«Սեռական առողջություն»
Երիտասարդներից ոմանք փորձում են նման իրավիճակից դուրս գալ զուգրնկերոջը հաճախակի փոխելու ճանապարհով: Սեռական վարքագծի այդպիսի ոճը հաճախ հանգեցնում է անձի ձևախեղման: Սեռական հասունացման սկզբում պատանու օրգանիզմր բառացիորեն «գերլցվում» է սեռական հորմոններով, իսկ դա ներազդում է նրա հոգեբանության վրա՝ դարձնելով այն գերգրգռված: Այդ շրջանում յուրաքանչյուր պատանի փաստորեն գտնվում է մշտական սեքսուալ պատրաստականության վիճակում, որը թույլ է տալիս իրագործել կրկնվող սեռական հարաբերություններ: Սեքսոլոգները այդ տարիքը հաճախ անվանում են «պատանեկան գերսեքսուալության շրջան»: 20 տարեկանից հետո այդ վիճակը աստիճանաբար փոխվում է, հնարավորությունները փոքր-ինչ նվազում են, և հաստատվում է սեռական կյանքի այնպիսի ռիթմ, որը համապատասխանում է յուրաքանչյուր տղամարդու տարիքին և սեռական կառուցվածքին: Անգամ եզակի չհաջողված սեռական հարաբերությունը կարող է առաջացնել վերլուծությունների մի ամբողջ շարան, պատճառների փնտրտուք, կասկածներ, վախ նոր անհաջողություններից: Իրականում ոչ մի սարսափելի բան տեղի չի ունեցել, դա ընդամենն անինքնավստահ, կասկածամիտ մարդկանց սեռական կեղծ անկարության վիճակ է: Այդ մարդիկ, ինչպես գրում է սեքսոլոգ Զ. Շնաբլը, «պարզապես պետք է մոռանան անհաջողության մասին, խուճապի չմատնվեն»: Հարկավոր է տարբերակել սեռական կեղծ անկարությունը իսկական անկարությունից (իմպոտենցիա), որը պայմանավորվում է թույլ էրեկցիայով կամ նրա բացակայությամբ: Իմպոտենցիայի պատճառը հաճախ հորմոնային հիվանդություններն են, անոթային վնասվածքները, օրգանիզմի այն վիճակը, որն առաջացել է թունավորումներից կամ նյութափոխանակության խանգարումներից, ինչպես նաև մի շարք նյարդային հիվանդություններից: Ոչ բավարար էրեկցիան կարող է հանդես գալ առանձին կամ զուգակցվել վաղ սերմնազատմանը: Նկարագրված խախտումները ավելի հաճախ պայմանավորված են նյարդային համակարգի ֆունկցիոնալ փոփոխություններով և վերափոխելի են: Դժբախտաբար սեքսոլոգները գտնում են, որ տղամարդկանց միայն 30 տոկոսը չունի սեռական որևէ խախտում: Բժշկի օգնության դիմող և իրեն հիվանդ համարող տղամարդկանց 50 տոկոսի մոտ նկատվում է վաղ սերմնաժայթքում: Պատանիների և այն տղամարդկանց մոտ, որոնք սեռական հարաբերության մեջ են մտնում կյանքում աոաջին անգամ կամ տևական դադարից հետո, վաղ սերմնաժայթքումը դիտվում է որպես ֆիզիոլոգիական երևույթ՝ գտնվող նորմայի սահմաններում: Դա ընդամենը գրգռված վիճակի արդյունք է, որն աստիճանաբար անհետանում Է կանոնավոր սեռական հարաբերություններին զուգընթաց: Կա նաև մի վիճակ, որը տղամարդկանց մոտ ուղեկցվում է սերմնաժայթքման և օրգազմի կասեցումով (ուշացումով): Սեռական հարաբերությունը այդ դեպքում կարող է շատ երկար տևել (մեկ ժամ և ավելի): Շատ տղամարդիկ այդ վիճակը դրական են համարում, սակայն, սերմնաժայթքման կասեցումն այնուամենայնիվ հիվանդագին երևույթ է, հոգնեցուցիչ և՛ տղամարդու, և՛ կնոջ համար ու կարող է նևրոզների պատճառ դառնալ: Կանանց սեռական ոլորտի խանգարումները նույնպես բազմազան են: Սակայն երիտասարդների համար առավել կարևոր են այն խանգարումները, որոնք այս կամ այն չափով ներազդում են ինտիմ կյանքի ներդաշնակության վրա: Դրանք են օրգազմի բացակայությունը (անօրգազմիա) և սեռական սառնությունը (ֆրիգիդիզմ)։ Կանանց օրգազմի բացակայությունը բավական տարածված երևույթ է: Սեռական զգացմունքների արգելակման գլխավոր պատճառներից մեկը սեռական կյանքի առանձնահատկությունների և Սեքսոլոգները գտնում են, որ սեռական կյանքով