Մանրուքներ, որոնք գունավորում են մեր կյանքը
 

   Դուք և աշխարհը

Բոլորս էլ ինչ-որ մի պահ ինքներս մեզ հարց ենք տվել, թե ինչն է կյանքում մեզ վրա առավել ազդեցություն թողնում. հենց կյանքի մանրուքներն են, որոնք կուտակվելով կյանքը դարձնում է այնպիսին, ինչպիսին թվում է յուրաքանչյուրիս: Այդ իսկ պատճառով կարևոր է, որ ուշադրություն դարձնենք այդ մանրուքներին:

 

Մանրուքներ, որոնք գունավորում են մեր կյանքը

 

Հաճախ բարձրաձայն, հաճախ էլ մեր մտքի մեջ մեզ շարջապատող մարդկանց մասին ասում ենք հետևյալ արտահայտությունները` «սիրում եմ այս մարդուն» կամ «չեմ սիրում այս մարդուն»: Իսկ այդ ի՞նչն է, որ մեզ ստիպել է տալիս մի բառով արտահայտել մեր վերաբերմունքը. իհարկե`մանրուքները:  Հենց այդ` մեզ մոտ որոշակի դիրքորոշում կամ զգացողություններ առաջացնող մանրուքների մասին էլ կխոսենք: Նշեմ, որ որքան որ մենք ենք մեր մեջ այդ  զգացողությունն ունենում, այնքան  էլ դիմացինն է մեր նկատմամբ  ունենում նմանատիպ զգացողություններ: Դիմացինի վերաբերմունքը մենք չենք կարող կառավարել, իսկ ինչ վերաբերվում է մեր դիրքորոշմանը կամ զգացողություններին արդեն ինքներս ենք ղեկավարը և արժե, որ մեր մանրուքներով լցված կյանքը կազմակերպենք հաճելի և ադեկվատ գոնե  մի փոքր էլ դիմացինի մեջ դրական զգացողություն առաջացնելու համար:

Առաջինը, որ ամենակարևորն է, մեր էներգիայի ուղղորդումն է  դեպի սեփական անձը ճանաչելուն. մի փորձեք նմանվել կամ կրկնօրինակել ուրիշներին, այլ ընթացեք ձեր զգացողությունները և արտահայտման ձևերը ճանաչելու ուղիով: Ձևավորեք որոշակի սկզբունքներ, որով  ձեր անհատականությունը կտարբերվի մյուսներից:

Չնայած ուշադրության ու էներգիայի դեպի ձեր անձը ուղղորդմանը` անտարբեր մի եղեք մյուս մարդկանց նկատմամբ, բաց եղեք և թույլ տվեք, որ մարդիկ կամաց-կամաց ճանաչեն ձեզ: «Մատչելի» եղեք` ձեր հնարավորությունները հաշվի առնելով: Յուրաքանչյուրի հետ որոշակի թեմա շոշափելիս  հիշեք, որ առաջինը դիմացինի մոտ վստահելի մարդու տպավորություն պետք է թողնեք առանց մյուսների հետ շփումից մեջբերումներ անելու, իսկ եթե մեջբերում եք անում, ապա այն պետք է լինի դաստիարակիչ կամ էլ փորձի փոխանակման համար,  և նաև մի բան էլ` միշտ ձեր մտքում հիշեք, որ անպայման չէ, որ բոլորը դրական վերաբերմուք ունենան ձեր նկատմամբ:

Երբ դիմացինը խոսում է, ուշադիր լսեք նրա խոսքը, որպեսզի մարդը իրեն միայնակ չզգա: Օգնող և բարի եղիեք դիմացինի նկատմամբ այնպես, ինչպես կուզենայիք, որ լինեն  ձեր նկատմամբ:

Մարիամ Դիլբանդյան


 

HD որակով դիտել այստեղ:

777


Տարածել...
 

Նմանատիպ նյութեր



Նոր նյութեր


Միացեք մեզ YouTube-ում... 80հզ.+ բաժանորդ




Աղբյուրը: http://kiss.am/xarynkar/vol26/manruqner_480.jpg

Կատեգորիա: Հոգեբանություն | Ավելացրեց: Davbad (19.03.2015) | Հեղինակ: Դուք և աշխարհը W
Դիտումներ: 834 | Տեգեր: խաղաղություն, հարմոնիա, Հոգեկան հանգստություն | Վարկանիշ: 0.0/0
Կայքն իր գործունեությունը տեղափոխել է «Ժամանց և Տեղեկատվություն» YouTube-յան ալիք: Շուտով դուք կվերահասցեավորվեք մեր erkusov.com ֆեյսբուքյան էջ: Միացեք 125հզ.+ բաժանորդներին:
Սեղմիր Հավանել և կարդա հետաքրքիր նյութեր

Լավ