոքները տղամարդկանց կողմից:
Համոզված ենք որ երբ ձեր կողակիցը կարդա դրանք, ինչ-որ կետերի համաձայն կլինի, ինչ-ինչ կետերի` ոչ կամ կավելացնի իր լրացումները: Բայց մի բան հաստատ է, սա օգտակար կլինի իմանալ յուրաքանչյուր կնոջ:
Ի դեպ` ուշադիր լինելով կնկատեք, որ այս ցուցակի որոշ կետեր ոչ մի ընդհանուր բան չունեն սեքսի հետ, բայց նշված դրսևորումները ևս վանում են, պակասեցնում ձեր գրավչությունը: Ուստի ևս մտցված են տղամարդկանց «սեքսուալ բողոքների» մեջ:
1. Տղամարդիկ չեն սիրում այն կանանց, ովքեր ցույց են տալիս, իբր չեն սիրում սեքսը:
2. Չեն սիրում այն կնոջը, ով երբեք սեքսի մեջ նախաձեռնող չի լինում:
3. Ով չի իմանում տղամարդկային մարմինը:
4. Չեն սիրում, երբ կինը իր օրգազմ ստանալու պատասխանատվությունը դնում է տղամարդու վրա:
5. Երբ կինը անկողնում իրեն պահում է սեքսուալ հրահանգիչի պես:
6. Սեքսուալ դիակներ. տղամարդիկ չեն սիրում անկողնում անզգացմունք վարք դրսևորող կանանց:
7. Սեքսուալ շատախոս: Տանել չեն կարողանում այն կանանց, ովքեր չափազանց շատ են խոսում անկողնում:
8. Չեն սիրում, երբ կինը դժգոհ է սեփական մարմնից ու թերագնահատում է իր բարեմասնությունները:
9. Վանում են այն կանայք, ովքեր չափից դուրս շատ են մտահոգված իրենց արտաքին տեսքով:
10. Որքան էլ հայերիս մոտ այս կետը ընդունվի տարբեր վերապահումներով, բայց ապացուցված է, որ տղամարդկանց այդքան էլ հաճելի չեն նաև օրալ սեքսից հրաժարվող կանայք:
11. Տղամարդկանց համար նախընտրելի չեն ժլատ համբույրեր սիրող կանայք:
12. Նրանք չեն սիրում չափազանց լուրջ կանանց:
13. Չեն սիրում կպչուն, թույլ կանանց:
14. Տանել չեն կարողանում այն կանանց, ում մտահոգում է միայն կողակցի ֆինանսական վիճակը:
15. Նրանց համար տհաճ է, երբ կանայք իրենց սեքսուալությունը օգտագործում են տղամարդուն խամաճիկի պես խաղացնելու համար և կառավարելու համար:
16. Տղամարդիկ չեն սիրում կանանց, ովքեր պատմում են իրենց նախկին սիրեկանների մասին:
17. Բնական է, որ չեն սիրում կանանց, ովքեր հագնում են անշուք ու անհետաքրքիր ներքնազգեստ:
Կայքն իր գործունեությունը տեղափոխել է «Ժամանց և Տեղեկատվություն» YouTube-յան ալիք: Շուտով դուք կվերահասցեավորվեք մեր erkusov.com ֆեյսբուքյան էջ: Միացեք 125հզ.+ բաժանորդներին: