Հարսանեկան զգեստի պատմությունից
 

   kiss.am

Երազելով հարսանեկան ճոխ, հեքիաթային զգեստի մասին` դժվար թե որևիցէ աղջիկ մտածեր, որ շատ ավելի հեշտ է այդ զգեստը նկարել թղթի վրա, քան բազմազան զգեստների միջից ընտրություն կատարել: Այնուամենայնիվ գալիս է մեկօրյա արքայադուստր դառնալու  հրաշալի պահը և հարսանեկան զգեստի ընտրությունը դառնում է անհրաժեշտություն:

Հարսանեկան զգեստ


Հարսանեկան զգեստ
Տարբեր հետազոտողներ հարսանեկան զգեստի ծագման մասին տարբեր կարծիքներ են հայտնել: Կարծիք կա, որ նախկինում  պսակադրության զգեստը ամենից առաջ հայտնվել է Եվրոպայում նապոլեոնյան ժամանակներում. բայց այդպիսի մոտեցումը կասկածի տեղիք է տալիս. բոլոր ժամանակներում էլ ամուսնացողները առանձնահատուկ, տոնական, «սրբազան
» համարվող հագուստ են կրել: Մեր նախնիներն, օրինակ, հարսանեկան արարողության ժամանակ կրել են հատուկ տոնական տարազներ:  

Հարյուրավոր տարիներ առաջ երիտասարդ աղջիկները հարսանեկան զգեստները կարում էին ծաղիկներից և տերևներից, նրանց վրա մարգարիտներ, խխունջներ և ոսկիներ էին կպցնում` կախված սոցիալական ծագումից և բնակավայրից:
Դեռևս հին Հունաստանում աղջիկները հարսանիքին հագնում էին երկար հարսանեկան զգեստ`
«պեպլոս»:
Համարվում է, որ ժամանակակից հարսանեկան զգեստների ոճի մեջ մեծ ավանդ է ունեցել Մեծ բրիտանիայի
թագուհի Վիկտորիայի հարսանեկան արարողությունը, որ տեղի ունեցավ 1840թ. փետրվարին: Վիկտորիայի հարսանիքից հետո բոլոր հարսնացուները սկսեցին հետևել նրա օրինակին` կրելով նրա հարսանեկան զգեստին նման զգեստներ: Մինչև այսօր էլ Վիկտորիայի կրած հարսանեկան զգեստի ոճը (սեղմիրանով/կորսետով և լայն, ուռուցիկ կիսաշրջասգեստով) համարվում է դասական հարսանեկան զգեստ: Եվրոպայից հարսանեկան այդպիսի զգեստը շուտով մուտք գործեց նաև հայերի կենցաղի մեջ:

Ժամանակի ընթացքում հարսանեկան զգեստը որոշակի փոփոխություններ է կրել: Հայտնի ֆրանսիացի մոդելավորող Կոկո Շանելը ցուցադրեց առաջին կարճափեշ հարսանեկան զգեստները: Սակայն, այդպիսի հարսանեկան զգեստներ միայն դերասաններն ու մոդելներն էին կրում, այդպես էլ տարածում չգտան:

80-ական թթ. տարածում գտան գունավոր հարսանեկան զգեստները` նարնջագույն, դեղին, կարմիր… Հայ առաքելական եկեղեցին դժկամությամբ ընդունեց այս երևույթը: Սակայն հարսանեկան ճերմակ զգեստը միշտ էլ նորաձև է համարվում:

Նորաձևության հայտնի տները ամեն տարի փորձում են նորարաություն անել հարսանեկան զգեստների ոճի մեջ: Oskar de la Renta-ը վերջին հավաքածուի մեջ հարսանեկան զգեստները հիմնականում ժանյակից էր պատրաստել: Ralph Lauren-ը  շեշտադրել էր մետաքսը,     Jean-Paul Gauitier-ը գրեթե մերկացրեց հարսի կուրծքը. հարսին հագցնում էր շատ բաց կտրվածքով կորսետ (սեղմիրան) և բազմաշերտ կիսաշրջազգեստ: Երբեմն ոճաբանները նախընտրում են նաև թափանցիկ կտորից կորսետները:


Նորաձև են համարվում ճերմակաթույր, ոչ շատ ուռուցիկ, շղարշով և ժանյակով հարսանեկան զգեստները: Այնուամենայնիվ այսօր ոճաբանների առաջարկած ժամանակակից հարսանեկան զգեստների տեսականին բազմազան է. ԸՆՏՐԵՔ ԼԱՎԱԳՈւՅՆԸ, ՁԵԶ ՀՈԳԵՀԱՐԱԶԱՏԸ, ԱՍՅՆՊԻՍԻՆ, ՈՐԻ ՄԵՋ ԿԼԻՆԵՔ և ՌՈՄԱՆՏԻԿ, և ՍԵՔՍՈՒԱԼ:
 

777


Տարածել...
 

Նմանատիպ նյութեր



Նոր նյութեր


Միացեք մեզ YouTube-ում... 80հզ.+ բաժանորդ




Աղբյուրը: http://kiss.am/Hogebanutyun/harsanekan_zgest_1.jpg

Կատեգորիա: Հարսանեկան | Ավելացրեց: Admin (06.11.2013) | Հեղինակ: kiss.am E W
Դիտումներ: 5186 | Տեգեր: հարսանեկան զգեստ, նորաձևություն, քո հարսանիքը, Հարսանեկան, ամուսնանալ, ինչպիսի հարսի զգեստ կրել | Վարկանիշ: 0.0/0
Կայքն իր գործունեությունը տեղափոխել է «Ժամանց և Տեղեկատվություն» YouTube-յան ալիք: Շուտով դուք կվերահասցեավորվեք մեր erkusov.com ֆեյսբուքյան էջ: Միացեք 125հզ.+ բաժանորդներին:
Սեղմիր Հավանել և կարդա հետաքրքիր նյութեր

Լավ