Ընտրում ենք ամուսնական մատանի...
 

   Ladies.am

Ընտրում ենք ամուսնական մատանի...Ամուսնությունը կարևոր իրադարձություն է ցանկացած կնոջ կյանքում, ուստի այն մատանին, որը նա ընտրում է, պետք է համապատասխան լինի այդ իրադարձության նշանակությանը։ 

Ամուսնական մատանին ոչ միայն հավերժ սիրո խորհրդանիշ է, այլև հանդես է գալիս որպես ամբողջ կյանքի պարտավորության մի հիանալի նշան։ Սակայն, որոշակի կանոնների անտեղյակ լինելու պարագայում ամուսնական մատանին ընտրելը կարող է մի իսկական գլխացավանք լինել։ 

ladies.am-ը ներկայացրել է որոշ կանոններ, համաձայն որոնց դուք կարող եք ձեզ համար ճիշտ ամուսնական մատանի ընտրել։

 
Եթե շրջեք խանութներում, ապա կտեսնեք, որ ադամանդյա ամուսնական մատանիների բազում տարբերակներ կան, սակայն մատանու ընտրությունը կախված է մի շարք գործոններից, որոնցից են ձեր դրամապանակի պարունակությունը, ճաշակը և այլն։ Ահա մի քանի հիմնական տարբերակներ։
 
Միակնանի մատանի։ Միակնանի մատանին ամուսնական դասական մատանի է, որը մշտապես եղել է հանրահայտ ընտրություն։
 
Ադամանդե մատանի։ Այս պարագայում կողային քարերը տարբեր ագուցարաններով են հարմարեցված մատանուն։ Սա ոչ միայն պահպանում է ադամանդը, այլև ծայրն ավելի հարթ է դարձնում։ Նման մատանիները հիանալի ընտրություն կլինեն ակտիվ կանանց համար, ովքեր սիրում են նրբագեղ տեսք ունենալ։
 
 
Երեք ակնանի ադամանդե մատանի։ Այս մատանիները կազմված են երեք ադամանդներից, որոնք բնութագրում են անցյալը, ներկան և ապագան՝ որպես հավերժ սիրո խորհրդանիշ։ Այս մատանիների կենտրոնական մասում դրված է մեծ ադամանդ, իսկ մյուս երկու փոքրերը կողքերից են։
 
Ձեր ճաշակին համապատասխան մատանի ընտրելն այնքան էլ դժվարին գործ չէ, պարզապես պետք է ուշադրություն դարձնել երկու հանգամանքի՝ ձեւին և որակին։ Հարսնացուների մեծ մասը նախապատվությունը տալիս է կլոր մատանիներին, սակայն պետք է օրիգինալ լինել՝ ընտրելով օվալաձև, տանձի տեսք ունեցող քարով կամ քառակուսի կտրվածքով մատանի։ Երբ խոսքը վերաբերում է որակին՝ առաջնային պետք է ուշադրություն դարձնել կտրվածքին, գույնին, կարատին և մաքրությանը։
 
Եթե հարսնացուները հետևեն վերոնշյալ կանոններին, ապա հարսանեկան մատանի ընտրելն այլևս դժվարություն չի լինի։
 

777


Տարածել...
 

Նմանատիպ նյութեր



Նոր նյութեր


Միացեք մեզ YouTube-ում... 80հզ.+ բաժանորդ




Աղբյուրը: http://www.kiss.am/xarynkar/vol12/yntrumenqamusnakanmatani2.jpg

Կատեգորիա: Հարսանեկան | Ավելացրեց: Admin (07.11.2013) | Հեղինակ: Ladies.am W
Դիտումներ: 5158 | Տեգեր: Հարսանեկան | Վարկանիշ: 0.0/0
Կայքն իր գործունեությունը տեղափոխել է «Ժամանց և Տեղեկատվություն» YouTube-յան ալիք: Շուտով դուք կվերահասցեավորվեք մեր erkusov.com ֆեյսբուքյան էջ: Միացեք 125հզ.+ բաժանորդներին:
Սեղմիր Հավանել և կարդա հետաքրքիր նյութեր

Լավ