Քավորը՝ հայկական հարսանիքին
 

   kiss.am

Այս հոդվածում հայկական հարսանիքների գլխավոր դերակատարներից մեկի՝ քավորի մասին ենք խոսելու: Վերադառնանք անցյալ և տեսնենք, թե մեր նախնիներն ինչպես էին ընտրում ընտանիքի այդ ամենահարգված անձին, արդյո՞ք մենք շարունակում ենք պահպանել մեր ավանդույթները:

 

Քավորը՝ հայկական հարսանիքին


Նախկինում հայկական յուրաքանչյուր գերդաստան ուներ իր տոհմական քավորը, որը պետք Է նույն գերդաստանից լիներ: Քավորին փոխելը ամոթալի Էր համարվում, ուստի հազվադեպ Էր դա պատահում: հսկ ինչպե՞ս ենք մեր օրերում քավոր ընտրում. բոլորովին պարտադիր չէ, որ նա ազգական լինի (թեև չի բացառվում):

Այսօր քավորի ընտրությունը կախված է ամենատարբեր գործոններից՝ զբաղեցրած պաշտոնից, վարած մեքենայից, իսկ ավելի կոնկրետ՝ ֆինանսական վիճակից: Գուցե շատ խիստ ձևակերպում է, բայց համաձայնենք, որ իրականություն է: Սակայն անաչառ լինելու համար նշենք, որ գոյություն ունի նաև մարդկային արժեքների վրա հիմնված ընտրություն: Մեր օրերում շատ տարածված և նորաձեւ է ընտանիքի անդամների տարբեր քավոր ունենալը:

Իսկ հիմա մի պահ հեռանանք իրականությունից և վերադառնանք անցյալ...

Հարսանիքից երեք օր առաջ փեսացուի հայրը բարեկամի միջոցով քավորին էր ուղարկում թամբեհը (գրավ) և խնդրում, որ նա պատրաստվի իր տղայի «խաչը բռնել» (Եկեղեցում պսակադրության ժամանակ քավորը խաչը պահում էր հարսի և փեսայի գլխին): Քավորը հյուրասիրում էր բերողին, ինչը համաձայնության նշան էր: Քավորը սկսում էր նախապատրաստվել հարսանիքին, պատրաստում էր գինի, մի շիշ օղի, մետաքսե եռագույն թելերով ասեղնագործ մի զույգ քող (կոշիկ) և մի ընծա՝ հարսանիքի օրը հարսին նվիրելու համար:

Ինչպես նախկինում, այսօր էլ հարսանեկան արարողությունը սկսվում է քավորի ետևից գնալով: Փեսայի «պատվիրակությունը» երաժշտության ուղեկցությամբ գնում է քավորի տուն, և արդեն քավորի առաջնորդությամբ ու ղեկավարությամբ կարելի է գնալ հարսի ետևից: Հարսանեկան արարողությանը քավորը գնում է ընտանիքի հետ (թեև որոշ շրջաններում կա պահպանված ավանդույթ, ըստ որի՝ քավորը կարող է իր կողմից, ընտանիքի անդամներից բացի, այլ մարդկանց հրավիրել)՝ զբաղեցնելով իր տեղը հարսի և փեսայի կողքին:

Մեր նախնիները քավորին էին վստահում հարսանիքի կառավարումը, ինչը կապված էր նրա տարիքի և փորձառության հետ: Իսկ այսօր տարիքային սահմանափակում չկա, ավելին՝ ժամանակակից հարսանիքներին խնջույքի կառավարումը հանձնված է հատուկ թամադաներին: ժամանակի ընթացքում ավանդույթները փոխվում են, բայց չեն անհետանում: Հայերիս համար քավորը անփոխարինելի է և մեծ հարգանք է վայելում: Մենք պարտավոր ենք պահպանել այն, ինչը մեր նախնիները ավանդել են մեզ...

777


Տարածել...
 

Նմանատիպ նյութեր



Նոր նյութեր


Միացեք մեզ YouTube-ում... 80հզ.+ բաժանորդ




Աղբյուրը: http://kiss.am/xarynkar/vol23/harsaniq2.jpg

Կատեգորիա: Հարսանեկան | Ավելացրեց: Admin (10.09.2014) | Հեղինակ: kiss.am W
Դիտումներ: 1615 | Տեգեր: Հարսանեկան | Վարկանիշ: 0.0/0
Կայքն իր գործունեությունը տեղափոխել է «Ժամանց և Տեղեկատվություն» YouTube-յան ալիք: Շուտով դուք կվերահասցեավորվեք մեր erkusov.com ֆեյսբուքյան էջ: Միացեք 125հզ.+ բաժանորդներին:
Սեղմիր Հավանել և կարդա հետաքրքիր նյութեր

Լավ