Ի՞նչ է նշանակում ֆոբիա
 

   2ov.am

Ֆոբիա բառը լսում ենք ամենուրեք՝ հեռուստատեսությամբ, տարբեր մարդկանցից, կարդում ենք գրքերում, լրատվամիջոցներում: Սակայն ինչ է դա՝ ոչ բոլորս հստակ գիտենք: Ֆոբիաներն առանց պատճառի վախեր են, որոնք ոչ մի տրամաբանական բացատրության չեն ենթարկվում: Թվում է, թե եղածը մի փոքրիկ միջատ է և վախենալու բան չկա, բայց կան մարդիկ, ովքեր աննկարագրելի վախ ունեն միջատներից:

Ի՞նչ է նշանակում ֆոբիա

Թե ինչից են առաջանում ֆոբիաները, դժվար է ասել: Այն կարող է առաջանալ անցյալում ապրած ինչ-որ տրավմայից, կարող է լինել ուղղակի ինչ-որ թեմայի վրա ֆիքսվածության և ներշնչվողականության հետևանք: Օրինակ՝ եթե մարդն անցյալում տեսել է, թե ինչպես է իր աչքի առաջ շունը մարդ կծել, նրա մոտ կարող է առաջանալ կինոֆոբիա կամ վախ շներից:

Հիմա ֆոբիաներն անթիվ-անհամար են: Դրանք հասկանալու համար հոգեբանները փորձում են տարբերակել և առանձին անվանումներ տալ: Օրինակ՝ կան բարձր ձայներից վախեր՝ ֆոնոֆոբիա, վախ սարդերից՝ արախնոֆոբիա, վախ ծակոցներից և սրսկումներից՝ տրիպանոֆոբիա և այլն:

Ի՞նչ է նշանակում ֆոբիա

Այս բոլոր անվանումները կարող ենք ներկայացնել երեք մեծ խմբերի մեջ: Դրանք են՝ սոցիալական ֆոբիաներ (վախ հասարակությունից և տարբեր հասարակական իրադրություններից), ագորաֆոբիա (վախ հրապարակներից և ծուղակի մեջ հայտնվելուց) և սպեցիֆիկ ֆոբիաներ (վախ տարբեր կենդանիներից, իրերից, իրավիճակներից):

Ֆոբիաներ հաղթահարելը ևս շատ անհատական է և հիմանկանում կախված է տվյալ մարդու ցանկությունից և կամքից: Սակայն միայնակ հաղթահարել այն շատ բարդ է: Ավելի գրագետ կլինի, եթե ինչ-որ ֆոբիա ունեցող մարդը դիմի հոգեբանի օգնությանը: Հաղթահարման մի քանի ձևեր կներկայացնենք մեր հետագա հոդվածներում:

777


Տարածել...
 

Նմանատիպ նյութեր



Նոր նյութեր


Միացեք մեզ YouTube-ում... 80հզ.+ բաժանորդ




Աղբյուրը: http://kiss.am/xarynkar/vol21/Fobia1.jpg

Կատեգորիա: Հոգեբանություն | Ավելացրեց: Admin (19.05.2014) | Հեղինակ: 2ov.am W
Դիտումներ: 1745 | Տեգեր: Հոգեբանություն, ֆոբիաներ | Վարկանիշ: 0.0/0
Կայքն իր գործունեությունը տեղափոխել է «Ժամանց և Տեղեկատվություն» YouTube-յան ալիք: Շուտով դուք կվերահասցեավորվեք մեր erkusov.com ֆեյսբուքյան էջ: Միացեք 125հզ.+ բաժանորդներին:
Սեղմիր Հավանել և կարդա հետաքրքիր նյութեր

Լավ