Ի՞նչն է նպաստում հարաբերությունների սառեցմանը զուգընկերների միջև
 

   Kiss.am

Ցանկացած հարաբերություններում մի պահ է գալիս, երբ կիրքը մարում է: Բայց պետք չէ խուճապի մատնվել, բոլորի հետ էլ պատահում է: Գլխավորը՝ իմանալ, թե ինչ պետք է անել: Զգուշացված ես, ուրեմն զինված ես:

Ի՞նչն է նպաստում հարաբերությունների սառեցմանը զուգընկերների միջև

Միմյանցով տարվելն այլևս այնքան էլ ուժեղ չի լինում և սեքսն աստիճանաբար սովորույթ է դառնում, որը նախկին զգացողությունները չի պարգևում: Քանի որ կնոջ վրա է դրված ընտանեկան ներդաշնակությունն ու ննջարանում կրակը պահպանելու առաքելությունը, ապա նա պետք է հոգ տանի, որպեսզի տղամարդը հետաքրքրությունը չկորցնի իր հանդեպ:

Համատեղ ապրելուց որոշ ժամանակ անց երկուսդ էլ սկսում եք թուլանալ: Սակայն պետք չէ բնակարանում թափված կրծքալներն ու վարտիքները որպես միմյանց նկատմամբ վստահության նշան ընկալել: Դուք նրա համար միշտ կոկիկ պետք է լինեք, այնպես որ՝ զուգարանի դուռը պետք է փակեք ձեր հետևից, իսկ ձեր հիգիենայի պարագաները լավ կլինի նա չտեսնի:

Ի՞նչն է նպաստում հարաբերությունների սառեցմանը զուգընկերների միջև

Եվս մեկ անգամ վերադառնանք տանը ձեր արտաքինին: Առավոտյան լայն բլուզ կամ տղամարդու վերնաշապիկ հագնելը նորմալ է, նույնիսկ սեքսուալ է առավոտյան մերձեցումից հետո, իսկ ահա մնացած ժամանակ ձեր հագին տնային գեղեցիկ հագուստ պետք է լինի: Նախքան տղամարդու վրա մտահոգությունները բարդելն ու տնօրինության անբարյացակամ լինելու մասին մենախոսելը, լավ կլինի նրա հետ արագ սեքսով զբաղվեք:

Ի՞նչն է նպաստում հարաբերությունների սառեցմանը զուգընկերների միջև

Եվ կնկատեք, որ խնդիրն այնքան էլ սարսափելի չէ և խնայում է քո ու զուգընկերոջդ նյարդերը: Ժամանակ գտեք միայնակ մնալու համար: Այդ անհրաժեշտ է ինչպես ձեզ, այնպես էլ տղամարդուն: Յուրաքանչյուրն իր անձնական տարածքը պետք է ունենա: Միշտ միասինն առասպել է, որը պետք չէ իրականություն դարձնելու փորձեր կատարել՝ միմյանց չձանձրացնելու համար:

 

777


Տարածել...
 

Նմանատիպ նյութեր



Նոր նյութեր


Միացեք մեզ YouTube-ում... 80հզ.+ բաժանորդ




Աղբյուրը: http://kiss.am/xarynkar/vol22/1387567866_manipulyaciya_muzgchinoy-1-.jpg

Կատեգորիա: Երկուսով | Ավելացրեց: Admin (03.07.2014) | Հեղինակ: Kiss.am W
Դիտումներ: 3486 | Տեգեր: սեքս, ընտանիք, համատեղ կյանք | Վարկանիշ: 0.0/0
Կայքն իր գործունեությունը տեղափոխել է «Ժամանց և Տեղեկատվություն» YouTube-յան ալիք: Շուտով դուք կվերահասցեավորվեք մեր erkusov.com ֆեյսբուքյան էջ: Միացեք 125հզ.+ բաժանորդներին:
Սեղմիր Հավանել և կարդա հետաքրքիր նյութեր

Լավ