Անցումային տարիքի մղձավանջ
 

   pshymag.am


Ընդունված կարծիք կա, որ անցման տարիքում պատանիներն անհամարժեք պահվածք են դրսևորում: Մեծերին չեն լսում, կանոններին չեն  ենթարկվում, արգելքները շրջանցում են և անում են ամեն ինչ, որպեսզի իրենց ծնողներին խելագարության հասցնեն:

Անցումային տարիքի մղձավանջ

 Ծնողները կորցնում են իրենց հեղինակությունը և դրությունը փրկելու համար տենդորեն անցնում երեխային դաստիարակելու գործին, ի դեպ այնպիսի մեթոդներով, որոնցով մի ժամանակ դաստիարակել են իրենց: Մեկ-երկու տարվա ընթացքում հաջողացնում են կամակորին կոտրել, սակայն խնդիրն այն է, որ հիմնականում հենց նրանց կողմից ձեռնարկված գործողություններն են անցումային ժամանակաշրջանը դարձնում մղձավանջ:

Հոգեբանները հաճախ են ասում, որ եթե ցանկանում եք մեկընդմիշտ փչացնել ձեր շան բնավորությունը, նրան մշտապես ամեն ինչ արգելեք: Մեկ-երկու ամսից ձեր «չի կարելին» խիստ արգելքից կվերածվի փուչ ձայնարկության, և շունն ալևս դրան չի արձագանքի: Մարդը նույնպես այդպես է կառուցված. Եթե երեխային անընդհատ ամեն ինչ արգելեք, ապա ծանրակշիռ «չի կարելին» իր ողջ ուժը կկորցնի: Դեռահասի առջև անդադար պատնեշներ շարելու կարիք չկա: Պետք է ամեն ինչ արգելելու փոխարեն ձեր միտքը նրանց հասցնելու մեկ այլ ձև գտնել:

777


Տարածել...
 

Նմանատիպ նյութեր



Նոր նյութեր


Միացեք մեզ YouTube-ում... 80հզ.+ բաժանորդ




Աղբյուրը: http://www.kiss.am/xarynkar/vol15/e104439941e9-1-.jpg

Կատեգորիա: Հոգեբանություն | Ավելացրեց: Admin (09.12.2013) | Հեղինակ: pshymag.am W
Դիտումներ: 1222 | Տեգեր: քո երեխան, Հոգեբանություն, դեռահասներ | Վարկանիշ: 0.0/0
Կայքն իր գործունեությունը տեղափոխել է «Ժամանց և Տեղեկատվություն» YouTube-յան ալիք: Շուտով դուք կվերահասցեավորվեք մեր erkusov.com ֆեյսբուքյան էջ: Միացեք 125հզ.+ բաժանորդներին:
Սեղմիր Հավանել և կարդա հետաքրքիր նյութեր

Լավ