Kiss.am Ամաչկոտությունը անկողնում բոլորովին տեղին չէ: Ցավալի է, որ դրա դեմ դեռ ոչ մի դեղահաբ չկա, բայց կանանց մեծամասնությունն անկողնում ամաչկոտությունից ձերբազատվելու կարիք ունի:
Մի՛ վախեցեք նորույթներից, ազատություն տվեք երևակայությանը: Մի՛ պահուստավորեք ձեր սիրելիի ցանկությունները: Թողեք իրական աշխարհը մի կողմում, իսկ այդ պահին զգացեք ձեզ բոլորովին այլ աշխարհում, և որ դա երբեք չի վերջանալու:
Վերացրեք պատնեշները Գրեթե բոլորի մոտ դեռ մանկուց ծնողների կողմից սերմանված կանխակալ վերաբերմունք կա սեքսի հանդեպ, այդ թվում նաև սեքսուալ արգելքներ: Փորձեք հիշել (ցանկալի է զուգընկերոջ հետ), թե ինչ տաբուներ են մտցրել ձեր գլուխը: Օրինակ՝ «Սեքսով մեքենայում զբաղվելը անբարոյականություն է» կամ «Նա այլասերված կին է, որովհետև այդպես է անում»: Հայտնաբերելով ձեր անհատական պատնեշները՝ դուք անհամեմատ ավելի հեշտ կձերբազատվեք դրանցից: Հոգեբանության դոկտոր Ջինա Օգդենը խորհուրդ է տալիս տղամարդու հետ կազմել նման արտահայտությունների ցանկ, իսկ այնուհետև մատիտով ջնջել բոլոր այն կետերը, որոնք չեն համապատասխանում ձեր անձնական դիրքորոշմանը` սեքսի վերաբերյալ: Հավանականություն կա, որ փորձելով այդ ջնջված կետերը, դուք կհայտնաբերեք, որ հենց դա էլ ձեզ պակասում էր լիարժեք բավարարվածության հասնելու համար:
Մի՛ բարդույթավորվեք: Պետք չէ անհանգստանալ, որ այս կամ այն դիրքում դուք այնքան նրբագեղ չեք երևա կամ որ թափանցիկ ներքնազգեստը չի թաքցնում ձեր ավելորդ կիլոգրամները: Այդ պահին դա միայն ձեզ է անհանգստություն պատճառում, եթե հակառակը լիներ, դուք զուգընկերներ չէիք լինի:
Նա ամենևին էլ կատարյալ մարմին չի ակնկալում Կանայք պատրաստ են քամվել ֆիթնեսի ու շեյփինգի մարզասրահներում, այցելել հատուկ հակաճարպակալման մերսումների, մարմնի վրա չթողնել ոչ մի ավելորդ մազիկ: Այս ամենը, ինչ խոսք, լավ է ու ճիշտ, բայց շատ ավելի կարևոր է սիրելիի հետ անկողնում լիակատար լիցքաթափվելու կարողությունը: Չէ՞ որ իրականում նա արդեն արժեվորել է ձեր արտաքին հատկանիշները և դժվար թե ծայրահեղ ուշադրությամբ «զննի» ձեր որևէ պեպենը կամ կնճիռը:
Խոսե՛ք այդ մասին Սեքսուալ հարցերում ամոթխածությունն անտեղի է: Որքան զուգընկերները քիչ բարդույթներ ունեն, որքան բաց են միմյանց հանդեպ, այնքան վառ ու հագեցած կլինեն նրանց սեքսուալ հարաբերությունները: Միմյանց երևակայությունները կյանքի կոչելուց առաջ նախ պետք է իմանալ դրանց մասին: Խոսեք սեքսի մասին և մի ամաչեք ձեր հարաբերություններն ու ցանկությունները քննարկելուց: Այդպիսով դուք ավելի լավ կճանաչեք իրար և հաճույքն ավելի լիարժեք դարձնելու հնարավորություն կստանաք:
