![]()
  «Սեռական առողջություն»
Տղամարդկանց մոտ էրոգեն գոտիները ավելի հաճախ շրթունքներն են, առնանդամի գլխիկը, թլիփը, ամորձապարկը, ցայլքը, ազդրերի ներքին մասերը: Կանանց էրոգեն գոտիներից են շուրթերը, ականջաբլթակները, կաթնագեղձերը, հատկապես պտուկները և հարպտուկային շրջանը, որովայնի ներքևի մասի մաշկը, ցայլքը, ազդրերի ներսային մասը, հետույքը: Սակայն կանանց սեռական օրգանների ամենազգայուն մասերն են ծլիկը, մեծ և փոքր ամոթաշուրթևրը, հեշտոցի մուտքը: (նկ. 8) Պետք է նշել որ էրոգեն գոտիների գրգռումը սեռական գրգռվածություն է առաջացնում էրոտիկ-հոգեբանական տրամադրվածության ժամանակ: Նկարագրված էրոգեն գոտիները մարդկանց մեծ մասի համար հաճախ նույնն են: Սակայն լինում են նաև անհատական, առանձնահատուկ էրոգեն գոտիներ, օրինակ՝ արմնկածալի կամ ծնկի, մատների մաշկը և մաշկի այլ հատվածներ։ Սեռական հարաբերության ընթացքն ընդունված է բաժանել մի քանի հատվածների (փուլերի), որոնք ունեն իրենց անվանումները և գիտական բացատրությունը: Սակայն չխորանալով այդ մանրամասների մեջ՝ հարկ Է նշել, որ սեռական հարաբերության տևողությունը տատանվում է շատ մեծ սահմաններում: Շատ բան ուղղակիորեն առնչվում է զուգընկերների ֆիզիկական, հոգեզգացմունքային վիճակին, սեռական փորձին, մի խոսքով՝ կախված է նրանց անհատական առանձնահատկություններից: Ցավոք, շատերը չգիտեն, որ գգվանքների փուլը պետք է զգալիորեն գերազանցի հաջորդ շփման փուլի տևողությանը, քանի որ, տղամարդիկ շուտ են գրգռվում, իսկ կանայք ավելի դանդաղ՝ 3-10 րոպեի ընթացքում: Կնոջ էրոգեն գոտիներ Բժիշկները նշում են. «Սեռական հարաբերություններից առաջ գգվանքները պետք է չորս անգամ ավելի տևական լինեն, քան բուն հարաբերությունը»: Ուստի, նախերգանքը (սիրախաղը) զուգընկերներին մեծ հաճույք պատճառելով, նրանց նախապատրաստում է սեռական հարաբերության իրականացմանը: Դրա արդյունքը տղամարդկանց առնանդամի էրեկցիան է, որը հաճախ ուղեկցվում է միզուկից լորձի աննշան քանակի արտահոսքով: Կանանց գրգռվածության և սեռական հարաբերությանը պատրաստ լինելու առաջին նշաններից է հաճախացած շնչառությունը, կաթնագեղձերի մեծացումը, պտուկների երկարումր, և ամենակարևորը ծլիկի լարումը, մեծ ու փոքր ամոթաշուրթերի մեծանալն ու խոնավանալը: Շարժումները հետզհետե ավելի արագանում են, իսկ գգվանքները և գուրգուրանքները դրան զուգահեռ շարունակելով, նպաստում են գրգռման պրոցեսի զարգացմանը: Եթե կնոջ գրգռվածությունը չի աճում տղամարդու գրգովածությանը զուգահեռ, պետք է շարժումները կանոնավորել այնպես, որպեսզի հասնել ներդաշնակության։ Հակառակ դեպքում տղամարդու մոտ սկսվում է սերմնաժայթքումր և օրգազմը, իսկ կինը մնում է չբավարարված, օրգազմի չհասնելու պատճառով: Խորհուրդ ենք տալիս լսել/դիտել նաև... Հարցեր սեքսապաթոլոգին. կանանց էրոգեն գոտիներ Սիրելու արվեստը. կանանց էրոգեն գոտիները 5 Էրոգեն գոտիներ, որոնք սովորաբար անտեսված են Տարածել... Նմանատիպ նյութերՆոր նյութերՄիացեք մեզ YouTube-ում... 80հզ.+ բաժանորդ
| Դիտումներ: 5028 |
| | |