kiss.am Վերջերս աշխարհի շատ դիզայներներ նշում են, որ ժամանակակից հարսնացուներին գեղեցիկ զգեստներն արդեն չեն բավարարում: Երկար սպասված այս օրը նրանք ցանկանում են լինել նաև գերժամանակակից: Սրահներում թերթելով նորաձևության տների կատալոգները՝ աղջիկները հիմա նախանձով հետևում են դերասանուհիների և մոդելների հարսանեկան զգեստներին:
Այսպիսով, գունային երանգների համարձակ խաղը, որ իրենց թույլ էին տալիս դիզայներները, մնացել է անցյալում: Այնուամենայնիվ, սա դեռ չի նշանակում վերադարձ դեպի դասականը: Նոր սեզոնի ամենախոստումնալից միտումը դարձավ բոհեմական նորաձևությունը, որը վերջապես հասավ նաև կոնսերվատիվ հարսանեկան զգեստներին: Այս ոճում անփոխարինելի առաջնորդներից է Լուլյե Մոնիկը (Monique Lhuillier), ով համարձակորեն խառնում Է զանազան մշակույթներ` ստեղծելով շատ Էկզոտիկ, բայց Էլեգանտ սիլուետներ: Նա նախընտրում Է բաց զգեստներ` առանց թևքերի: Դիզայների հիասքանչ ստեղծագործություններից մեկը դարձավ «Տալիտա» մետաքսե զգեստը, որն առաջին հայացքից մարոկկոյական տունիկա Է հիշեցնում: Հավաքածուներում ակնհայտ են նաև ռոմանտիկ «նոտաներ»` թափանցիկ կցոններ, սեղմաշապիկ (կորսետ), ասեղնագործություն, թույլ «ալեկոծվող» կտորներ, շեշտված իրան, կոնքեր, որոնք ընդգծում են կանացի կազմվածքի գեղեցկությունը: Իսկ ահա հարսանեկան զգեստի առանձին դետալներ, ընդհակառակը, ավելի դասական դարձան (ժապավեն և հասարակ ասեղնագործություն), բայց ավելացան արտասովոր կտորներ՝ դենիմա և կաշի, նաև հնաոճ ժապավեններ և մարգարիտ:
Հարսանեկան հանդերձանքի մեջ կարևոր տեղ Է զբաղեցնում քողը կամ շղարշը: Այս դեպքում կարևոր Է հիշել, որ քողը պիտի համապատասխանի ձեր կառուցվածքին. եթե դուք թմբլիկ եք, ապա հարկ չկա երկար քող կրելու, դա ձեզ իսկական կոտակ կդարձնի: Եվ ընդհակառակը, եթե դուք բարձրահասակ եք և նիհար, ապա երկար քողը կընդգծի ձեր բարձր հասակը: Բացի դրանից, շատ կարևոր Է, որ քողը չհակասի ձեր ընտրած հագուստի ոճին: Եթե նախընտրած զգեստի մեջքը գեղեցիկ բացվածք ունի, չարժե այն ծածկել և բավարարվել միայն քողով: Շքեղ զգեստին կարելի Է համադրել համեստ քող, իսկ եթե ձեր զգեստը դասական չէ, կարող եք նաև գլխարկ կրել: Շատ մեծ նշանակություն մի տվեք զարդերին: Չէ՞ որ այդ օրն առաջին անգամ դուք կրելու եք ամուսնական մատանի: Թույլ մի՛ տվեք, որ այն «կորչի» մի խուրձ մատանիների և թևնոցների մեջ: Իսկ ականջօղերը չպիտի շեղեն ուշադրությունը քողից կամ շղարշից: Ավելի լավ է կրել հնարավորինս մանր և գրեթե աննկատ օղեր: Վզնոցի ընտրության հարցում իր էական դերն ունի մարգարտե կամ ադամանդե բարակ, թելանման վզնոցը: Եթե որոշել եք կրել ձեռնոցներ, ապա ճիշտ կլինի երկար ձեռնոցները համադրել բաց ուսերով զգեստի, իսկ կարճ ձեռնոցները՝ կիսաթև զգեստի հետ: Շքեղությունից բացի, կարևոր է նաև հարմարավետությունը, իսկ եթե ձեր կոշիկները հարմարավետ են, ապա կարող եք հանգիստ վայելել ձեր ուրախությունը: Շքեղ զգեստի հետ լավ կլինի հագնել հասարակ կոշիկներ, իսկ դասական զգեստի հետ հարմար կլինեն ոսկեզօծ կամ մարգարտազարդ կոշիկները: Տարածել... Նմանատիպ նյութերՆոր նյութերՄիացեք մեզ YouTube-ում... 80հզ.+ բաժանորդ
| Դիտումներ: 953 |
| | |

