«Սեռական առողջություն»
Համասեռամոլությունը (հունարեն «հոմոս» միանման և լատիներեն «սեքսուս» սեռ) սեռական հակումն է նույն սեռի մարդկանց նկատմամբ (հակառակ հետերոսեքսուալիզմի, որը սեռական հակումն է հակառակ սեռի նկատմամբ): Տղամարդկանց համասեռամոլությունը հաճախ անվանում են արվամոլություն, իսկ կանանցը՝ լեսբիականություն: Կան անձինք, որոնք սեռական հակում ունեն հավասարապես զույգ սեռերի նկատմամբ երկսեռություն (բիսեքսուալիզմ):
Լինում են նաև պեդոֆիլիայի (երեխաների հանդեպ սեռական հակում), գերոնտոֆիլիայի (ծերերի հանդեպ սեռական հակում), զոոֆիլիայի (կենդանիների հանդեպ սեռական հակում), էքսիբիցիոնիզմի (սեռական օրգանների մերկացում և ցուցադրում մարդկանց ներկայությամբ), ինչպես նաև տրանսվեստիզմի (մարդը հագնվում է հակառակ սեռի պես և ձգտում է նմանվել նրան) դեպքեր:
Սեռական հակումների պատմությունը բավական հետաքրքրական է: Դրանք հայտնի են դեռ վաղնջական ժամանակներից: Հին Հունաստանում, օրինակ, համասեռամոլությունը ոչ միայն չէր արգելվում, այլև խրախուսվում էր:
Սեռական հակումների և խեղաթյուրումների պատճառները մինչև այսօր բավարար ուսումնասիրված չեն: Գիտնականների մի մասը գտնում է, որ այս հարցում վճռորոշ նշանակություն ունեն ժառանգական գործոնները: Մյուսները առաջ են քաշում նյարդային տեսությունը: Գոյություն ունի նաև հորմոնային գործոններով բացատրող տեսություն: Հիմա արդեն շատերն են կարծում, որ սեռական հակումների զարգացման գործում զգալի է միջավայրի և հասարակության ազդեցության դերը: Այդ հիվանդությունների բուժումը, ինչպես նաև անհատի վարքագծի փոփոխությունը դժվար լուծելի խնդիր է և իրագործվում Է տարբեր մասնագիտությունների բժիշկների, առաջին հերթին հոգեբանների, սեքսոլոգների, հոգեբույժների համատեղ ջանքերով: Подпишитесь на доски (Սեքս փաստեր, ուղեցույց) следующих пользователей Pinterest: Օգտակար.
Տարածել... Նմանատիպ նյութերՆոր նյութերՄիացեք մեզ YouTube-ում... 80հզ.+ բաժանորդ
| Դիտումներ: 1982 |
| | |

Սեքսոլոգները տարբերակում են սեռական հետևյալ հակումները՝ համասեռամոլություն (հոմոսեքսուալիզմ), մազոխիզմ, սադիզմ. էքսիբիցիոնիզմ և այլն:
Ավելի ուշ, Հին Հռոմում, դրա համար ընդհուպ մահապատիժ էր սպառնում: 19-րդ դարի վերջին համասեռամոլությունը լայնորեն տարածված էր Արևելքում: Մեր օրերում համասեռամոլությունը տարածված է ամբողջ աշխարհում, հատկապես Արևմուտքում: