Հարց սեքսոլոգին. «Կարո՞ղ է այն հանգամանքը, որ միաժամանակ օրգազմ չենք ապրում, խանգարի հղիանալուն»
 

   

Հարց`

«Արդյո՞ք այն հանգամանքը, որ ամուսինները միաժամանակ չեն ապրում օրգազմ, կարող է պատճառ հանդիսանալ երեխա չունենալու»:

Հարցին պատասխանում է բժիշկ-սեքսապաթոլոգ, դոցենտ, ԵՊԲՀ սեքսապաթոլոգիայի ամբիոնի վարիչ, սեքսապաթոլոգիայի համալսարանական կլինիկայի ղեկավար Սևադա Հակոբյանը.

Սեքսոլոգիական տեսանկյունից, իհարկե, ցանկալի է, որ սեռական զուգընկերները (ամուսինները) միաժամանակ ապրեն օրգազմ, սեռական կյանքը հոգեսեքսուալ բավականություն պատճառի ամուսիններին: Սա կարևորագույն գործոն է, ինչը բարենպաստ հող է նախապատրաստում հաջորդ ինտիմ մերձեցման համար: Կանայք, իսկ ավելի հազվադեպ նաև տղամարդիկ, որոնք պարբերաբար (տևական ժամանակահատված) չեն ստանում հոգեսեքսուալ բավարարվածություն սեռական կյանքից, կարող են հրաժարվել դրանից, ինչը կհանգեցնի սեքսուալ ավերսիայի: Սակայն ռեպրոդուկտիվ (վերարտադրողական, հղիանալու և սերունդ ունենալու) տեսանկյունից, միաժամանակյա օրգազմը որոշիչ դերակատարություն չունի. եթե ամուսնու սերմնահեղուկը ֆերտիլ է և կնոջ մոտ չկան բեղմնավորմանը խոչընդոտող գործոններ, ապա այն չի հանդիսանում բեղմնավորմանը խանգարող հանգամանք:


 

Ո՞ր դիրքով սեքսն է նպաստում հղիանալուն 

 

Երկար պաշտպանվելը խանգարու՞մ է հետագայում հղիանալուն. հարց սեքսոլոգին 

 

Կնոջ ո՞ր տարիքն է լավագույնը՝ երեխա ունենալու համար 

777


Տարածել...
 

Նմանատիպ նյութեր



Նոր նյութեր


Միացեք մեզ YouTube-ում... 80հզ.+ բաժանորդ




Աղբյուրը: http://www.kiss.am/xarynkar/vol31/homepage-1-.jpg

Կատեգորիա: Սեքս | Ավելացրեց: Davbad (28.06.2015)
Դիտումներ: 1676 | Տեգեր: Հարցեր սեքսոլոգին, սեքս | Վարկանիշ: 0.0/0
Կայքն իր գործունեությունը տեղափոխել է «Ժամանց և Տեղեկատվություն» YouTube-յան ալիք: Շուտով դուք կվերահասցեավորվեք մեր erkusov.com ֆեյսբուքյան էջ: Միացեք 125հզ.+ բաժանորդներին:
Սեղմիր Հավանել և կարդա հետաքրքիր նյութեր

Լավ