Առավոտյան սեքսի հաճելի կողմերը (18+)
 

   

Առավոտյան սեքսի հաճելի կողմերը (18+)Տղամարդիկ ու կանայք շատ տարբեր են, և նրանց տարբերություններից մեկն այն է, որ տղամարդիկ հաճույք են ստանում առավոտյան սեքսից, մինչդեռ կանայք նախընտրում են սեքսուալ ակտիվություն ցուցաբերել գիշերային ժամերին: Գուցե դա կապված է նրա հետ, որ քնած ժամանակ տղամարդու մոտ, որպես կանոն, 3-5 անգամ էրեկցիա է լինում, և առավոտյան նա պատրաստ է տրվելու կրքին: Էրեկցիայով արթնանալը լավ պատճառ է առավոտյան սեքսով զբաղվելու համար: Ցավոք ընկերուհիդ աչքերը բացելիս կարող է նույն տրամադրությունը չունենալ, բայց եթե ճիշտ մոտեցում ցույց տաս հարցին, նա նույնպես կցանկանա սեքսով զբաղվել:

 

Պատրաստվիր երեկոյան

Առավոտյան սեքսից առաջ վեր կենալու անհրաժեշտությունից խուսափելու համար պետք է նախապատրաստվել դեռ երեկոյան: Անկողնու կողքին դիր անանուխի համով կոնֆետներ կամ շնչառության թարմեցուցիչ, որպեսզի չվախեցնես սիրելիիդ առավոտյան շնչառությամբ: Բացի այդ` քնելուց առաջ գնա զուգարան, որպեսզի առավոտյան ստիպված չլինես: Մի մոռացիր մոտակայքում պահել նաև պահպանակ:

 

Միացրու քո ներքին զարթուցիչը

Կարևոր է արթնանալ բավականին վաղ, որպեսզի հասցնես սեքսով զբաղվել մինչև աշխատանքի գնալը և վայելես այն աշխատանքային լարված օրվանից առաջ: Լավ կլինի, որ արթնանաս ընկերուհուցդ շուտ, որպեսզի արթնացնես նրան քո քնքուշ շարժումներով: Հիշիր, որ պետք է արդեն պատրաստ լինես, բայց քեզ ժամանակ պետք կգա, որպեսզի պատրաստես նաև ընկերուհուդ:

 

Քնքշորեն արթնացրու նրան

Ընկերուհիդ, ամենայն հավանականությամբ, չի ցանկանա արթնանալ նրանից, թե ինչպես ես դեմ տալիս հպարտությունդ նրա դեմքին: Դիպչիր նրան քնքուշ և առանց շտապելու, համբուրիր նրա դեմքն ու մարմինը, շոյիր մազերը: Սա կօգնի արթնացնել նրան լավատեսական, սիրային տրամադրությամբ և կտրամադրի առավոտյան սեքսի:

 

Թող նա իրեն սեքսուալ զգա

Ընկերուհիդ կարող է իրեն այդքան էլ սեքսուալ չզգալ առավոտյան: Նրան համապատասխան տրամադրության բեր, ասա, թե որքան գեղեցիկ է, անգամ երբ կիսաքնած է: Ուշադրություն մի դարձրու նրա թափթփված մազերին, դեմքի վրա բարձի հետքին և ոչ այդքան թարմ շնչառությանը, ասա, որ ցանկանում ես նրան:

 

Սկսիր օրդ լավ տրամադրությամբ

Սեքսը կարող է օրվա հիանալի սկիզբ լինել: Այն բարձրացնում է ուրախության հորմոնի մակարդակը, դուք ժպտում եք և սկսում եք ավելի թեթև վերաբերվել դժվարություններին: Առավոտյան սեքսը, եթե այն չդարձնել սովորական բան, կարող է հաճելի կերպով բազմազանություն մտցնել ձեր սեռական կյանքում,- գրում է BornToDie-ը:

 


ՀՈԼՈՎԱԿՆԵՐ (տեքստային հոլովակները դիտեք լիէկրան /fullscreen/ )
 

 
 

 

777


Տարածել...
 

Նմանատիպ նյութեր



Նոր նյութեր


Միացեք մեզ YouTube-ում... 80հզ.+ բաժանորդ




Աղբյուրը: http://www.kiss.am/xarynkar/vol31/2aravotyan_seqsi_hatweli_koghmery-18.jpg

Կատեգորիա: Սեքս | Ավելացրեց: Davbad (26.06.2015)
Դիտումներ: 2414 | Տեգեր: սեքս-ուղեցույց | Վարկանիշ: 1.7/3
Կայքն իր գործունեությունը տեղափոխել է «Ժամանց և Տեղեկատվություն» YouTube-յան ալիք: Շուտով դուք կվերահասցեավորվեք մեր erkusov.com ֆեյսբուքյան էջ: Միացեք 125հզ.+ բաժանորդներին:
Սեղմիր Հավանել և կարդա հետաքրքիր նյութեր

Լավ