![]() Ներկայացնում ենք հատված հայ ֆորումցիների քննարկումից նշված թեմայով: Կարծում ենք՝ հիմնական մտքերի այս հավաք ծաղկաքաղը օգտակար կլինի նաև այլ ընթերցողների համար: Գրառումները չեն խմբագրվել և ներկայացված են բնագիր վիճակով:
Ճիշտ է, բացածս թեմայի վերնագիրը սա է, բայց թեման բացելու առիթը ընկերհուս հորաքույրն ու նրա ծայրահեղ հուսահատ ու հիասթափված վիճակը դարձավ: Սկսեմ ամենասկզբից: Ըկերուհուս հորաքույրը` Նոպին հիսունհինգին մոտ բարետես մի կին, արդեն 20 տարի ամուսնու հետ բարի եղբայրահարևանային ընտանեկան գոլ, անալի, բայց շատ քաղաքակիրթ (հանկարծ չիմանան, չլսվի, չխոսվի) կյանքով էր ապրում, քանի որ ամուսինը ինչ ինչ պատճառներով ընտանեկան պարտքը կատարելու հնարավորությունից զրկվելով, միայն դեկորատիվ պարտքն էր կատարում: Դեկորատիվ, որովհետև ձեռքից Նոպիին քննադատելուց բացի, ուրիշ բան չէր գալիս, տունն էլ կնոջ շնորհիվ էր տուն, ընտանիք: Հիմա ամեն մարդու հետ էլ կարող է պատահել, չէ՞` կասեք, բայց արի ու տես, որ քսան տարի հետո պատահաբար պարզվել է, որ ամուսինը միշտ էլ սիրուհի է ունեցել: Մի ամբողջ կյանք խաբված, դատարկված,ամենքից հիասթափված Նոպիին հիմա միայն մի հարց է տանջում, պե՞տք էին արդյոք այդքան զոհաբերությունները ու հանուն ինչի՞ չապրեց իրեն հասանելիք երջանկությունը: *** Կներես իհարկե Մինա ջան, բայց եթե կինը առողջ տղամարդու կողքին ապրելով չի կարողացել «բացահայտել», որ իր ամուսինը առողջ է և ոչ մի խնդիր չունի կապված սեքսի համար անհրաժեշտ գործոնի հետ, ուրեմ էդ կինը հիմար ա: *** Ընտանեկան կյանք առանց սեքսի հաստատ կա: Կարող է հայերի մոտ ավելի հազվադեպ է հանդիպում՝ որպես տաքարյուն ազգ, բայց դե միևնույն է համոզված եմ, որ անգամ հայերի մոտ հաստատ էդպիսի ընտանիքներ կան, որտեղ ամուսինների միջև ինտիմ կյանքը բացակայում է: *** Տղամարդու պես ես մտածում, Keyboard ջան (ուզում եմ ասել,որ քեզ համար ակնհայտը ուրիշի համար կարող է հարցերի հարցը լինի), եթե կնոջ հանդեպ անտարբեր է եղել ամուսինը, կինն էլ անփորձ, կույս-կույս ամուսնացողների՞ց: Ինչևէ, եթե ուզում ես, կարո՞ղ ես պատասխանել վերնագրով տվածս հարցին: Կա՞ ընտանեկան կյանք առանց սեռական հարաբերության: **** Այվիի ասածի տակ ստորագրում եմ, կա, հաստատ կա, դրա բացասական ու լավ կողմերով, բայց հաստատ կա: *** Մինա ջան, էս օրինակում իմ կարծիքով էնքան էական չէր առանց սեքս ամուսնական կյանքը, որքան խաբված լինելու վիրավորանքը... *** Մինա, կոպիտ չհնչի, բայց Նոպիի ամուսինը տականքի մեկն է երևում՝ տղամարդու նման վարքը խոսում է նրա մասին, որ նրան իր կինը ֆիզիկապես վանում էր (կամ նույնիսկ զզվանք էր ներշնչում), հնարավոր են տարբեր պատճառներ, ու դրանցից քչերը Նոպիի մեղքով կլինեին: Բայց իրեն ՁԵՌՆՏՈՒ էին այդ հարաբերությունները: Դրա համար էլ ինքը կնոջից չէր բաժանվում, ակնհայտ կերպով չսիրելով հանդերձ:
Մինայի հարցն իրականում մի քիչ նաիվ է հնչում. դա «կա արդյոք կյանք Մարսի վրա» կարգի հարց չի, որի պատասխանը դժվար է գտնել։ Մի հատ գուգլում գրեք sexless marriage, կտեսնեք, որ ամբողջ աշխարհում լիքն են էդպիսի ընտանիքները, ու ամեն մեկն իր պատճառներն ու պատմությունն ունի։ *** Իսկ եթե հարցս ձևակերպեմ այսպե՞ս` կանանցից քանիսը կհեռանա՞ր ու տղամարդկանցից քանիսը կմնա՞ր այս պայմաններում, իհարկե առանց խաբեության փաստի, ամուսնության շղթաներով: Նման իրավիճակում շղթաներից բացի ուրիշ բառ մտքովս չի անցնում: *** Տենց ստատիստիկա դժվար ա ասել Մինա ջան, ես,որ ասում եմ կա, դաասում եմ Հայաստանի համար, որ ասենք կնիկ են բերում, առաջին գիշերը հարցերը լուծում ու թռնում խոպան, հետո մի տարի հետո գալիս են, երեխու մի տարեկանը նշում են, մի հատ էլ են հարցերը լուծում գնում ու տենց շարունակ, ճիշտ ա, էս օրինակը էնքան էլ համահունչ չի, քանի որ միասին չեն ապրում, բայց որ ընդհանուր դիտարկես, նույնն ա, ընտրություն «չունի, էս դեպքում կինը: Ես մի քանի ընտանիք եմ ճանաչում, որ իմ ամուսնանալու տարին ամուսնացել են, էդ տղեքը 2008-ից հայաստանում չեն, բայց արդեն 2 երեխա ունեն, ստեղ, ընդեղ չգիտեմ քանիսն ունեն, իսկ իրանց կնանիք խելոք, գլխները կախ, լվացք են անում, երեխա են պահում, տղու հոր ու մոր կապրիզներն են տանում ու տենց *** Մարդը ընտանեկան կյանք ա ասում, դու նենց օրինակ ես բերում, որում ընտանեկան կյանքն ուղղակի բացակայում ա: Էս գրածդ օրինակն ավելի շատ նշանակում ա, որ չկա ընտանեկան կյանք առանց սեքսի ՀՈԼՈՎԱԿՆԵՐ նմանատիպ թեմայով 10 խորհուրդ դեպի երջանիկ ամուսնություն
Ինչպե՞ս թարմացնել սեքսը
Ինչի՞ց է կախված սեքսուալ համատեղելիությունը
10 խորհուրդ սեքսուալ կյանքը բարելավելու համար
Սիրում եմ ամուսնուս, բայց հազվադեպ ենք սեքսով զբաղվում
Ի՞նչ անեմ, եթե ամուսնուս հետ սեռական կյանքում տհաճություն եմ զգում
Տարածել... Նմանատիպ նյութերՆոր նյութերՄիացեք մեզ YouTube-ում... 80հզ.+ բաժանորդ
| Դիտումներ: 2113 |
| | |