Հարսանեկան քողի և մատանու պատմությունը
 

   Kiss.am

 
Հարսանեկան քողի և մատանու պատմությունը
 
Հարսանեկան քող
 
Ամուսնական քող կրելու երևույթը դեռ հայտնի էր Հին Հռոմում, որտեղ կանայք ծածկվում էին  ոտքից գլուխ: Այդ ժամանակաշրջանում տղայի ծնողները թույլ չէին տալիս հարսնացուին տեսնել մինչև հարսանիքը, քանի որ հնարավոր էր, որ փեսան, չհամակրելով իր ապագա հարսնացուին, հրաժարվեր նրա հետ ամուսնանալու մտքից: Միայն հանդիսության ավարտից հետո փեսացուն իրավունք ուներ բարձրացնելու հարսի քողը և առաջին անգամ տեսնելու նրան: 
Հարսի գլխին կա'մ գլխարկ էին դնում, կա'մ քող: Ամուսնացած կնոջ գլխարկը տարբերվում էր չամուսնացած կնոջ գլխարկից: Քողը լինում էր երկար կամ` ոչ այնքան: Հոմերոսը այն մե'կ անվանել է «օդեղեն», մե'կ «արծաթափայլ», մե'կ` «լուսաճաճանչ»:
 
Հռոմում քողը լինում էր կարմիր և անվանում էին lammeum` «հրագույն»: Այն ժամանակվա հավատալիքների համաձայն գլխարկը կամ քողը ունեին մոգական նշանակություն, վանում էին չար ուժերին:
Հարսնացուն քողի վրայից դնում էր վարդերից հյուսված պսակ, իսկ արևելքում` թագ: Փեսացուն նույնպես հարսանիքի ժամանակ թագ էր դնում: Քողը և թագը կերպարանափոխում էին նույնիսկ չքավորներին. գոնե կյանքում մեկ անգամ նրանք դառնում էին արքայական զույգ, և բոլորը նրանց փառաբանում էին ուրախ երգերով:
Այժմ քողը իր երբեմնի «իմաստը»` դեմքը թաքցնելու ֆունկցիան, կորցրել է: Ճերմակ քողը նորահարսի գեղեցկությունը դարձնում է եթերային: 
 
Հարսանեկան մատանի
 
Ամուսնական մատանու ծագումը հասնում է մինչև այն ժամանակները, երբ որոշ քոչվոր ցեղերի մոտ այսպիսի սովորույթ կար. տղամարդը, որպեսզի թույլ չտար փախչելու իր սիրած աղջկան կամ կնոջը, ոտքի կոճին կապում էր հոտավետ ծղոտ: Հետագայում անհուսալի, ծղոտե կապանքները փոխվեցին, դարձան կաշվե: Քաղաքակիրթ հռոմեացիները այդ սովորությանը տվեցին զուտ պայմանական բնույթ, նրանք իրենց ընտրյալներին «դրոշմում» էին` նրանց մատին հագցնելով օղակ`սկզբում երկաթյա, հետո` ոսկե: Քրիստոնեական եկեղեցին օրինականացրեց այդ սովորույթը, և ամուսնական մատանիների փոխանակումը դարձավ պսակադրության արարողության հիմնական և գեղեցիկ պահերից մեկը: 
 
Հարսանեկան քողի և մատանու պատմությունը
 
Հարսանեկան մատանին ձախ մատի մատնեմատին կրելու ավանդույթը գալիս է դեռ մեր նախահայրերից: Հին Հունաստանում հավատում էին, որ դեպի սիրտը տանող ամենակարճ ուղին հենց ձախ ձեռքի մատնեմատն է: Իսկ Կոնգոյում հարսանեկան մատանուն փոխարինում է թևնոցը: Աղքատ բնակիչները երկու նման թևնոցներ են պատրաստում ծառի կեղևից, որոնցից մեկը պետք է հարսնացուն կրի, իսկ մյուսը` փեսացուն: Սա խորհրդանշում է հետևյալ արտահայտությունը. «Երկրի պտղից թող ստանամ իմ բարիքը, և երկիրը ինչ պտուղ որ տա, ես այն կկիսեմ քեզ հետ: Իսկ հարուստները փոխանակում են ոսկյա, ծանր քաշով թևնոցներ, սա էլ խորհրդանշում է.«Ես որոշ կարողություն ունեմ և այն կիսում եմ քեզ հետ»: 
 
«Մեծարման օր»
 
Թեպետև մերօրյա երիտասարդներից շատերը ձևականություն կամ պարզապես անհեթեթ խայտառակություն են համարում ամուսնության հաջորդ օրը կարմիր խնձոր տանելու արարողությունը` ի նշան հարսի անմեղության, այնուամենայնիվ, դեռ «օրենքները» չեն խախտվում, և ծնողները պարտաճանաչ կերպով պատասխանատվություն են կրում պահպանել այս արարողակարգը` խուսափելով չար լեզուների բամբասանքներից: Իսկ հարսն այդ օրը նվերներ է ստանում թե' սկսեսրոջից, թե' աչքալուսանքի եկած բարեկամ հարևաններից: 
Պատկերացնու՞մ եք` հայուհի նորահարսից էլ ակնկալեին այն, ինչ աֆրիկուհուց: Շքեղ ամուսնական տոնից հետո ամուսնացող զույգն առանձնանում է մի փոքրիկ հյուղակում: Երկրորդ օրն այստեղ համարվում է «մեծարման օր». բոլոր հարազատ-բարեկամները հյուր են գնում նորապսակներին` իրենց հետ տանելով ծաղիկներ, քաղցրավենիք, կերակուր և այլն... Իսկ եթե զույգերը քրիստոնյա են, ապա այդ օրը բոլոր հյուրերը նրանց սպասում են եկեղեցում, որտեղ հարսնացուն մեծագույն խանդավառությամբ պատմում է իր ամուսնական առաջին գիշերվա մասին, դե իսկ փեսացուն էլ, կողակցի կողքին կանգնած, ոգևորում է նրան` շարունակ ծափահարություններով և գոչելով` «այո՛, այո՛»: 
 

777


Տարածել...
 

Նմանատիպ նյութեր



Նոր նյութեր


Միացեք մեզ YouTube-ում... 80հզ.+ բաժանորդ




Աղբյուրը: http://kiss.am/vol9/harsanekantarrer1.jpg

Կատեգորիա: Հարսանեկան | Ավելացրեց: Admin (27.09.2013) | Հեղինակ: Kiss.am W
Դիտումներ: 4361 | Տեգեր: հարսանիք, Հարսանեկան, հարսանեկան զգեստ | Վարկանիշ: 0.0/0
Կայքն իր գործունեությունը տեղափոխել է «Ժամանց և Տեղեկատվություն» YouTube-յան ալիք: Շուտով դուք կվերահասցեավորվեք մեր erkusov.com ֆեյսբուքյան էջ: Միացեք 125հզ.+ բաժանորդներին:
Սեղմիր Հավանել և կարդա հետաքրքիր նյութեր

Լավ