Եղեք տեղեկացված. Ընտանեկան նպաստի մասին
  «Ընտանեկան խնդիրներ» ![]() Հարց 1.Ո՞վ կարող է ստանալ ընտանեկան նպաստ:
2012 թվականին ընտանեկան նպաստ ստանալու իրավունք կարող են ձեռք բերել ընտանիքների անապահովության գնահատման համակարգում հաշվառված 30.01 և ավելի անապահովության միավոր ունեցող ընտանիքները: Ընտանեկան նպաստի բազային մասը 16000 դրամ է: 18 տարին չլրացած անդամ չունեցող ընտանիքում ընտանեկան նպաստի չափը` 16000 դրամ է: Հարց 2. Ինչպե՞ս է հաշվարկվում ընտանեկան նպաստի չափը: 18 տարին չլրացած անդամ ունեցող ընտանիքում ընտանեկան նպաստի չափը հաշվարկվում է. 30.01-35.00 անապահովության միավոր ունեցող ընտանիքների ընտանեկան նպաստի չափը հաշվարկվում է հետևյալ բանաձևերով. 16000 + 5500 X N, կամ 16000 + 6500 X N, կամ 16000 + 6000 X N, կամ 16000 + 7000 X N որտեղ` 16000 դրամը` ընտանեկան նպաստի բազային մասն է, 5500 դրամը` յուրաքանչյուր 18 տարին չլրացած անդամին տրվող հավելումն է, 6500 դրամը` չորս և ավելի 18 տարին չլրացած անդամ ունեցող ընտանիքների (այսուհետ` բազմազավակ ընտանիք) 18 տարին չլրացած անդամին տրվող հավելումն է, 6000 դրամը` բարձր լեռնային կամ սահմանամերձ բնակավայրերի ընտանիքների յուրաքանչյուր 18 տարին չլրացած անդամին տրվող հավելումն է, 7000 դրամը` բարձր լեռնային կամ սահմանամերձ բնակավայրերի բազմազավակ ընտանիքների յուրաքանչյուր 18 տարին չլրացած անդամին տրվող հավելումն է, N-ը` ընտանիքի 18 տարին չլրացած անդամների թիվը: Օրինակ` եթե 32.35 անապահովության միավոր ունեցող ընտանիքում կան երկու չափահաս և չորս անչափահաս անդամներ, ապա ընտանեկան նպաստի չափը կկազմի` 16000+6500 x 4=42000 դրամ իսկ բարձր լեռնային կամ սահմանամերձ բնակավայրերում բնակվող նույն կազմով ընտանիքի նպաստի չափը կկազմի` 16000+7000 x 4=4400 դրամ 1. 35.01-39.00 անապահովության միավոր ունեցող ընտանիքների ընտանեկան նպաստի չափը հաշվարկվում է հետևյալ բանաձևերով. 16000 + 6000 X N, կամ 16000 + 7000 X N, կամ 16000 + 6500 X N, կամ 16000 + 7500 X N, որտեղ` 16000 դրամը` ընտանեկան նպաստի բազային մասն է, 6000 դրամը` յուրաքանչյուր 18 տարին չլրացած անդամին տրվող հավելումն է, 7000 դրամը` բազմազավակ ընտանիքի յուրաքանչյուր 18 տարին չլրացած անդամին տրվող հավելումն է, 6500 դրամը` բարձր լեռնային կամ սահմանամերձ բնակավայրերի ընտանիքների յուրաքանչյուր 18 տարին չլրացած անդամին տրվող հավելումն է, 7500 դրամը` բարձր լեռնային կամ սահմանամերձ բնակավայրերի բազմազավակ ընտանիքների յուրաքանչյուր 18 տարին չլրացած անդամին տրվող հավելումն է, N-ը` ընտանիքի մինչև 18 տարեկան երեխաների թիվը: Օրինակ` եթե 39.00 անապահովության միավոր ունեցող ընտանիքում կան երկու չափահաս և չորս անչափահաս անդամներ, ապա ընտանեկան նպաստի չափը կկազմի` 16000+7000 x 4=44000 դրամ իսկ բարձր լեռնային կամ սահմանամերձ բնակավայրերում բնակվող նույն կազմով ընտանիքի ընտանեկան նպաստի չափը կկազմի` 16000+7500 x 4=46000 դրամ 2. 39.01 եւ ավելի անապահովության միավոր ունեցող ընտանիքների ընտանեկան նպաստի չափը հաշվարկվում է հետևյալ բանաձևերով. 16000 + 6500 X N կամ 16000 + 7500 X N կամ 16000 + 7000 X N կամ 16000 + 8000 X N որտեղ` 16000 դրամը` ընտանեկան նպաստի բազային մասն է, 6500 դրամը` յուրաքանչյուր 18 տարին չլրացած անդամին տրվող հավելումն է, 7500 դրամը` բազմազավակ ընտանիքի յուրաքանչյուր 18 տարին չլրացած անդամին տրվող հավելումն է, 7000 դրամը` բարձր լեռնային կամ սահմանամերձ բնակավայրերի ընտանիքների յուրաքանչյուր 18 տարին չլրացած անդամին տրվող հավելումն է, 8000 դրամը` բարձր լեռնային կամ սահմանամերձ բնակավայրերի բազմազավակ ընտանիքների յուրաքանչյուր 18 տարին չլրացած անդամին տրվող հավելումն է, N-ը` ընտանիքի մինչև 18 տարեկան երեխաների թիվը: Օրինակ` եթե 40.00 անապահովության միավոր ունեցող ընտանիքում կան երկու չափահաս և չորս անչափահաս անդամներ, ապա ընտանեկան նպաստի չափը կկազմի` 16000+7500 x 4=46000 դրամ իսկ բարձր լեռնային կամ սահմանամերձ բնակավայրերում բնակվող նույն կազմով ընտանիքի ընտանեկան նպաստի չափը կկազմի` 16000+8000 x 4=48000 դրամ Հարց 3. Ո՞վ կարող է դիմել հրատապ օգնություն ստանալու համար: Ընտանիքների անապահովության գնահատման համակարգում հաշվառված ընտանեկան նպաստի իրավունք չունեցող ընտանիքները կարող են դիմել հրատապ օգնություն ստանալու համար: Հարց 4. Ո՞վ է նշանակում հրատապ օգնությունը: Հրատապ օգնությունը նշանակում է սոցիալական ծառայություններ տրամադրող տարածքային մարմինը սոցիալական աջակցության խորհրդի առաջարկության հիման վրա: Հրատապ օգնության չափը 16000 դրամ է: Այն նշանակվում է 3 ամիս ժամկետով և վերանայվում է յուրաքանչյուր եռամսյակ: Հարց 5. Միանվագ դրամական օգնության ի՞նչ ձևեր կան և որքա՞ն է դրանց չափը: Միանվագ դրամական օգնության չափերն ընտանեկան նպաստի իրավունք ունեցող ընտանիքում սահմանվել են. ա) երեխայի ծննդյան դեպքում` 50 հազար դրամ, բ) երեխայի առաջին դասարան ընդունվելու դեպքում` 25 հազար դրամ. գ) ընտանիքի անդամի մահվան դեպքում` 50 հազար դրամ: Հարց 6. Ե՞րբ և ինչպե՞ս դիմել միանվագ դրամական օգնության համար: Երեխայի ծննդյան կապակցությամբ միանվագ դրամական օգնության տրամադրման համար ընտանիքի չափահաս անդամներից մեկը պետք է դիմի սոցիալական ծառայություններ տրամադրող տարածքային մարմին երեխայի ծնվելուց հետո վեց ամսվա ընթացքում: Երեխայի առաջին դասարան ընդունվելու դեպքում ընտանիքի չափահաս անդամներից մեկը տարվա օգոստոս, սեպտեմբեր և հոկտեմբեր ամիսների ընթացքում պետք է