Սեռական կյանքի այբբուբեն. կնոջ սեռական օրգաններ (16+)
 

   «Սեռական առողջություն»

Սեռական կյանքի այբբուբեն. կնոջ սեռական օրգաններ (16+)Սեքսուալ հարաբերությունների հարցերը ճիշտ հասկանալու համար շատ կարևոր է կանանց և տղամարդկանց սեռական օրգանների անատոմիայի և ֆիզիոլոգիայի իմացությունը: 

Կանանց սեռական օրգանները բաժանվում երկու մասի արտաքին և ներքին: Արտաքին օրգաններն են՝ մազածածկույթով պատված մեծ ամոթաշուրթերը: Դրանց միջև գտնվում են փոքր ամոթաշուրթերը, որոնք միանում են ծլիկի (կլիտորի) հիմքում, որը կանացի առանձնահատուկ զգայուն, առնանդամին մոտավոր նմանություն ունեցող օրգանն է: 

Հանգիստ վիճակում ծլիկը նման է փոքրիկ ելուստի, իսկ գրգռվելիս լցվում է արյունով, ինչպես առնանդամը, և կարող է հասնել 2-3 սմ մեծության: Ծլիկից ներքև գտնվում է կանանց միզածորանը, որից քիչ ներքև գտնվում է հեշտոցի մուտքը, որը աղջիկների մոտ ծածկված է կուսաթաղանթով:

Դրսից հեշտոցի մուտքը ծածկված է մեծ և փոքր ամոթաշուրթերով, որոնք սեռական գրգռվածության ժամանակ արյան հոսքի հետևանքով մեծանում են: Միաժամանակ ուժեղանում է դրանց վրա գտնվող տարբեր գեղձերի գործունեությունը, արտադրվում է մեծ քանակությամբ լորձ, որը և հեշտացնում է առնանդամի մուտքը հեշտոց:

Հեշտոցը խողովակաձև է, ունի 8-12 սմ երկարություն և 2-3 սմ լայնություն, շատ առաձգական է և կարող է սեռական հարաբերության և հատկապես ծննդաբերության ժամանակ ընդարձակվել:

Հեշտոցի կենսաբանական նշանակությունն այն է, որ սեռական հարաբերության ժամանակ ընդունում է առնանդամը: Հեշտոցը նաև այն ճանապարհն է, որով անցնում է երեխան ծննդաբերության ընթացքում: Այս օրգանը, միաժամանակ, կատարում է կարևոր դեր՝ ներքին սեռական օրգանները պաշտպանելով մի շարք վարակներից, որոնք սովորաբար ոչնչանում են յուրաքանչյուր կնոջ հեշտոցում արտադրվող «պաշտպանների»՝ մանրէների և նյութերի կողմից:

Հեշտոցի նորմալ լորձաթաղանթը արտադրում է աննշան քանակությամբ սպիտակավուն հեղուկ (շմաթ): Առողջ աղջիկներն ու կանայք այդ արտաթորումը չեն նկատում: Հիվանդագին երևույթների ժամանակ դրա քանակությունը կարող է մեծանալ՝ տարբեր դրսևորումներ ստանալով. փոխվում են գույնը և հոտը, կազմությունը և տեսքը: Սեռական հասունացման շրջանում աղջիկների 80-90 տոկոսն ունենում է շմաթի արտադրություն, և դա համարվում է սովորական երևույթ:

Կանանց ներքին սեռական օրգանները, հեշտոցից բացի, ձվարաններն են, արգանդը, ձվատար փողերը (արգանդափողերը), որոնք միասին տեղավորված են որովայնի խոոոչի ներքևի մասում: 


Խորհուրդ ենք տալիս լսել/դիտել նաև...

Սեռական դաստիարակությունը դպրոցում


Կնոջ մարմնի ո՞ր հատվածն են ամենաշատը սիրում տղամարդիկ


Որո՞նք են մարմնի զգայուն գոտիները

777


Տարածել...
 

Նմանատիպ նյութեր



Նոր նյութեր


Միացեք մեզ YouTube-ում... 80հզ.+ բաժանորդ




Աղբյուրը: http://kiss.am/xarynkar/vol32/sekis_aybb_kanayq.jpg

Կատեգորիա: Կանայք | Ավելացրեց: Davbad (09.09.2015) | Հեղինակ: «Սեռական առողջություն» W
Դիտումներ: 4711 | Տեգեր: սեքս-փաստեր, հաճախ տրվող հարցեր սեքսի մասին, սեռական կյանքի հանրագիտարան, որակյալ սեքս | Վարկանիշ: 2.0/2
Կայքն իր գործունեությունը տեղափոխել է «Ժամանց և Տեղեկատվություն» YouTube-յան ալիք: Շուտով դուք կվերահասցեավորվեք մեր erkusov.com ֆեյսբուքյան էջ: Միացեք 125հզ.+ բաժանորդներին:
Սեղմիր Հավանել և կարդա հետաքրքիր նյութեր

Լավ