2ov.am Ալարկոտությունը մարդկանց ամենաբնորոշ հատկություններից մեկն է: Եթե հասկանում ենք, որ կարող ենք այսօրվա գործը վաղվան թողնել, ավելի հաճախ այդպես էլ անում ենք: Դուք կարող եք առարկել, ասել, որ այդպես չէ, որ դուք չեք ալարում և միշտ հասցնում եք ավարտել բոլոր գործերը, և մենք, իհարկե, ձեզ կհավատանք:
Երբ մարդը կատարում է իր աշխատանքը և սեփական աշխատանքի արդյունավետությունն ակնհայտ է, նա ջանք չի խնայում այդ աշխատանքը լավագույն ձևով անելու համար: Սակայն, երբ մարդիկ աշխատում են խմբով և արդյունքն էլ խմբային է լինելու, սկսվում է ալարկոտությունը: Իհարկե, խոսքը ոչ բոլոր տեսակի խմբային աշխատանքների մասին է: Օրինակ՝ ֆուտբոլը խմբային աշխատանք է, սակայն խաղացողներից ամեն մեկն ունի իր առանձին պարտականությունները, և նրա աշխատանքը, բացի խմբայինից, առանձին էլ է գնահատվում: Իսկ եթե, օրինակ, գործարանում պետք է ինչ-որ սննդամթերք փաթեթավորել, և բոլորն անում են նույն աշխատանքը, առանձին մարդու կատարած աշխատանքի արդյունավետությունը չի երևում: Ուստի և մարդկանց մեծ մասը մտածում է, որ եթե մի քիչ էլ «գլուխ պահի», բան չի պատահի, և աշխատում է պակաս արդյունավետությամբ: Այս երևույթը մի խումբ հոգեբաններ անվանել են սոցիալական ալարկոտություն և կատարել են մի շարք փորձեր: Երեք փորձարկվողի խնդրել են պարան քաշելու խաղին մասնակցել և նշել են, որ նրանց կօգնեն ևս երեք հոգի: Վերջին երեքն իրականում դերասաններ էին, ում հանձնարարված էր ձևական բռնել պարանը և չքաշել: Այսինքն՝ փորձարկվողները գիտեին, թե թիմում վեց հոգի են, մինչդեռ իրականում երեքն էին պարանը քաշել: Հետո երեք դերասաններին առանձնացրել են և միայն փորձարկվողներին են խնդրել պարանը քաշել: Այս անգամ գործադրված ջանքերն ավելի մեծ են եղել, քան նախորդ փորձում, չնայած որ երկու դեպքում էլ պարանը ձգել են նույն երեք հոգին: Այսպիսով, հետազոտողները եզրակացրել են, որ երբ արդյունքի պատասխանատվությունը բաշխվում է շատ մարդկանց վրա, մարդիկ առիթից օգտվում են և ալարում են ջանք գործադրել: շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում: ՀՈԼՈՎԱԿՆԵՐ Ծուլություն. ինչպե՞ս ազատվել այս արատից
Как бороться с ленью? 2 способа победить лень!
Տարածել... Նմանատիպ նյութերՆոր նյութերՄիացեք մեզ YouTube-ում... 80հզ.+ բաժանորդ
| Դիտումներ: 1072 |
| | |
