Հարսանեկան սնահավատություն
 

   

Յուրաքանչյուր հարսնացուի երազանքն է, որ իր հարսանիքի օրն իդեալական անցնի և ընտանեկան երկար ու երջանիկ կյանքի երաշխիք դառնա: Գուցե հենց դա էլ ստիպում է հարսնացուներին (երբեմն նաև փեսացուներին) հավատալ հարսանեկան սնահավատություններին:
 
Հարսանեկան սնահավատություն

Սակայն հարկ է նշել, որ եթե սկսեք հետևել բոլոր մանրուքներին և ուշադրություն դարձնել բոլոր զուգադիպություններին, ապա ձեր հարսանյաց հանդեսը կվերածվի իսկական մղձավանջի:

Ձեզ ենք ներկայացնում հարսանեկան սնահավատություններ, ավելի ճիշտ զուգադիպություններ, որոնք հաճախ անհանգստության առիթ են տալիս նորապսակներին կամ նրանց ծնողներին.
  • Չի կարելի ամուսնանալ նահանջ տարում:
  • Չի կարելի հարսանիքին նվիրել դանակ, պատառաքաղ, մկրատ: Չի կարելի մարգարիտ կրել հարսանիքին, դա հարսին արցունք կբերի:
  • Չի կարելի վաճառել սեփական հարսանեկան զգեստը: Հարսնացուի զգեստը միայն ճերմակ պիտի լինի:
  • Հարսնացուն պիտի հասարակ բիժուտերիա կրի, ոչ թե թանկարժեք զարդեր:
  • Հարսանեկան զգեստը շրջազգեստ պիտի լինի, ոչ թե սեղմաշապիկի և կիսաշրջազգեստի համադրություն:
  • Որպեսզի նորապսակների կյանքը հարթ լինի ամուսնական մատանիները պիտի հարթ լինեն, ոչ թե քարերով կամ նախշերով:
  • Փեսացուն մինչև հարսանիքի օրը չպիտի տեսնի հարսի զգեստը: Մինչև հարսանիքի օրը ամուսնական մատանին վնասելը բաժանության նշան է:
 
Հարսանեկան սնահավատություն
 
  • Եթե հարսնացուն հարսանեկան զգեստը կրել է մինչև հարսանիքը, ապա հարսանեկան արարողություն տեղի չի ունենա:
  • Պսակադրության ժամանակ ոչ ոք չպիտի «կտրի» հարսի և փեսայի ճանապարհը դեպի եկեղեցի:
  • Հարսնացուի ծնողները չպիտի ներկա գտնվեն ՔԿԱԳ-ում (ЗАГС):
  • Երբ փեսացուն հարսնացուին հայրական տնից տանում է, ոչ մի դեպքում չպիտի հետ շրջվի:
  • Բարեհաջող են այն ամուսնությունները, որոնք կատարվում են կեսօրից հետո:
  • Որպեսզի ամուսնական կյանքը երջանիկ լինի, հարսնացուն հարսանիքին պիտի արցունք թափի:
  • Հարսնացուն չպիտի թույլ տա իր ընկերուհիներին հարսանիքի օրը հայելու դիմաց իրենից առաջ կանգնել:
  • Ամուսնական մատանու կորուստը հանգեցնում է ամուսնալուծության, բաժանման:
  • Հարսանիքի օրը անձրևը կամ ձյունը երջանկության նշան են:
  • Հարսանիքից առաջ նկար նվիրելը բաժանման նշան է:
  • Ամուսնական մատանին ուրիշին փորձել տալը ճակատագրական դժբախտություն է:
  • Ամուսիններից ով առաջինը տան շեմից ներս մտնի, նա տանը իշխող կլինի:

 

777


Տարածել...
 

Նմանատիպ նյութեր



Նոր նյութեր


Միացեք մեզ YouTube-ում... 80հզ.+ բաժանորդ




Աղբյուրը: http://kiss.am/xarynkar/vol23/harsanekansovoruytner2.jpg

Կատեգորիա: Հարսանեկան | Ավելացրեց: Admin (26.09.2014)
Դիտումներ: 3373 | Տեգեր: քո հարսանիքը, Հարսանեկան, սա հետաքրքրիր է | Վարկանիշ: 0.0/0
Կայքն իր գործունեությունը տեղափոխել է «Ժամանց և Տեղեկատվություն» YouTube-յան ալիք: Շուտով դուք կվերահասցեավորվեք մեր erkusov.com ֆեյսբուքյան էջ: Միացեք 125հզ.+ բաժանորդներին:
Սեղմիր Հավանել և կարդա հետաքրքիր նյութեր

Լավ