Ինչպե ՞ս ձեռք բերել ընկերներ և ազդեցություն ունենալ մարդկանց վրա
 

   kiss.am


Դեռ հնագույն ժամանակներից մարդիկ` հատկապես երազկոտ անհատները, ցանկացել են տիրել աշխարհին ու ողջ մարդկությանը. նրանք ցանկացել ու երազել են, իսկ առաջնորդները` տիրել:  Նրանց մեծ տաղանդը ամբոխներ ղեկավարելու և նրանց հանուն իրենց նպատակի ծառայեցնելը մեջ է: Նրանց հզորությունը  մարդկանց համոզել կարողանալն է:

Մարդկանց համոզելու, նրանց քո գաղափարների հետ մերձեցնելու, նրանց հետ ընկերանալու և անգամ ազդեցություն ունենալու գլխավոր պայմանը մտածված, կշռադատված հաղորդակցումն է:

Ինչպե ՞ս ձեռք բերել ընկերներ և ազդեցություն ունենալ մարդկանց վրա

Հոգեբան, գրող, միջանձնային հարաբերություններին նվիրված բազմաթիվ աշխաությունների հեղինակ Դեյլ Կարնեգին իր «Ինչպես ձեռք բերել ընկերներ և ունենալ ազդեցություն մարդկանց վրա» գրքում ներկայացրել է ճիշտ հաղորդակցման մասին իր մտորումները:
 
Կարնեգիի խորհուրդները.
Մարդկանց տնօրինելու 6 ուղիները ըստ Կարնեգիի:

  • Ցուցաբերե՛ք անկեղծ հետաքրքրություն մարդկանց նկատմամբ:
  • Ժպտացե՛ք:  Դա լավագույն միջոցն է մարդկանց ձեր նկատմամբ լավ տրամադրելու:
  • Հիշե՛ք, մարդու համար իր անվան հնչողությունը մարդկային խոսքի ամենաքաղցր և ամենակարևոր ձայնն է: Զրույցի ընթացքում հաճախակի՛ արտասանեք զրուցակցի անունը:
  • Խրախուսե՛ք ձեր զրուցակցին, որ պատմի ձեզ իր մասին: Լսե՛ք նրան և եղե՛ք լսողի դերում: Սա լավագույն միջոցն է, որ դուք նրա համար դառնաք լավ զրուցընկեր:
  • Խոսակցությունը միշտ ծավալե՛ք ձեր զրուցակցի հետաքրքրություններին համապատասխան:
  • Հնարավորություն տվե՛ք զրուցակցին զգալու իր նշանակելիության զգացումը և դա արե՛ք անկեղծ:

Տասներկու միջոցներ մարդկանց ստիպելու համաձայնելու ձեզ հետ:

  • Վեճը հաղթելու միակ ճանապարհը կռվից խուսափելն է: Վիճաբանությամբ երբեք արդյունքի չեք հասնի:
  • Ցուցաբերե՛ք հարգանք դիմացինի նկատմամբ և երբեք մի՛ ասեք, որ նա սխալ է:
  • Եթե դուք սխալ եք, ընդունեք դեր սխալն անմիջապես և անկեղծորեն:
  • Հենց սկզբից դեր բարեկամական վերաբերմունքն արտահայտե՛ք:
  • Ստիպե՛ք զրուցակցին զրույցի ընթացքում անընդհատ ասել «Այո» (Սոկրատեսի գաղտնիքը), այսինքն` զրույց վարեք համաձայնության դիրքերից:
  • Այնպես արեք, որ ձեր զրուցակիցն ավելի շատ խոսի քան դուք:
  • Թողե՜ք Ձեր զրուցակիցն համարի, որ իր գաղափարով եք շարժվում, եթե անգամ այդպես չէ. սա կօգնի ձեզ հասնել համագործակցության:
  • Փորձեք հարցին նայել ձեր զրուցակցի տեսակետից` ձեզ պատկերացնելով նրա իրավիճակում:
  • Ցուցաբերե՜ք հետաքրքրություն ուրիշների գաղափարներին. սա այն է ինչ ցանկանում են բոլորը:
  • Ներկայացրեք ազնիվ շարժառիթներ: Սա մի կոչ է, որն արձագանք է գտնում յուրաքանչյուրի մոտ:
  • Ընդօրիակեք գաղափարներ: Այդպես անում է կինոն, ռադիոն... ինչո՞ւ չանեք նաև դուք:
  • Երբ ոչինչ չի աշխատում` մարտահրավեր նետեք:

Մարդուն «փոխելու» ինը ճանապարհ` առանց նրան վրդովմունք պատճառելու:

Ինչպե ՞ս ձեռք բերել ընկերներ և ազդեցություն ունենալ մարդկանց վրա

  • Եթե մարդուն պետք է ասել, որ նա սխալ է, ապա դա արեք նրան գովաբանելով և նրա արժանիքների մասին գովեստի խոսքեր ասելով:
  • Մարդկանց իրենց սխալների վրա ուշադրություն դարձնելու դրդեք անուղղակի ձևով: Քնադատեք, բայց մի՛ ցուցաբերեք ատելություն:
  • Մինչև ուրիշին քննադատելը պատմեք ձեր սխալների մասին:
  • Երբե՛ք մի խոսեք հրամայական տոնով, ոչ մեկի դա հաստատ դուր չի գա:
  • Զրուցակցին թույլ տվեք պահպանել իր անհատականությունը:
  • Օրինակ` եթե ցանկանում եք հեռացնել ձեր աշխատողին, ապա նրան այդ մասին ասելուց առաջ շնորհակալություն հայտնեք  նրա շնորհիվ ձեր հիմնարկի արձանագրած նվաճումների համար: Ասացեք, որ ինքը պրոֆեսիոնալ է և հաստատ ավելի լավ աշխատանք կգտնի: Եվ ասացե՛ք, որ դուք շատ եք ցանկանում, որ նա չմոռանա ձեզ:
  • Գովասանքի խոսքեր ասացեք մարդու թեկուզ աննշան հաջողության համար:
  • Մարդու համար ստեղծեք բարի անուն, համբավ իր մասին՝ հենց իր համար: Եվ թույլ տվեք նրան ապրել դրանով:
  • Մարդուն հնարավորություն տվեք հասկանալու, որ իր թերությունները հեշտ ուղղելի են և գործը իրենից մեծ դժվարություն չի ներկայացնում:
  • Այնպես արե՛ք, որ դիմացինի համար հետաքրքիր լինի ձեր ցանկացածը անելը:

Հ.Գ. Միգուցե խորհուրդները գրված են հատկապես ամերիկյան «գերշուկայականացված», օգտապաշտ հասարակության համար, սակայն, մեզանում էլ օր օրի գերիշխում է սպառողական մտածողությունը, երբ դիմացի մարդուն դիտում են նախ որպես հաճախորդ, սպառող...  Փորձեք այս նյութից վերցնել «օգտակար հատիկը», սակայն երբեք մի՛ կորցրեք ձեր անհատականությունը: (Հ.Բ.՝ կայքի ադմին)


777


Տարածել...
 

Նմանատիպ նյութեր



Նոր նյութեր


Միացեք մեզ YouTube-ում... 80հզ.+ բաժանորդ




Աղբյուրը: http://www.kiss.am/xarynkar/vol15/0508a320ec29-1-1-.jpg

Կատեգորիա: Հոգեբանություն | Ավելացրեց: Admin (09.12.2013) | Հեղինակ: kiss.am W
Դիտումներ: 1976 | Տեգեր: Հոգեբանություն | Վարկանիշ: 0.0/0
Կայքն իր գործունեությունը տեղափոխել է «Ժամանց և Տեղեկատվություն» YouTube-յան ալիք: Շուտով դուք կվերահասցեավորվեք մեր erkusov.com ֆեյսբուքյան էջ: Միացեք 125հզ.+ բաժանորդներին:
Սեղմիր Հավանել և կարդա հետաքրքիր նյութեր

Լավ