10 մեթոդներ, որոնք կօգնեն համոզել զրուցակցին և կանխել կոնֆլիկտը
 

   kiss.am

Բոլորն էլ գիտեն, որ վեճը լուծելու ամենահեշտ ճանապարհը խուսափել նրանից: Սակայն երբեմն իրավիճակը պահանջում է պաշտպանել սեփական տեսակետը և  համոզել համառ զրուցակցին:

 

10 մեթոդներ, որոնք կօգնեն համոզել զրուցակցին և կանխել կոնֆլիկտը


1. Առաջին հերթին լինել ուշադիր և բարեկիրթ


Մի' խաղացեք մարդու նուրբ ինքնասիրության հետ: Պետք չէ նրան նեղացնել, նվաստացնել և անցնել անձնականին, այդպիսով դուք ոչնչի չեք հասնի, և նա կանցնի պաշտպանողական դիրքի` հերքելով հնարավոր ամեն ինչ: Իսկ այդպիսի մարդուն պրակտիկորեն հակառակը համոզել հնարավոր չէ:


2. Առաջին քայլն ուժեղ  հարձակումն է


Սկզբում մեջբերեք ամենաուժեղ և  առավել ազդեցիկ փաստարկները, ձեր դիրքորոշումը: Պետք չէ սկսել փոքր բաներից : Միանգամից օգտագործեք ծանր հրետանին և միայն դրանից հետո անցեք փոքր հետևակայինին:


3. Ձեռք բերել վստահություն


Փորձե'ք շեշտել ձեր կարգավիճակը և  կերպարը (имидж): Պնդե՛ք, որ դուք գիտեք, որ գործնականում շատ տարիների փորձ ունեք և ստացել եք արդյունքներ, վաստակել մեծ գումարներ:


4. Լինել խորամանկ


Հզոր զենք է ասել հետևյալը: «Այո՛, այո՛, հենց դրանում դու ճիշտ ես, որ դա լավ գաղափար է, սակայն այստեղ դու ճիշտ չես...»: Երբ մի մարդ զգում է, որ իր գաղափարները նկատում եք, նա նույնպես կսկսի լսել ձերը:


5. Հաճոյախոսել


Գովեք մարդուն: Հաճոյախոսեք: Հատկապես անսպասելի հաճոյախոսություններ արեք, դա զարմացնում է բոլորին: Դա հենց այն է, ինչ ձեզ անհրաժեշտ է` հանգստացնել ձեր հակառակորդին և նվազեցնել նրա վերահսկողությունը իրավիճակի նկատմամբ:


6. Հետևողականություն և համաձայնություն


Սկզբում զրուցակցին ասեք այն, ինչի հետ նա համաձայն է (նույնիկ եթե դա անհեթեթություն է), իսկ հետո` ձեր հայացքները: Համաձայնելու հավանականությունը կրկնակի անգամ բարձրանում է:


7. Զրույցը վտանգավոր թեմաներց տանել հեռու


Խուսափեք «սուր եզրերերից» և  այն ամենից, ինչը կարող է հասցնել հակամարտության:  Ինչպես նաև  այն թեմաներից, որոնք կարող են  ցույց տալ ձեր թույլ կողմերը:
Իսկ եթե այդպիսի բան է պատահում, արագ փոխեք խոսակցությունը ` ասելով  "Հիմա խոսքը դրանում չէ, այլ..."-": Դա գործի հետ ոչ մի կապ չունի, գործին վերաբերում է միայն...'"....»:


8. Հետևել յուրաքանչյուր մանրուքի


Հետևեք անձի ոչ վերբալ պահվածքին, որը շատ բան կարող է ասել: Ոչ վերբալ վարքագիծը կեցվածքն է և մարմնի լեզուն: Եթե նկատել եք, որ այդ փաստից հետո զրուցակցի աչքերը ձգվում են, անմիջապես շարունակեք բացահայտել հետագա փաստարկները առավել մանրամասն: Դա ձեր ամենաուժեղ փաստարկն է, և դիմացինդ դա հասկանում է:


9. Մարդիկ սիրում են նպաստներ և շահույթ


Հանգստացրեք անձին`  պնդելով ձեր միտքը` ասելով. ինչ ասում է, շատ օգտակար և նույնիսկ ձեռնտու է, սակայն նրա դիրքորոշումը որևէ բանի չի հանգեցնի,  բացի «ընդամենը իր դիրքորոշումից»:


10. Ցուցաբերել անսպասելի նպատակասլացություն և հարգանք


Ուշադիր լսեք ձեր զրուցակցին, եթե նույնիսկ նա ձեզ զայրացնում է: Յուրաքանչուրն էլ կնկատի, որ իրեն ուշադրություն են դարձնում: Հատկապես կնկատի նա, ով գիտի, որ չնայած այն հանգամանքին, որ դուք համաձայն չեք իր հետ, միևնույն է ուշադիր եք նրա ասածին:
Այս կերպ դուք կարող եք տարբերվել այն մարդկանցից, ում հետ նա եբևիցե շփվել է:

 

777


Տարածել...
 

Նմանատիպ նյութեր



Նոր նյութեր


Միացեք մեզ YouTube-ում... 80հզ.+ բաժանորդ




Աղբյուրը: http://kiss.am/xarynkar/vol22/konflikt.png

Կատեգորիա: Հոգեբանություն | Ավելացրեց: Admin (27.07.2014) | Հեղինակ: kiss.am W
Դիտումներ: 1501 | Տեգեր: Հոգեբանություն | Վարկանիշ: 0.0/0
Կայքն իր գործունեությունը տեղափոխել է «Ժամանց և Տեղեկատվություն» YouTube-յան ալիք: Շուտով դուք կվերահասցեավորվեք մեր erkusov.com ֆեյսբուքյան էջ: Միացեք 125հզ.+ բաժանորդներին:
Սեղմիր Հավանել և կարդա հետաքրքիր նյութեր

Լավ