Ինչու՞ չի կարելի անտեղի անհանգստանալ
  kiss.am Ձեր կյանքից անհանգստությունը հեռու վանելու համար միշտ զբաղված եղեք: Ծանրաբեռնվածությունը հոգին ունայնությունից ազատագրելու լավագույն միջոցն է: Փուչ բաների համար տրամադրությունը պետք չէ գցել:
![]() Թույլ մի՛ տվեք, որ դատարկ բաները ձեր երջանկությունը փչացնեն: Այն, ինչն անխուսափելի է, ընդունեք: Եթե դուք գիտեք, որ տվյալ հանգամանքը փոխելը կամ ուղղելը ձեր ուժերից վեր է, ինքներդ ձեզ ասեք, որ դա այդպես է, և այլ կերպ հնարավոր չէ:
Ձեր անհանգստությունների համար «սահման» դրեք: Ինքներդ ձեզ համար որոշեք, թե այս կամ այն իրադարձության համար որքան կարելի է անհանգստանալ և դրանից ավելի ոչ մի դեպքում մի՛ անհանգստացեք: Ձեր խոսքում ավելի հաճախ օգտագործեք հաճելի զգացողություններ առաջացնող բառեր և արտահայտություններ, օրինակ՝ խաղաղություն, լռություն, հանդարտություն:
Տարածել... Նմանատիպ նյութերՆոր նյութերՄիացեք մեզ YouTube-ում... 80հզ.+ բաժանորդ
| Դիտումներ: 2322 |
| | |
