Հարց սեքսապաթոլոգին: «Սեռական հարաբերության ժամանակ հաճախ եմ ունենում կպչուն մտքեր և չեմ կարողանում օրգազմ ստանալ» 18+
 

   Սևադա Հակոբյան

Հարց սեքսոպաթոլոգին: «Սեռական հարաբերության ժամանակ հաճախ եմ ունենում կպչուն մտքեր և չեմ կարողանում օրգազմ ստանալ»Հարց՝

Մի փոքր անհարմար եմ զգում ձեզ գրել այսպիսի մի հարցով, սակայն նպատակահարմար գտա հենց այսպես ստանալ ինձ հուզող հարցի պատասխանը:

Ես ամուսնացած եմ` 1 տարի 3 ամիս: Ունեմ չափազանց հոգատար ամուսին: Բայց մենք ունենք այսպիսի մի խնդիր: Սեռական հարաբերության ժամանակ հաճախ եմ ունենում կպչուն մտքեր, որոնք խանգարում են գործընթացին: Եվ այնպես է ստացվում, որ ես չեմ կարողանում ավարտել, երբ առնանդամն իմ մեջ է լինում: Փոխարենը արտաքին հպումով ենք փորձում հասնել վերջնագծին:

Դա ի՞նչ պատճառներ կարող է ունենալ: Եվ արդյո՞ք սա անբուժելի է:

Շնորհակալ եմ:

Հարցին պատասխանում է բժիշկ-սեքսոպաթոլոգ, դոցենտ, ԵՊԲՀ սեքսոպաթոլոգիայի ամբիոնի վարիչ, սեքսոպաթոլոգիայի համալսարանական կլինիկայի ղեկավար Սևադա Հակոբյանը. 

Այս խնդիրը հավանաբար պայմանավորված է այն հանգամանքով, որ Ձեզ մոտ առկա է օրգազմի ծլիկային տարբերակը, ինչը հնարավորություն չի տալիս հեշտոցային օրգազմ ունենալ սեռական հարաբերության ժամանակ՝ առանց ծլիկի հավելյալ ստիմուլյացիայի: Որոշակի ժամանակ հետո հնարավոր է անցում խառը օրգազմի տարբերակին, այնուհետև՝ հեշտոցային տիպին: Սակայն հնարավոր է նաև անհրաժեշտություն առաջանա մասնագիտական խորհրդատվության: Այն բուժել հնարավոր է և պահանջում է համբերատարություն և ժամանակ:


Կինը կարող է օրգազմ ստանալ անգամ համբույրից
 

 

 


«Ուժեղ գրգռվում եմ, բայց հեշտանք չեմ կարողանում զգալ». Միայն կանանց համար 


 
Խորհուրդներ կանանց՝ ինչպես ապրել լիարժեք օրգազմ

 
Օրգազմի տեսակները. կանանց անկյուն
 
 
Դու կարող ես զգալ լիարժեք օրգազմ, եթե...

 

Փաստեր օրգազմի մասին, որոնք գուցե չգիտեիր

777


Տարածել...
 

Նմանատիպ նյութեր



Նոր նյութեր


Միացեք մեզ YouTube-ում... 80հզ.+ բաժանորդ




Աղբյուրը: http://kiss.am/xarynkar/vol27/Harcer_sexologin_p.png

Կատեգորիա: Սեքս | Ավելացրեց: Davbad (09.04.2015) | Հեղինակ: Սևադա Հակոբյան W
Դիտումներ: 2586 | Տեգեր: սեքս, ընտանեկան | Վարկանիշ: 0.0/0
Կայքն իր գործունեությունը տեղափոխել է «Ժամանց և Տեղեկատվություն» YouTube-յան ալիք: Շուտով դուք կվերահասցեավորվեք մեր erkusov.com ֆեյսբուքյան էջ: Միացեք 125հզ.+ բաժանորդներին:
Սեղմիր Հավանել և կարդա հետաքրքիր նյութեր

Լավ