Ներկայացնում ենք հատված հայ ֆորումցիների քննարկումից նշված թեմայով: Կարծում ենք՝ հիմնական մտքերի այս հավաք ծաղկաքաղը օգտակար կլինի նաև այլ ընթերցողների համար: Գրառումները չեն խմբագրվել և ներկայացված են բնագիր վիճակով:
Չամուռ Ես բազում թեմաներում հանդիպել եմ ամուսնություն հեռվից և շատ մոտից, բայց ոչ-մի անգամ բուն ամուսնությանը վերաբերող թեմաներ: Ուզում եմ պարզել, Ձեր միջոցով իհարկե, թե ինչի համար են ամուսնանում մարդիկ,որից առաջ և հետո էսքան շատ պրոբլեմների են հանդիպում իսկ ավելի լավ չէ՞ր լինի՝ չամուսնանային: Համ սեռական կյանքով կախում չէր լինի, համ երեխեքին դաստիարակելու խնդիր... ով-ում հետ ուզենար ու երբ ուզենար:
Ես չհասկացա՝ դու առաջարկում ես ընդհանրապես երեխաներ չունենա՞լ, թե ուղղակի ամեն մի կին իր բերած երեխաներին միայնակ պահի։
electrical storm Նորմալ դեպքերում դա սիրելուցա կախված: ՈՒ էդ ցանկությունն առաջանում ա, երբ տեսնում ես սիրած էակիդ, երբ կա կողքիդ սիրած աղջիկ ու էդ ժամանակ առաջանումա տենց ցանկություն:
Ամուսնությունն ի սկզբանե խորհուրդ ունի սերունդների շարունակման… իսկ այն, որ մարդը ձգտում է հասնել կատարելության ամուսնության ասպարեզում, ձևավորվել է տարիների ընթացքում՝ օգտակարը հաճելիի հետ համատեղելու նպատակով: Ամուսնությունը միայնակ չմնալու, կողքիդ ֆիզիկապես և հոգեպես մեկին ունենալու պահանջ է… իսկ ավելի մանրամասն - հետագայում…
ihusik Հարգելի Չամուռ այսքան գրածիցդ միայն հստակ հասկացա թեմայիդ հարցադրումը, իսկ մնացածը կարճ-կարճ արտահայտած մտքեր էին, որոնցից հստակ չի հասկացվում, թե քո վերաբերմունքը որն է քո իսկ հարցադրմանը: Չամուսնանալ միայն այն պատճառով, որովհետև այն կապված է պրոբլեմների ու դրանց լուծումներ պահանջող ջանքերի հետ,- սա նշանակում է ընդունել ջայլամի մարտավարությունը ու ամեն պրոբլեմից խուսափել գլուխը գետնի տակ մտցնելով, բայց ավախ դա շատ ցավալի է լինում երբեմն... երբ գետինն ասֆալտից է լինում Բացի այդ, դու առաջարկում ես, որ էլ երեխաներ էլ չունենա՞ն, թե՞ ունենան "ով-ում հետ ուզենար ու երբ ուզենար" սկզբունքով ու նույն սկզբունքով էլ դաստիարակեին: Եթե կարելի է ավելի հստակ ներկայացրու քո դիրքորոշումը...
Այո ես էլ եմ միանշանակ համաձայն քեզ հետ, այդ ցանկությունը կարող է առաջանալ միայն մինչև ականջների ծայրը սիրահարված մարդկանց մոտ: Մի աֆորիզմ էլ ավելացնեմ այս թեմայի շուրջ:
Idealistka Но если звезды светят, значит это кому-то нужно.
Չամուռ Կաշխատեմ հստակ ձևակերպեմ մտքերս, որ անհասկանալի բան չմնա ես հանդիպել եմ հասարակության մի մոդելի հետ (դա պլատոնի մոտ էր, որ և հետագայում հանդիպում ենք Կ-պեկս մոլորակը ֆիլմում), որում հստակ բաժանած է բոլոր պարամետրերը հասարակության գոյության ասեմ երեխեքի պարագայում երեխա ծնվումա ու դաստիարակվումա փուլերով էլի հասարակության կողմից ասենք կլնի դա դպրոց թե մանկապարտեզ
electrical storm Ո'չ..կյանքում ինչ-որ երեխա ունենալու համար չեմ ամուսանա: Պիտի սիրել, եթե իմանամ աենք տվյալ աղջիկը չբերա, բայց սիրում եմ նրան, մի վայրկյան անգամ չեմ վարանի, ու կամուսնանամ: Երեխան պիտի լինի սիրո արդյունք: Էտ դեպքում կլինի համերաշխություն ու սեր ընտանիքում, որ ծնողները նայեն երեխային ու իրանց սրտերն արագ բաբախի, հիշեն իրենց երիտասարդությունը, իրենց սերը, ու սիրո արտացոլանք լինի երեխան: Ես, որ ամուսնանամ` միայն այդ պայմանով կամ էլ փողի համար: պ.ս.1 հատից ավել երեխա չեմ ուզում:
Psy electrical_storm ջան, գիտես ինչու եմ քեզ հավանում, որովհետև անկեղծ ես, բայց էլի պետք է չհամաձայնվեմ, կամ ավելի շատ զարմանամ կամ ՍԵՐ կամ ՓՈՂ գաղափարի վրա: Կարծում եմ շատ ծայրահեղ ես և համոզված եմ, որ տարիքդ առնելուն զուգընթաց կդառնաս ավելի հավասարակշռված և կշռադատված միտք կզարգացնես քեզ մոտ, որովհետև կյանքը կայֆ չէ, և այն մարդիկ, որոնք ընկնում են միայն կայֆի հետևից, վերջը շատ տխուր ճակատագիր են ունենում, դա օրինաչափություն է, որը ես որևէ կերպ չեմ կարող ապացուցել, ուղղակի ուզում եմ, որ քո նման անկեղծ մարդը այդ ճակատագրին չարժանանա: ԵՎ մի բան էլ, կարծում եմ, որ դու դեռ չես հանդիպել մի կարգին աղջկա, որը քեզ իսկապես երջանիկ կդարձնի, երբ հանդիպես, ամեն ինչ տեղը կընկնի
Cassiopeia Համամիտ եմ, որ երեխան պետք է լինի սիրո արդյունք…
Chuk Չեմ ուզում շատ խորանալ ու բացատրել ամուսնության խորհուրդը, գեղեցկությունը, կարևորությունը, իմաստը և շատ այլ հարցեր: Ուզում եմ մեկ հարց տալ: Ինչու միայն ամուսնությա՞ն դեպքում են պրոբլեմներ, խնդիրներ առաջանում: Միթե ինչ-որ «երևույթում» խնդրի առաջ կանգնելու դեպքում պետք է հրաժարվենք այդ «երևույթից»: Աղբյուրը՝ «Դար» ակումբ
Ինչպե՞ս հասնել երջանիկ ամուսնության
Արդյո՞ք ձեր սիրած տղամարդը պատրաստ է ամուսնության. պարզելու հնարքներ
Տարածել... Նմանատիպ նյութերՆոր նյութերՄիացեք մեզ YouTube-ում... 80հզ.+ բաժանորդ
| Դիտումներ: 973 |
| | |
