![]()
  Իմաստություն (ընթերցարան) Ահա յոգայի 12 օրենք, որոնք օգնում են սեփական անձն ավելի լավ հասկանալ և փոխել վերաբերմունքը ուրիշների նկատմամբ:
1. Եթե որևէ բան է անհրաժեշտ, ինքներդ արեք: 2. Մ՛ի խոստացեք, իսկ եթե արդեն խոստացել եք, մի՛ մոռացեք իրագործել խոստումը: Խոսքը կարևոր արժեք ունի,պետք չէ՛ արժեզրկել այն, պարզապես՝ մ՛ի խոստացեք, եթե վստահ չեք, որ ցանկացած պարագայում կիրագործեք ձեր խոստումը: 3. Քանի դեռ ձեզ չեն խնդրել միջամտել, մ՛ի խառնվեք ուրիշների գործերին: 4. Երբեք մ՛ի մերժեք մարդկանց խնդրանքը. ցանկացած խնդրանք երախտիք է ակնկալում: Կատարե՛ք խնդրանքը, սակայն մ՛ի ամաչեք փոխադարձ ծռայության մասին խնդրել: 5. Ապրե՛ք ներկայով. սա կյանքի ամենակարևոր օրենքներից մեկն է: 6. Մ՛ի նվիրվեք, մ՛ի ընտելացեք մարդկանց, իրերին, զբաղմունքներին, քանի որ դա կարող է այնքան ուժեղ գտնվել, որ վտանգի տակ դնի հավասարակշռության զգացումը: 7. Նպատակներ մի՛ դրեք, քանի որ եթե սխալ նպատակ է դրված, ապա դրան հասնելուց հետո միակ զգացողությունը դատարկությունն է: 8. Մ՛ի խանգարեք. այս արտահայտությունը պետք է կիրառել և՛ սեփական անձի, և՛ մյուսների նկատմամբ: 9. «Բնության մեջ վատ եղանակներ չկան» արտահայտությունն օգնում է օգտագործել ցանկացած հնարավորություն, այդ թվում նաև՝ սեփական ձախողումները: Լավ կամ վատ պահեր չեն լինում, դրանք մարդկանց արձագանքներն են: 10. Մ՛ի քննադատեք. եթե ձեր ներկայությամբ հերթական անգամ որևէ մեկից բամբասեն, մ՛ի միացեք: 11. Մ՛ի փոխանցեք այն տեղեկատվությանը, որին լիարժեք չեք տիրապետում: 12. Ամենուրեք և միշտ թույլտվություն խնդրեք. այն ո՛չ միայն կազատի ավելորդ ջանքերից, այլև՝ քաղաքակիրթ մարդու համբավ կստեղծի:
HD որակով դիտել այստեղ: Տարածել... Նմանատիպ նյութերՆոր նյութերՄիացեք մեզ YouTube-ում... 80հզ.+ բաժանորդ
| Դիտումներ: 1187 |
| | |