Ինչպե՞ս ունենալ իսկապես լավ սիրո գիշեր
 

   BornToDie

Ինչպե՞ս ունենալ իսկապես լավ սիրո գիշեր

 

Ընդունիր մարմինդ

Մենք բոլորս ունենք մեծ ու փոքրիկ բարդույթների մի ամբողջ հավաքածու, բայց երբ գործը հասնում է սեքսին, պետք է մոռանալ դրանց մասին: Մոռացիր «Մի նայիր ազդրերիս, ցեյլուլիտ ունեմ» կամ «Գիտեմ, որ կուրծքս փոքր է» արտահայտությունների մասին:

Հիշի՛ր, որ տղամարդը լավագույն ընկերուհիդ կամ հոգեբանդ չէ: Նրա պարտականությունների մեջ չի մտնում հանգստացնել քեզ կամ սփոփել: Մի պահ քեզ իր տեղը դիր` ինչպե՞ս քեզ կզգայիր, եթե նա անընդհատ բողոքեր իր թերություններից: Թուլացիր ու հաճույք ստացիր:

 

Գրգռիր նրան

Քո առաքելությունն է այնպես անել, որ նա այրվի ցանկությունից: Բայց խոսքը միայն սեռական օրգանների ստիմուլյացիայի մասին չէ: Խորը դեկոլտե, հրահրող հայացք, ոտքը գցած մյուս ոտքին: Ինքդ լավ գիտես, թե ինչպես նրան «հունից հանել»: Սովորիր չշտապել և այնպես անել, որ նա անհամբեր սպասի, թե երբ եք հայտնվելու անկողնում:

 

Թույլ տուր, որ նա նայի

Տղամարդու գրգռման մեխանիզմն անմիջականորեն կապված է աչքերի հետ: Էլ ինչու՞ նրան զրկես այդ հաճույքից. թույլ տուր, որ նա նայի: Ընտրիր գրգռող դիրքեր, ճկիր մեջքդ, սեղմիր կուրծքդ ձեռքերով և մի փակիր աչքերդ: Դրանից ինքդ էլ հաճույք կստանաս:

 

Ուսումնասիրիր նրա էրոգեն գոտիների աշխարհագրությունը

Տղամարդու մարմինը կնոջ մարմնի պես էրոգեն գոտիների քարտեզ է, ուստի մեղք է արհամարհել այն: Ուսումնասիրիր նրա մարմինը, բացահայտիր այն «կոճակները», որոնց սեղմելիս նա կխենթանա:

 

Պարզ արտահայտվիր

Խորամանկությունը կայանում է սեփական ցանկությունների բարձրաձայնման մեջ: Վոկալային կարողությունները կարող են տղամարդուց հերոս դարձնել: Հուշիր նրան, թե ինչպես քեզ ճիշտ հաճույք պատճառի, ուղղորդիր նրա շարժումները: Ժամանակի հետ կսովորես հաղթահարել բարդույթներդ, ինչը սեքսն ավելի լավը կդարձնի:

 

Թույլ տուր, որ թուլանա

Անկախ ամեն ինչից տղամարդիկ հաճախ են կասկածում սեփական տղամարդկության վրա, ուստի գովիր նրան և իր կարողությունները, չէ՞ որ կողքիդ աշխարհի լավագույն տղամարդն է:

 

Նախաձեռնությունը ձեռքդ վերցրու

Տղամարդիկ հաճախ բողոքում են, որ ստիպված են առաջին քայլն անել: Իրականում սիրելիդ պետք է իմանա, որ դու էլ ես ցանկանում իր հետ սեքսով զվաղվել: Այս մասին գրում է BornToDie-ը:  


 

Որակյալ սեքսի 10 կանոնները

 

Սեքսուալ կյանքը ավելի ջերմ դարձնելու 10 խորհուրդ

 

Անկրկնելի սեքս-հնարքներ, որոնք արժե փորձել 

777


Տարածել...
 

Նմանատիպ նյութեր



Նոր նյութեր


Միացեք մեզ YouTube-ում... 80հզ.+ բաժանորդ




Աղբյուրը: http://www.kiss.am/xarynkar/vol30/ca84c87a667d-1-.jpg

Կատեգորիա: Սեքս | Ավելացրեց: Davbad (13.06.2015) | Հեղինակ: BornToDie W
Դիտումներ: 5329 | Տեգեր: սեքս-ուղեցույց, որակյալ սեքս | Վարկանիշ: 2.5/2
Կայքն իր գործունեությունը տեղափոխել է «Ժամանց և Տեղեկատվություն» YouTube-յան ալիք: Շուտով դուք կվերահասցեավորվեք մեր erkusov.com ֆեյսբուքյան էջ: Միացեք 125հզ.+ բաժանորդներին:
Սեղմիր Հավանել և կարդա հետաքրքիր նյութեր

Լավ