![]()
  «Առավոտ»
Հայաստանում այս խնդրի առաջ կանգնում է գրեթե յուրաքաչյուր զույգ: Վնասակար չէ՞, արդյոք, սեռական ցանկությունների պարբերաբար զսպումը: Ի՞նչ հետևանքներ կարող է այն ունենալ, և ի՞նչ խնդիրների առաջ կարող է այն կանգնեցնել երիտասարդներին՝ ապագա մայրերին և հայրերին: Այս թեմայի շուրջ «Առավոտը» զրուցեց սեքսապաթոլոգ, հոգեթերապևտ Մարատ Զաքարյանի հետ: Ըստ նրա, սեռական հարաբերությունների ցանկությունների զսպումը կարող է հանդիսանալ սեռական խանգարումների պատճառ. «Խնդիրը անձի տարիքն է: Եթե զույգերը երիտասարդ են կամ դեռահաս, ուրեմն այդ զսպումը պարտադիր է: 16, 17, 18 տարեկանների համար շատ վտանգավոր է ունենալ սեռական հարաբերություններ, որոնց հետևանքները կարող են ճակատագրական լինել՝ անցանկալի հղիություն, սեռական ճանապարհով փոխանցվող վարակներ, ընդհուպ կարող է առաջացնել անպտղություն և՛ տղաների, և՛ աղջիկների մոտ»: Սեքսապաթոլոգի հավաստմամբ՝ սեռական ցանկությունների զսպումը երիտասարդ զույգերի համար չի կարող վտանգավոր լինել. «Մարդու օրգանիզմը, մասնավորապես սեռական համակարգը, ունի պաշտպանական մեխանիզմներ, որոնք թույլ չեն տալիս, որ անձի մոտ շեղումներ լինեն: Խոսքս երիտասարդ օրգանիզմների մասին է: Այնպես որ, երիտասարդ զույգերը կարող են չանհանգստանալ իրենց սեռական ցանկությունները չբավարարելուց առաջացած հետևանքների համար»: Մ. Զաքարյանի պնդմամբ, այդ ցանկությունները չբավարարվելու խնդիրը վտանգ է ներկայացնում 30-35-ից բարձր տարիք ունեցողների համար. «Այդ տարիքի անձանց սեռական ցանկությունների զսպումը ցանկալի չէ, անգամ վտանգավոր է: Այն կարող է սեռական խանգարումների պատճառ լինել և՛ տղամարդկանց, և՛ կանանց մոտ»: Սեռական խանգարումների մասին բժիշկ-սեքսապաթոլոգը մանրամասնեց. «Սեռական ցանկությունների զսպումը միջին տարիքի անձանց համար կարող է լուրջ պրոբլեմների աղբյուր լինել: Տղամարդկանց մոտ կարող է առաջանալ սեռական թուլություն՝ հիպոէրեկցիա, սեռական ցանկությունների, օրգազմի խանգարումներ: Այսինքն՝ սեռական ակտի բոլոր բաղադրիչների խանգարումների առաջացումը հնարավոր է. նույնը և՝ կանանց մոտ: Մասնավորապես այն կանանց, որոնք նորմալ սեռական կյանքով չեն ապրում: Կանանց սեռական ցանկությունների զսպումը վտանգավոր է հատկապես կլիմակտերիկ շրջանում: Այդ շրջանում առաջանում են մեծ հորմոնալ փոփոխություններ, որոնք ազդում են և՛ նյարդային, և՛ հոգեկան համակարգի վրա, դրա հետևանքով ախտահարվում է անոթային սիստեմը: Այսինքն՝ առաջանում է բոլոր համակարգերի նվազում, այդ թվում՝ սեռական համակարգի: Եվ եթե 45 տարեկանից հետո կանայք սեռական կյանքով չեն ապրում, դա բերում է օրգանական փոփոխությունների՝ սեռական օրգանների, ընդհուպ մինչև կրծքագեղձերի ուռուցքների առաջացման: Չի բացառվում նաև չարորակ ուռուցքների գոյացությունը»: Սեքսապաթոլոգ-հոգեթերապևտը վկայում է. «Ես չեմ վախեցնում այս ամենը նշելով, այլ զգուշացնում եմ: Սեռական հարաբերությունները ամոթ չեն, դա առողջ ապրելակերպի միջոց է: Փաստն այն է, որ սեռական հարաբերությունների բացակայությունը առողջական խնդիրների պատճառ է»: Թեմայի շուրջ զրուցեցինք նաև բժիշկ-սեքսոլոգ Հարցին, թե ինչպե՞ս զերծ մնալ անցանկալի սեռական խախտումներից, անպտղության վտանգից ու գերգրգռումից, Վ. Շահրամանյանը պատասխանեց. «Խնդիրը շատ բարդ է և պրոբլեմատիկ միայն հայերի համար: Քանի որ ոչ մի ուրիշ երկրում չես հանդիպի այնպիսի զույգերի, որոնք ցանկության դեպքում իրենց այդ հաճույքից զրկեն: Ահա թե ինչու օտարերկրացիները ավելի քիչ են դժգոհում սեռական խնդիրներից: Այստեղ հայկական մենտալիտետի և ավանդույթի խնդիր կա: Այն լուծելու համար կարելի է օգտագործել փոխարինող միջոցներ, որը կոչվում է պետինգ: Դա երկկողմանի սեռական օրգանների գրգռում է՝ առանց սեռական օրգանների անմիջական կոնտակտի: Համբուրվելիս, գրկախառնվելիս հասնել և զուգընկերոջը հասցնել մինչև վերջնական կետի, տվյալ դեպքում՝ օրգազմի, ինչի արդյունքում տեղի է ունենում լրիվ լիցքաթափում, որն արդեն դառնում է լիցքերը լրիվ մարելու փոխարինող միջոց: Սա անմիջական կոնտակտ չի, այլ գերգրգռում: Սա ամենանպաստավոր միջոցն է, ու երբեմն շատերի համար կարող է խնդիր չհանդիսանալ միայն համբուրվելով օրգազմի հասնելը: Կան մարդիկ, որոնք գերզգայուն են և համբուրվելու ընթացքում էլ օրգազմ են ապրում: Հենց դա էլ պետինգի մի տարբերակ է և հիանալի միջոց անցանկալի հղիությունից, վարակներից և շատ ահավոր հիվանդությունից՝ ՁԻԱՀ-ից զերծ մնալու համար»:
Подпишитесь на доски (Սեքս փաստեր, ուղեցույց) следующих пользователей Pinterest: Օգտակար.
Տարածել... Նմանատիպ նյութերՆոր նյութերՄիացեք մեզ YouTube-ում... 80հզ.+ բաժանորդ
| Դիտումներ: 4896 |
| | |