չապրող աղջիկների միայն 20 տոկոսն է ամուսնության աոաջին երեք ամսում օրգազմ զգում, աոաջին տարվա ավարտին մոտ 40 տոկոսը, իսկ ամուսնության 5-րդ տարում՝ 70 տոկոսը: Նրանց կարծիքով, օրզազմ ապրելու հաճախականությունը կախված է ամուսինների համատեղ կյանքի փորձից, կանոնավորելու ունակությունից, նրանց խառնվածքից և այլն: Շատ հաճախ անօրգազմիայի պատճառը ընդհատված սեռական հարաբերությունն է, որին դիմում են հղիությունից խուսափելու համար: Այս դեպքում ցանկալի հանգուցալուծում տեղի չի ունենում, քանի որ կինը շեղվում է բուն սեռական հարաբերությունից և ուշադիր հետևում է ամուսնու վարքագծին, որպեսզի սերմնազատման հենց սկզբից անմիջապես ընդհատի գործողությունը ինչի հետևանքով և սեռական բավարարվածություն չի ստանում: Ա. Սվյադոշչը, արտահայտելով շատ սեքսոլոգների կարծիքը, գրում է, որ տղամարդն ընդունակ է նորմալ սեռական հարաբերության, եթե նրա առնանդամը հանգիստ վիճակում 3 սմ երկարություն ունի: Առնանդամի երկարությունը միջին հաշվով 6-8 սմ է, էրեկցիայի ժամանակ մեծանում է մինչև 10-16 սմ և ավելի:
Նորապսակ կանանց մեծ մասը, չունենալով բավարար սեռական դաստիարակություն, անգամ չգիտի, թե ինչ պիտի զգա ինտիմ հարաբերության ժամանակ: Մարմնի առավել զգայուն տեղերի գուրգուրանքը նրանց վախեցնում է, եթե անգամ դա իրենց շատ հաճելի է: Ու ամենակարևորը, կանայք ամաչում են ամուսնուն ասել իրենց ապրումնեբի, զգացողությունների մասին: Ամուսինը, շատ թե քիչ ժամանակ հատկացնելով սիրախաղին, հասնելով գրգռվածության որոշակի աստիճանի, սկսում է սեռական հարաբերությունը: Այս իրավիճակում կասկածելի է, որ ամուսինները միաժամանակ կհասնեն օրգազմի. ավելին քիչ հավանական է, որ կինը առհասարակ օրգազմ զգա: Բավական հաճախ է հանդիպում անօրգազմիայի մյուս՝ հոգեբանական տեսակը, որն առաջանում է սուբյեկտիվ պատճառներից՝ զուգընկերոջ (ամուսնու) նկատմամբ անբարեհաճությունից, հղիանալու, սեռավարակներով վարակվելու, ինչպես նաև սենյակում ծնողների կամ երեխաների հայտնվելու վտանգից։ Վագինիզմը կարող է նաև սեռական սառնության այս կամ այն ձևի արդյունք լինել, օրինակ սեռական կյանքի նկատմամբ նողկանքի դրսևորում: Այդպիսի վերաբերմունք ունենում են, ի դեպ, այն աղջիկները, որոնց մանկուց ներշնչվում է կեղծ պատկերացում սեռական հարաբերությունների վերաբերյալ: Երբեմն վագինիզմի պատճառը վախն է, որն առաջացել Է կուսաթաղանթի պատռումից կամ կնոջ նկատմամբ կիրառված բռնությունից, բռնաբարության սարսափից, ինչպես նաև հոգեկան տարբեր հիվանդություններից: Այստեղից էլ ծագում է այդ հիվանդության բուժման անհրաժեշտությունը տարբեր միջոցներով, ինչպես նաև երիտասարդության սեռական դաստիարակությունը, ամուսնացողների սեռական լուսավորությունը և այլն: Подпишитесь на доски (Հարցեր սեքսոլոգին (կանայք)) следующих пользователей Pinterest: Օգտակար. Подпишитесь на доски (Հարցեր սեքսոլոգին (տղամարդիկ)) следующих пользователей Pinterest: Օգտակար.
Տարածել... Նմանատիպ նյութերՆոր նյութերՄիացեք մեզ YouTube-ում... 80հզ.+ բաժանորդ
| Դիտումներ: 1994 |
| | |
Մարդու սեռական խանգարումները և սեռական օրգանների հիվանդությունները բավական շատ են: Սակայն դրանք մեծ մասամբ հանդիպում են հասուն տարիքում: Երիտասարդ աղջիկների ու տղաների մոտ այդ խանգարումները հաճախ կեղծ բնույթ են կրում, պայմանավորված են ներշնչման գործոններով:
Երիտասարդները պետք է իմանան, որ ամուսնական կյանքի սկզբում առաջացած խանգարումներից շատերի պատճառը սեռական հարաբերությունների վերաբերյալ փոխադարձ իմացության բացակայությունն է: