«Սեռական առողջություն»
«Դեղձենու ճյուղերը» (հին հնդկական տրակտատ) Կնոջ և տղամարդու ինտիմ կյանքը, որի մեջ բնածին սեռական բնազդը սերտորեն համակցվում է հասարակության մեջ ընդունված բարոյական չափանիշներին, ենթարկվել է պատմական զարգացման նույն օրենքներին, ինչպես և ինքը մարդկությունը: Պատանեկան հասակում մարդը կտրվում է մանկական կախվածությունից և բացահայտում է իրեն, որպես ինքնուրույն անձ: Դա ոչ միայն ֆիզիկական հարաճուն զարգացման և սեռական հասունացման, այլև անձի ձևավորման, աշխարհաճանաչողության և ինքնաճանաչման շատ կարևոր շրջան է: Պատանեկան հասակը բուռն փոփոխությունների շրջան է, երբ երիտասարդներից շատերն ունենում են ինտիմ ապրումներ, որոնք ծագում են հակառակ սեռի հետ առաջին առնչություններից, միմյանց ճանաչելուց: Այդ տպավորություններն ու ապրումները ձևավորում են տղամարդու և կնոջ միջև ընդհանրությունների վերաբերյալ մեր պատկերացումները, որոնք դառնում են մեր սեքսուալ ունակությունների հիմքը: Տարբերակում են ֆիզիկական (ֆիզիոլոգիական) և հոգեկան (հոգեբանական) փոփոխություններ: Առաջիններն ակնհայտ են՝ դրանք առնչվում են արտաքին տեսքին: Երիտասարդ օրգանիզմում սեռական հասունացման շրջանում կատարվող ֆիզիոլոգիական փոփոխությունների հիմնական շարժիչ ուժը ներզատիչ (էնդոկրին) գեղձերն են, որոնք գտնվում են մարդու օրգանիզմի տարբեր մասերում: Սակայն սեռական հասունացման համար կարևորագույն նշանակություն ունեն սեռական գեղձերը: Երիտասարդների սեռական գեղձերը ամորձիներն են, որոնք գտնվում են ամորձապարկի մեջ, աղջիկներինը՝ ձվարանները որովայնի խոռոչում ներքին մասում: Սեռական գեղձերը (ինչպես նաև մյուս ներզատիչ գեղձերը) արտադրում են հատուկ նյութեր՝ հորմոններ, որոնք ներթափանցում են արյան մեջ: Հորմոնները լինում են արական և իգական: Էնդոկրին գեղձերի գործունեութրոնր, հորմոնների արտադրությունը խստորեն համաձայնեցվում և պայմանավորվում են բազմաթիվ բաղադրիչներով՝ ժառանգականությամբ, նյարդային համակարգով, հոգեկան կյանքով, արտաքին միջավայրի ազդեցությամբ, ինչպես նաև օրգանիզմի վրա ներազդող ներքին գործոններով՝ հիվանդություններ, նյութափոխանակության խանգարումներ և այլն: Սեռական հասունացման առաջին նշանները երկրորդական կոչվող հատկանիշների առաջացումն է: Աղջիկների մոտ դրանք ի հայտ են (գալիս11-12 տարեկան հասակում. օրգանիզմը սկսում է արագ աճել, մեծանում են կրծքագեղձերը, արտաքին սեռական օրգաններին և անութային փոսերում, (թևատակերում) մազածածկույթ է հայտնվում, մարմնաձևերը կանացի գծագրություն են ստանում, ձայնն ավելի հնչեղ է դառնում: Այդ շրջանում խոշորանում և հասունանում են նաև ներքին սեռական օրգանները, որոնք գտնվում են որովայնի խոռոչի ներքին մասում: Առաջին դաշտանի՝ սեռական օրգաններից արյունահոսության հայտնվելը վկայում է, որ աղջկա սեռական համակարգր հիմնականում արդեն ձևավորվել է: Տղաների սեռական հասունացման սկզբում (12-13 տարեկանում) նկատվում է առնանդամի չափերի մեծացում, դեմքին, ցայլքին և անութային փոսերում մազերի աճ: Ձվիկները (ամորձիները) մեծանում են և սկսում սեռական հասուն բջիջներ՝ սպերմատոզոիդներ արտադրել: 13-14 տարեկանում սեռասկան օրգանից (առնանդամ) տեղի է ունենում յուրահատուկ հոտով սպիտակ, մակաղիկ հեղուկի՝ սպերմայի (սերմնահեղուկի) ակամա պարբերական արտազատում: Այդ երևույթը կոչվում է երազախաբություն (պոլուցիա) և հաճախ ուղեկցվում է օրգազմով՝ հաճույքի ցգացումով: Պոլուցիան սովորաբար տեղի է ունենում քնած ժամանակ և ուղեկցվում է առնանդամի մեծացմամբ և պնդացմամբ: Այդ վիճակը կոչվում է էրեկցիա: Էրեկցիան կարող է առաջանալ նաև սեռակւսն տարբեր գործոնների ազդեցությունից, օրինակ՝ աղջկան հպվելուց, սեռական երևակայությունից, էրոտիկ ֆիլմերից կամ երազներից և այլն: Բնական է նաև էրեկցիայի առաջացումը առավոտյան: Բացի այդ, սեռական հասունացման ընթացքում սկսում