Անգամ եթե նրանք որոշակի ֆանտազիաներ ունեն, միշտ չէ, որ պատրաստ են կիսվել դրանցով իրենց զուգընկերուհիների հետ: Ուստի կանայք չպետք է ամաչեն տղամարդու հետ ինչ-որ նոր բան փորձելուց: Կանայք պետք է հիշեն, որ տղամարդիկ սեքսի և հարաբերությունների համար իդեալական կազմվածքով կանանց չեն փնտրում: ![]() Եթե տղամարդը սիրում և ցանկանում է ձեզ, ապա հավատացեք նրան: Տղամարդիկ հաճախ չեն էլ նկատում կանանց փոքր կուրծքը, ազդրերի ցեյլուլիտն ու որովայնի ծալքերը: Իհարկե, դա չի նշանակում, որ պետք է անտեսեք ձեզ և ձեր մարմինը, բայց բարդույթավորվել էլ պետք չէ:
Սեփական մարմնի հետ հաշտության 5 քայլ
Հայելուն նայելիս փորձենք նայել մարմնի այն 3 մասերին, որոնք համարում ենք, գեղեցիկ: Նայեք դրանց, հրճվեք, զմայլվեք և մոռացեք այն մասերի մասին, որոնք տգեղ եք համարում:
Փորձեք զբաղվել այնպիսի բանով, որ շատ կուզենայիք, բայց նախկինում չեք արել՝ ձեր տեսքից կամ մարմնի կառուցվածքից ելնելով: Կարելի է, օրինակ, պարի հաճախել:
Եթե մարմնի ինչ-որ մասեր ձեզ դուր չեն գալիս` կօգնի մասնագիտական
Առաջարկեք ձեր զուգընկերոջը (կնոջը կամ ամուսնուն) նկարել մեկդ մյուսին մերկ: Նպատակը ոչ թե արվեստի գործ ստեղծելն է, այլ փորձեք տեսնել ուրիշի աչքերով:
Այնուամենայնիվ, լինում են նաև օրեր, երբ դու այնքան էլ գոհ չես ինքդ քեզնից, առավել ևս՝ չես ցանկանում սեքսի ժամանակ մերկանալ մինչև վերջ, քանի որ ինքնագնահատականդ ցածր է: Այդ օրերի համար ևս ելք կա: Փորձեք սեքսով զբաղվել կիսահագնված: Օրինակ՝ կարող ես հագնել կիպ մինի զգեստ՝ առանց ներքնազգեստի: Նրան ևս խնդրիր մնալ մասամբ հագնված: Երկուսիդ համար էլ հետաքրքիր փորձառություն կլինի:
Հանգստացեք սեքսից Այս մի խորհուրդը կարող է տարօրինակ թվալ, բայց այն իրոք շատ արդյունավետ է: Երբեմն դուք չափազանց երկար եք սպասում սեքսին և դրանից չեք կարողանում թուլանալ, իսկ լարված վիճակում դժվար է գրգռվել: Փորձեք պարզապես ռոմանտիկ երեկո անցկացնել նրա հետ` հասկացնել տալով, որ այն չի ավարտվելու անկողնային զվարճանքներով: Դա ձեր հարաբերություններում կվերադարձնի ինքնաբուխության էֆեկտը, ինչը միշտ էլ դրական է ազդում երկուսիդ լիբիդոյի վրա:
Հիշեք, որ որքան էլ տարօրինակ է, սեքսի առաջին թշնամին գլուխն է: Ավելի ճիշտ` այն սահմանափակումներն ու պայմանականությունները, որոնցով լցնում ենք այն: Ցանկացած սեքսուալ ֆանտազիա իրավունք ունի կյանքի կոչվելու, եթե այն ընդունելի ու հաճելի է երկու զուգընկերների համար:
Ամեն անգամ՝ յուրովի... Ինտիմ հարաբերությունները հետաքրքիր դարձնելու բազմազան միջոցներ կան. տարբեր միջավայրեր, նոր ներքնազգեստներ, ֆիլմեր, երաժշտություն և այլն: Զգացողություններին թարմություն հաղորդելու դեպքում համատեղ ապրած տարիների թիվն այնքան էլ էական չէ: Երևակայականն իրական դարձրեք: Ձեր զուգընկերոջ երազանքները նույնպես կյանքի կոչեք: Հիշեք մի կարևոր բան` սիրո մեջ ամեն ինչ գեղեցիկ է: Սիրե՛ք միմյանց ու վայելեք սիրո հաճույքը:
Տարածել... Նմանատիպ նյութերՆոր նյութերՄիացեք մեզ YouTube-ում... 80հզ.+ բաժանորդ
| Դիտումներ: 7002 |
| | |

