harmonia.am Գույները ոչ միայն հարստացնում են աշխարհի մեր գեղագիտական ընկալումը, այլև կենսականորեն կարևոր ֆունկցիաներ են կատարում: Դրանց ազդեցությունը մեզ վրա շատ ավելի մեծ է, քան կարող է թվալ առաջին հայացքից: Հոգեբանները վաղուց են ուսումնասիրում այս կամ այն գույնի նկատմամբ հակվածության և մարդու բնավորության միջև եղած կապը: Առաջարկվող գույներից (կարմիր, դարչնագույն, կանաչ, կապույտ, դեղին, սև, սպիտակ) ընտրեք այն, որը Ձեզ ամենից շատ է դուր գալիս, իսկ հետո ընտրեք այն, որն ամենից շատ է վանում Ձեզ:
Եվ այսպես, եթե Ձեր սիրելի գույնն է... Կարմիրը: Դուք հեշտությամբ եք գրգռվում և զուրկ չեք զգայունությունից: Ձեզ դուր է արտաքին փայլը, շքեղությունը: Դուք ակնթարթորեն գնահահատում եք ստեղծված իրավիճակը, անմիջապես որոշում եք կայացնում և կրքոտ ձևով պաշտպանում եք այն: Ամենագլխավորը Ձեզ համար հաջողության հասնելն է: Իսկ միգուցե կարմիր գույնը Ձեզ վանու՞մ է: Նշանակում է` Դուք զգացմունքային եք և հեշտ խոցելի: Ամեն կերպ խուսափում եք նրբանկատ և երկիմաստ իրավիճակներից: Եվ ամբողջ կյանքն ափսոսում եք բաց թողնված հնարավորություների համար: Ձեզ դուր է գալիս դարչնագու՞յնը: Իմացեք, ուրեմն, Դուք համառ եք: Բացի այդ, եռանդուն և համարձակ անձնավորություն եք: Ամեն ինչ կանեք Ձեր նպատակներին հասնելու համար: Կանաչի նկատմամբ հակվածությունը վկայում է հավասարակշռված բնավորության և օրինավոր, կարգին մարդ լինելու մասին: Դուք զգայուն եք, կարեկից և օգնելու պատրաստ, հաճույքով օգնում եք նրանց, ովքեր դրա կարիքն ունեք, սակայն Ձեզ միայնակ եք զգում: Միգուցե շրջապատողները Ձեզ փոքր-ինչ սառը մա՞րդ են համարում: Ի՞նչ կասեք կապույտի մասին: Հավանու՞մ եք: Կարող եք ուրախանալ: Դուք տիրապետում եք բոլոր ան արժանիքներին, որոնք ընտանեկան երջանիկ կյանք են ապահովում: Չափի զգացումը չի դավաճանի Ձեզ: Դուք մշտապես լավ վարվեցողություն ունեք, սիրալիր եք և համակերպվող: Ցանկացած դեպքում պատրաստ եք զիջողություն դրսևորել: Սակայն արդյո՞ք երջանիկ եք Դուք: Թերևս, ինքներդ Ձեզ էլ չեք ցանկանա խոստովանել, որ այնքան էլ երջանիկ չեք... Եթե Ձեր սիրելի գույնը դեղինն է, ապա դա վառ արտահայտված ֆանտազիա և զարգացած երևակայություն է մատնանշում: Ոչնչացրե՛ք արկածախնդրական հակումների սաղմերը Ձեր մեջ:
եվ վերջապես, ինչպե՞ս եք Դուք ընկալում սպիտակը: Եթե այն Ձեզ դուր է գալիս, ապա Դուք օժտված և բազմակողմանի զարգացած անձնավորություն եք: Ընդհանրապես, դրական հատկանիշներ Դուք շատ ունեք, քանի որ սպիտակ գույնը, ինչպես հայտնի է, մնացած բոլոր գույների համադրությունն է: Տարածել... Նմանատիպ նյութերՆոր նյութերՄիացեք մեզ YouTube-ում... 80հզ.+ բաժանորդ
| Դիտումներ: 1743 |
| | |