է արագ զարգանալ պատանու հենաշարժողակւսն համակարգր, հատկապես ոսկորներն ու մկանները, ձայնը դառնում է թավ: Այդ հասունացումը սովորաբար տեղի է ունենում 21-25 տարեկան հասակում, երբ մարդը կրթություն է ստանում, ձեռք բերում նյութական անկախություն: Պատանեկան տարիքում սեռական և սոցիալական հասունացման միջև առկա հակասությունը հաճախ բարդությունների պատճառ է դառնում: Անձի համար այդ շատ առանձնահատուկ շրջանում օրգանիզմում կատարվող ֆիզիկական և հոգեկան ձևափոխությունները առաջացնում են հոգեբանական լարվածություն: Սեփական արտաքինի նկատմամբ դժգոհությունից առաջանում է անհամարձակություն, վախի զգացում, երբեմն էլ՝ ագրեսիվություն: Երիտասարդները փոխում են իրենց վերաբերմունքը մտերիմների, հարազատների նկատմամբ, դառնում են դյուրագրգիռ, ինքնամփոփ, տրամադրության կտրուկ փոփոխություններ են ունենում: Այդ տարիքում առաջանում է դուր գալու, հմայելու և համակրանք առաջացնելու ցանկություն: հատկանշական է, որ այդ շրջանում պատանիների մոտ սեռական հակումներից առավել դրսևորվում է զգացմունքայնությունը, որն աղջիկների բնավորության մեջ արտահայտվում է ռոմանտիկայի երանգով: Կյանքի այդ շրջանւ սիրո գաղտնիքների բացահայտման երկար և անընդհատ ընթացք է, երբ ցանկանում են սեռական ցանկությունները և հետաքրքրությունները: Դրանք անտեսելու ցանկացած փորձ՝ զարգացման որևէ փուլ շրջանցելը, սեռական կյանքը շատ վաղ սկսելը կամ պատանեկան կյանքից հրաժարվելը հետագայում կարող են ունենալ անդառնալի հետևանքներ:
Չնայած նրան, որ ծնոդները մեր առաջ աշխարհը բացահայտող առաջին մարդիկ են, գալիս է մի շրջան, երբ մեր կյանքում սկսում են հատուկ դեր խաղալ նաև այլ մարդիկ, որոնց մենք ձգտում ենք հաճախ նմանվել: Դրանք և՛ մեր ավագ բարեկամներն են, և գրքերի ու էկրանի հերոսները: Այդ հասակում ուրույն դեր ունի հասակակիցների միջավայրը, նրանց աջակցութրունը, որի կարիքը հաճախ են զգում երիտասարդները: Սեռական հասունացման շրջանում առաջանում է ինքնուրույն և անկախ կյանք վարելու ցանկություն: Սեքսուալության ֆունկցիան անշուշտ միայն երեխա ծնելու հատկությունը չէ: Այն կարևոր նշանակության ունի աձի ինտիմ կյւսնքում և հաճույքների, զգացմունքային օժանդակության և հոգեհարազատության աղբյուր է: Ի տարբերություն տդամարդկանց, որոնք սերմնահեղուկի առաջին իսկ արտազատման (էյակուլյացիա) ժամանակ օրգազմի զգացում են ունենում, կանայք սեռական այդ գերագույն հաճույքն զգալու համար պետք է ունենան սեռական կյանքի ավելի տևական փորձ: Դա է պատճառներից մեկը, որ պատանիների և երիտասարդ տղամարդկանց սեռական գրգիռներն ավելի զգայական դրսևորում ունեն: Դրանք հաճախ կարող են զարգանալ սեռական զուգընկերուհու հետ զգացմունքային և հոգեկան մտերմությունից անկախ: Պատանեկան տարիքին հատուկ է նաև այսպես կոչված պատանեկան գերսեքսուալությունը, որը դրսևորվում է առավել ցայտուն սեռական գրգռվածության և ակտիվության ձևով, ուղեկցվում է հաճախակի էրոտիկ երազներով, սեռական երևակայության ձևով: Այդ գրգռվածության արտահայտություններից է նաև պատանիներից շատերի մոտ սեռական հարաբերության ընթացքում օրգազմի արագ հասնելու ձգտումը: Այդ անվերահսկելի վարքագծի արդյունք կարող է լինել զուգընկերուհու անցանկալի հղիությունը կամ սեռավարակով ախտահարվելը, եթե, իհարկե, չեն օգտագործվում հակաբեղմնավորիչ կամ պաշտպանական ժամանակակից միջոցներ, առաջին հերթին պահպանակներ: Խորհուրդ ենք տալիս լսել/դիտել նաև... Վաղ սեռական կյանքի օգուտներն ու վնասները Ո՞ր տարիքից սկսած կարելի է զբաղվել սեքսով Տարածել... Նմանատիպ նյութերՆոր նյութերՄիացեք մեզ YouTube-ում... 80հզ.+ բաժանորդ
| Դիտումներ: 1463 |
| | |
Մարդու հակումները երեք ակունք ունեն հոգու մտքի և մարմնի: Հոգու հակումը ծնում է բարեկամության: Մտքի հակումը ծնում է հարգանք: Մարմնի հակումը ծնում է ցանկություն: Երեքի միացումը ծնում է սեր: