Մարդկային պահանջմունքների բավարարման օրենքը
 

   kiss.am

Անձնական փոխհարաբերությունները կյանքում կարող են լինել ձեռքբերումների ամենամեծ աղբյուրը: Դրանք կարող են մեզ տալ սիրո, ուրախության և անվտանգության հիանալի փորձառություններ: Սակայն, միևնույն ժամանակ, փոխհարաբերությունները նաև կարող են մեզ ցավ, տառապանք և վրդովմունք պատճառել:

 

 Մարդկային պահանջմունքների բավարարման օրենքը


Ինչու° որոշ փոխհարաբերություններ մեզ ուրախություն են պարգևում, մինչդեռ մյուսները ցավի պատճառ են հանդիսանում: Արդյոք կա° այնպիսի մի բան, որ կարող ենք անել` միայն լավ և լիարժեք փոխհարաբերություններ ունենալու համար:
Ինչպես տիեզերքն է կառավարվում ֆիզիկայի օրենքներով, այնպես էլ անձնական հարաբերություններն են կառավարվում որոշ համամարդկային օրենքներով: Եթե մենք հասկանանք և հետևենք դրանց, մենք էապես կբարելավենք բավականություն պատճառող հագեցած փոխհարաբերություններ կառուցելու մեր հնարավորությունները:


Անձնական փոխհարաբերությունները կառավարող հիմնական սկզբունքը պահանջմունքների բավարարման սկզբունքն է: Յուրաքանչյուր անհատ ունի ֆիզիկական և հոգևոր պահանջմունքներ: Մենք բոլորս ուզում ենք, որ մեզ սիրեն, գնահատեն և հոգ տանեն մեր մասին: Մենք ունենք նաև անվտանգության և հարմարավետության կարիք:
Բավականություն պատճառող փոխհարաբերություններ ունենալու բանալին մեր մտերիմների պահանջմունքները հասկանալն ու բավարարելն է:


Սա շատ պարզ սկզբունք է:
Երբ մարդիկ զգում են, որ դու նրանց սիրում և հասկանում ես, և երբ նրանք քեզ հետ իրենց ապահով են զգում, նրանք, իհարկե, նմանապես են արձագանքում:
Այստեղ կա մեկ այլ նկատառում: Յուրաքանչյուր մարդ սերն ու անվտանգությունը տարբեր ձևով է զգում և ընկալում: Անհրաժեշտ է, որ դու հասկանաս` ինչպես է անհատն ուզում, որ իրեն սիրեն, գնահատեն և հոգ տանեն: Որոշ մարդիկ ուզում են հաճախակի լսել քո սիրո մասին: Մյուսներն ուզում են ստանալ նվերներ և ծաղիկներ: Ոմանք էլ ուզում են շատ հաճոյախոսություններ լսել (ոմանց համար էլ դրանք կարող են անհետաքրքիր լինել): Մի' զարմացիր, եթե հանդիպես այնպիսի մարդկանց,  ովքեր  անտարբեր են սիմվոլիկ ժեստերի հանդեպ:


Բավականություն պատճառող, հագեցած փոխհարաբերություններ հաստատելու բանալին քո ուշադրությունը քո պահանջմունքներից դեպի այլոց պահանջմունքներ տեղափոխելն է: Հենց որ սկսես ուրիշների պահանջմունքները բավարարել, վերջիններս էլ, իրենց հերթին, կբավարարեն քոնը:

 

777


Տարածել...
 

Նմանատիպ նյութեր



Նոր նյութեր


Միացեք մեզ YouTube-ում... 80հզ.+ բաժանորդ




Աղբյուրը: http://kiss.am/xarynkar/vol22/mardkayinpahanjmunqner.png

Կատեգորիա: Հոգեբանություն | Ավելացրեց: Admin (23.05.2014) | Հեղինակ: kiss.am W
Դիտումներ: 1043 | Տեգեր: Հոգեբանություն | Վարկանիշ: 0.0/0
Կայքն իր գործունեությունը տեղափոխել է «Ժամանց և Տեղեկատվություն» YouTube-յան ալիք: Շուտով դուք կվերահասցեավորվեք մեր erkusov.com ֆեյսբուքյան էջ: Միացեք 125հզ.+ բաժանորդներին:
Սեղմիր Հավանել և կարդա հետաքրքիր նյութեր

Լավ