դիմի սոցիալական ծառայություններ տրամադրող տարածքային մարմին ներկայացնելով տեղեկանք տվյալ երեխայի հանրակրթական դպրոցի կամ վարժարանի տվյալ ուսումնական տարում առաջին դասարան ընդունվելու մասին: Հուղարկավորության միանվագ դրամական օգնության իրավունք ունի այն ընտանիքը, որի կենսաթոշակառու, աշխատող կամ գործազուրկ (առնվազն մեկ տարվա ապահովագրական ստաժ ունեցող) չհամարվող անդամներից մեկը մահացել է, ունի ընտանեկան նպաստի իրավունք և դիմումը ներկայացվել է ընտանիքի անդամի մահվան օրվանից հետո վեց ամսվա ընթացքում: Հարց 7. Տարբերակվու՞մ է արդյոք երեխայի ծննդյան միանվագ նպաստը: Երեխայի ծննդյան միանվագ նպաստի չափը տարբերակվում է ելնելով ընտանիքում ծնված երեխայի թվից: Երեխայի ծննդյան միանվագ նպաստի չափը սահմանվել է 50 հազար դրամ, իսկ ընտանիքում ծնված երրորդ, ինչպես նաև հաջորդ յուրաքանչյուր երեխայի համար` 430 հազար դրամ: Ընտանիքում ծնված երրորդ, ինչպես նաև հաջորդ յուրաքանչյուր երեխայի ծննդյան նպաստը նշանակվում է տվյալ ամուսնական զույգի (միայնակ կնոջ) խնամքին գտնվող (միևնույն բնակության վայրում փաստացի բնակվող, ինչպես նաև պարտադիր զինվորական ծառայության զորակոչված շարքային կազմի ժամկետային զինծառայողների և ռազմաուսումնական հաստատություններում սովորող կուրսանտների) չամուսնացած զավակների, ինչպես նաև երեխաների, այդ թվում որդեգրած և/կամ խորթ առկայության դեպքում: Հարց 8. Որտե՞ղ և ե՞րբ դիմել երեխայի ծննդյան կապակցությամբ միանվագ նպաստի տրամադրման համար: Երեխայի ծնողներից մեկը պետք է դիմի սոցիալական ծառայություններ տրամադրող տարածքային մարմին երեխայի ծնվելուց հետո մեկ տարվա ընթացքում: Հարց 9.Ինչպե՞ս դիմել մինչև երկու տարեկան երեխայի խնամքի նպաստ ստանալու համար: Մինչև 2 տարեկան երեխայի խնամքի նպաստի չափը` 18000 դրամ է: Մինչև 2 տարեկան երեխայի խնամքի նպաստի տրամադրման համար երեխայի ծնողներից մեկը պետք է դիմի սոցիալական ծառայություններ տրամադրող տարածքային մարմին: Նպաստի վճարումը սկսվում է ծնողի խնամքի արձակուրդում գտնվելու մասին` գործատուի հրամանն ուժի մեջ մտնելու ամսվան հաջորդող ամսից, եթե նա դիմել է դրանից հետո 12 ամսվա ընթացքում: Այս ժամկետից հետո դիմելու դեպքում նպաստը վճարվում է դիմելու ամսվան հաջորդող ամսից: Նպաստը վճարվում է ծնողի խնամքի արձակուրդում գտնվելու ժամանակահատվածում, բայց ոչ ավելի քան մինչև երեխայի 2 տարին լրանալը: Եթե ծնողը խնամքի տակ ունի մեկից ավելի մինչև 2 տարեկան երեխա, ապա խնամքի նպաստը նշանակվում է յուրաքանչյուր երեխայի համար` անկախ գործատուի հրամանում այդ մասին նշված լինելու հանգամանքից: Թարմացվել է` 12-09-2012 Տարածել... Նմանատիպ նյութերՆոր նյութերՄիացեք մեզ YouTube-ում... 80հզ.+ բաժանորդ
| Դիտումներ: 6578 |
| | |
