![]()
  «Սեռական առողջություն»
Անշուշտ, այդ հարցը ինքնուրույն կարգավորում է զուգընկերների հասակների տարբերությունը, մարմնի քաշը, սեռական օրգանների անատոմիական կառուցվածքը, առողջական վիճակը և այլն: Այդ պատճառով էլ պետք է համաձայնել նրանց հետ, ովքեր պնդում են, որ անկողնում փոխադարձ համաձայնությամբ թույլատրելի է ամեն ինչ, և թույլատրելիի ու անթույլատրելիի (ամոթի ու անամոթի) չափանիշը սիրողների փոխըմբռնումն է: Դա վերաբերում է առաջին հերթին սեռական հարաբերությունների ժամանակ մարմնի դիրքերին, որի ավելի քան 300 տարբերակներ են նկարագրել տարբեր հեղինակներ: Այդ առումով հարկավոր է ընդգծել, որ այս կամ այն դիրքը կիրառելը, դրանց հաճախակի փոփոխությունը, սեռական գրգռվածություն առաջացնելու հատուկ միջոցներ օգտագործելը ոչ մի ընդհանրություն չունեն անբարոյականության, սեռական սանձարձակության հետ: Ավելին, հաճախ հենց դիրքի փոփոխությունը, որին կինը դժվարությամբ է համաձայնում, տալիս է նրան այն զգացումր, ինչի մասին նա կարդացել է միայն գրքերում կամ տեսել ու զգացել է երազներում: Այնուամենայնիվ, սեռական կյանքի վրա ներազդող բոլոր գործոններից ամենակարևորը պետք է համարել սիրո փոխադարձ զգացումը: Խորհուրդ ենք տալիս լսել/դիտել նաև... Դիրքեր սեքսի համար Ինչի՞ց է կախված սեքսուալ համատեղելիությունը Ի՞նչ հիմնական դիրքեր կան որակյալ սեքսի համար Ո՞ր դիրքով սեքսն է նպաստում հղիանալուն Մարզանք հետույքի և սեռական օրգանների համար, որոնք կօգնեն վայելել սեքսը Տարածել... Նմանատիպ նյութերՆոր նյութերՄիացեք մեզ YouTube-ում... 80հզ.+ բաժանորդ
| Դիտումներ: 5740 |
| | |