![]()
  Lady.tochka.net
Ոչ մի սեքսի առաջարկ Մեծ Բրիտանիայում Դուք պատրաստվում էիք գնալ բար ու այնտեղ ձեզ դուր եկած ամենագեղեցիկ աղջկան առաջարկել գալ ձեզ հետ հյուրանոց: Օրենքը դա ձեզ խորհուրդ չի տալիս: Նա, ով Մեծ Բրիտանիայում անծանոթ կնոջ սեքս կառաջարկի, 180 եվրո տուգանք կմուծի կամ 3 ամիս կանցկացնի բանտում:
ԱՄՆ-ի շատ նահանգներում պահպանակները ենթարկվում են «ոտնձգության»: Այն կա՛մ առհասարակ չի թույլատրվում օգտագործել, (ինչպես Քոնեքթիքուտում) կա՛մ կարելի վաճառել միայն «վաճառասեղանի տակից» (Ինչպես Վինսկոնսինում): Կամ էլ այն արգելվում է գովազդել (ինչպես կալիֆորնիայում): Բայց ամենատարօրինակ օրենքը գործում է Լուիզիանայում. Պահպանակ կարող են գնել միայն կանայք: Այս օրենքի խախտումը ձեզ վրա մեծ գումարներ կարժենա:
Իռլանդիայում սեքսն այնքան էլ ապահով չէ Եթե դուք որոշել եք գնալ Իռլանդիա, ապա ճամպրուկում պահեք շատ պահպանակներ, քանի որ եթե որոշեք այն ձեռք բերել տեղում, շանսերը քիչ են, որ կհաջողվի: Այդ խիստ կաթոլիկական երկրում արգելված է պահպանակ օգտագործելը, քանի որ իշխանությունների կարծիքով, սեքսը միայն սերունդը շարունակելու համար է:
Հավայական սեքս. «Դու քնիր նրա հետ, թող ուրիշները պատժվեն» Եթե դուք հանդիպել եք ձեր երազանքների աղջկան այդ էկզոտիկ կղզում և ուզում եք նրա հետ սիրով զբաղվել, ապա լավ կլինի չանեք դա, եթե ձեզ համար կարևոր է աղջկա ծնողների ազատությունը: Քանի որ, եթե պարզվի, որ աղջիկը դեռ 18 տարեկան չկա, ապա նրա ծնողները կպատժվեն 3 տարի աշխատանքային ուղղիչ գաղութում այն բանի համար, որ դաստիարակել են թեթևաբարո աղջիկ:
Հունգարական սեքս «Թող լինի մթություն» Բուդապեշտի կենտրոնում զույգերը կարող են սիրել միմյանց միայն մթության մեջ:
Իտալական ծովափում միայն կանայք կարող են մերկ լինել Պալերմոյում կանաց միանգամայն թույլատրելի է ամբողջովին մերկ գնալ ծովափ, իսկ տղամարդկանց` ոչ: Փաստորեն իտալացիները կարծում են, որ տղամարդու մարմինը կարող է տգեղ դիտվել … սակայն հետաքրքիր է, թե ով է նայելու տղամարդու բաց մարմնի մասերին, երբ շուրջբոլորը մերկ կանայք են:
Շվեդիայում մերկ մի՛ լուսանկարվեք Շվեդիայում արգելված է արագ լուսանկարի խցիկում ամբողջ հասակով մերկ լուսանկարվել:
Բաց ոտքերով չինուհին միայն բանտ կարող է գնալ Եթե Չինաստանում դուք ուզում եք նայել մերկ կնոջը, նայեք, որքան սրտներդ կուզի: Սակայն հեռու մնացեք հագնված, բայց բաց ոտքերով չինուհիներից: Չինուհու բաց ոտքերին նայելը համարվում է կոպիտ վիրավորանք և պատժվում է մի քանի օր բանտարկությամբ:
3 տարի բանտարկություն Իսրայելում պոռնո նայելու համար Իսրայելի հյուրանոցներում պոռնո նայելը ձեզ վրա կարող է թանկ նստել: Ընդամենը մեկ տարի առաջ ընդունվեց օրենքը, որը արգելում է հեռուստատեսությամբ դիտել պոռնոգրաֆիկ ֆիլմեր: Եթե պատահաբար ձեզ «բռնեցնեն», կուղարկեն բանտ 3 տարով:
Տալինում`կամ շախմատ կամ սեքս Էստոնիայի մայրաքաղաքում խստիվ արգելվում է շախմատ խաղալ սեռական ակտի ժամանակ: Երևի նրանք դաժան փորձ են ունեցել օրենքն ընդունելուց առաջ: Խորհուրդ ենք տալիս լսել նաև Սեքսի մասին ամենազվարճալի օրենքները 10 տարբեր ազգերի սեքսուալ սովորությունները կապշեցնեն ձեզ Տարածել... Նմանատիպ նյութերՆոր նյութերՄիացեք մեզ YouTube-ում... 80հզ.+ բաժանորդ
| Դիտումներ: 1300 |
| | |