Գույները տրամադրություն են ստեղծում. ինտերիերի խորհուրդներ
 

   kiss.am


Գույնը տրամադրություն է ստեղծում: Այն կարող է ազդել մարդու առողջության վրա: Յուրաքանչյուր գույնի և նրա երանգների վերաբերյալ կարող ենք ունենալ տարբեր զդացողություններ, տպավորություններ: Բերենք որոշ գույների ազդեցության օրինակներ:

Գույները տրամադրություն են ստեղծում. ինտերիերի խորհուրդներ

Կարմիր
- սովորաբար արտահայտում է վառ զգացողություններ. կիրք, բռնկում, էներգիա, լավատեսություն: Որոշ բժիշկներ կարծում են, որ կարմիրը օգնում է գլխացավերի ժամանակ: Լավ է այս գույնը օգտագործել հյուրասրահում կամ ճաշասրահում: Ամեն մեկը չի կարող ապրել կարմիր սենյակում: Դրա համար սենյակի կահավորանքի, զարդարվող իրերի գույները պիտի լինեն մանրակրկիտ ընտրված, որպեսզի թուլանա կարմիր գույնը:

Վարդագույն - սա ռոմանտիկների և սիրո գույնն է: Նրբերանգները տալիս են տարբեր զգացողություններ: Նուրբ վարդագույնը հաճելի է աչքին, տալիս է հանգստություն: Ավելի վառը կիրք է առաջացնում: Որպեսզի սենյակը շատ աղջկական չթվա, մի քիչ մուգ գույներ ավելացրեք՝ մոխրագույն, սև, կանաչ:

Նարնջագույն - սա կայունության, տաքության և վստահության գույնն է: Այս գույնը արդյունավետ է հյուրասենյակում և խոհանոցում: Կարելի է նաև ննջասենյակը երանգավորել: Այս գույնով սենյակները փոքր են թվում: Խորհուրդ է տրվում նարնջագույնը օգտագործել լուսավոր սենյակներում:

Կանաչ - բնության գույնը հանգստացնող է և վստահեցող: Հարմար է թե՛ հյուրասենյակի և թե՛ ննջասենյակի համար: Վառ կանաչը առավել շատ է թուլացնում նյարդերը, դրա համար հարկավոր է տալ կարմիր կամ նարնջագույն շեշտադրություն:

Երկնագույն - հանգստացնող գույն է, աշխատեցնում է ուղեղը: Այս գույնը հարմար է լոգարանի, ննջարանի և աշխատասենյակի համար: Բայց շատ արտահայտված երկնագույնը կարող է հոգեկան լարվածություն առաջացնել: Կարելի է ընտրել գունային նրբերանգներով իրեր, կահավորանք:

Դեղին - շատ կենդանի ու ակտիվ գույն է: Նա հրաշալի է ազդում ուղեղի աշխատանքի վրա: Հարմար է օգտագործել խոհանոցում, ճաշասենյակում և հյուսիսային դիրքով սենյակներում: Ննջարանում խորհուրդ չի տրվում, բայց եթե շատ եք ցանակում, ընտրեք այս գույնի փափուկ երանգները:

Բաց մանուշակագույն - սա կանացի գույն է: Սենյակում առաջացնում է հանելուկային տրամադրություն: Հարմար է օգտագործել ննջարանում և լոգարանում, քանի որ հանում է լարվածությունը:

Ալ կարմիր-մանուշակագույն - կանացի, կենսուրախ, բայց միաժամանակ, խորհրդավոր գույն է: Երբեմն կրքոտ է, չար ու մահվան զգացողություն է առաջացնում: Հարմար է ննջարանի համար, բայց կարող է ազդել հոգեկան աշխարհի վրա: Անհրաժեշտ է թուլացնել այն:

Շագանակագույն - կայունություն, հարմարավետություն և ապահովություն: Կարելի է օգտագործել այն սենյակներում, որտեղ շատ են լինում հավաքույթներ: Որպեսզի ձանձրալի չլինի, ավելացրեք կապույտ, կանաչ և ուրիշ վառ գույներ:

Սև - խեղդում է ցանկացած գույն: Մահ, դժբախտություն և կիրք է արտահայտում: Ավելի լավ է օգտագործել ուրիշ գույների հետ համադրելով, այն էլ որպես լրացում:

777


Տարածել...
 

Նմանատիպ նյութեր



Նոր նյութեր


Միացեք մեզ YouTube-ում... 80հզ.+ բաժանորդ




Աղբյուրը: http://www.kiss.am/xarynkar/vol19/3567813-3d499264fd90d05a-1-.jpg

Կատեգորիա: Հոգեբանություն | Ավելացրեց: Admin (14.03.2014) | Հեղինակ: kiss.am W
Դիտումներ: 2946 | Տեգեր: Հոգեբանություն | Վարկանիշ: 0.0/0
Կայքն իր գործունեությունը տեղափոխել է «Ժամանց և Տեղեկատվություն» YouTube-յան ալիք: Շուտով դուք կվերահասցեավորվեք մեր erkusov.com ֆեյսբուքյան էջ: Միացեք 125հզ.+ բաժանորդներին:
Սեղմիր Հավանել և կարդա հետաքրքիր նյութեր

Լավ