Քո գաղտնի փուլերը (կանանց համար)
![]()
  «Լինա» ամսագիր Ներկայացնում է «Լինա» ամսագրի «Վարագույրից այն կողմ» խորագիրը
![]() Իրականում անբացատրելի ոչինչ էլ չկա: Ի տարբերություն տղամարդկանց, ում հորմոնները ամբողջ ամսվա օնթացքում նույն մակարդակի վրա են մնում, կանանց օրգանիզմն անդադար հորմոնային տատանումների է ենթարկվում: Դրանից էլ մեծապես կախված են կնոջ տրամադրությունը, արտաքին տեսքը և, իհարկե, սեքսուալ ցանկությունները: Յուրաքանչյուր կին իր «տաք» և «սառը» օրերն ունի: Սեռական ցանկության վերելքի և անկման ժամանակահատվածները սերտորեն կապված են դաշտանային փուլի հետ: Դիտարկենք դաշտանային միջին վիճակագրական փուլը, որը իդեալական է համարվում և կազմում է 28 օր: Կոպիտ հաշվարկով կարելի է ասել, որ այդ փուլի վերջին և առաջին շաբաթներն անվտանգ են համարվում, իսկ միջին հատվածում տեղի է ունենում օվուլյացիան, որի ժամանակ հնարավոր է հղիանալ: Մոտավորապես նույն կերպ փոփոխվում է սեռական ցանկությունը. առաջին և վերջին շաբաթներին կրքերը համեմատաբար հանդարտ են, իսկ օվուլյացիայի ժամանակ դրանք հասնում են գագաթնակետին: Սակայն չի կարելի ասել, որ սխեման այդքան պարզունակ է: Իրականում ամեն ինչ շատ ավելի բարդ է և հետաքրքիր: Խաղաղություն փոթորկից առաջ 1-5-րդ օրերը Ամսափուլի հենց սկզբում՝ «կրիտիկական օրերին», քո հորմոնները բավականին պասիվ են, բայց դա ամենևին չի նշանակում, որ դրանք խորը քնած են: Երբեմն այդ օրերին նույնպես լինում են կրքի բռնկումներ, քանի որ կնոջ ինքնազգացողությունը շատ ավելի լավ է լինում, քան դաշտանի նախօրեին, և նա հենց այդ պատճառով կարող է ավելի ինքնամոռաց տրվել հաճույքին: Սակայն կանանց մեծամասնության համար այդ օրերին սեռական հարաբերությունները միանշանակ անընդունելի են: Կան նաև այնպիսիք, ովքեր գտնում են, որ այդ օրերին վայելած հաճույքն առանձնահատուկ է: Երկու մոտեցումներն էլ իրենց բացատրությունն ունեն: Առաջին դեպքում կինն անհարմարություն է զգում, խուսափում ավելորդ լվացքից և, որ ամենակարևորն է, զգուշանում է վարակներից, որոնց համար այդ ժամանակ միջավայրն ավելի բարենպաստ է: Երկրորդ դեպքում ավելի մեծ դեր է խաղում հոգեբանական գործոնը. այդ օրերին կարող ես ազատ լինել զգացմունքներդ դրսևորելիս, քանի որ համոզված ես, որ չես հղիանա: 6-11-րդ օրերը Քո բոլոր հորմոնները բավականին ցածր և հարաբերականորեն հաստատուն վիճակում են: Դու սեռական ցանկության թեթևակի անկում ես ապրում: Քո մարմինը զգում է, որ շուտով վրա է հասնելու բեղմնավորման համար հարմար պահը և ձգտում է մնացած ժամանակն օգտագործել առողջությունը բարելավելու և ապագա երեխայի համար իդեալական հայր գտնելու վրա: Այսինքն, սա ավելի շուտ ոչ թե սեքսի, այլ կոկետության ու էրոտիկայի դրսևորման ժամանակահատվածն է: Իններորդ ալիքը (օվուլյացիա) 12-13-րդ օրերը Դու կարող ես հանկարծ հայտնաբերել, որ, անկախ քեզնից, ավելորդ ամոթխածությունդ վերացել է, շատ ես կատակում և առավել հետաքրքրությամբ ես զննում տղամարդկանց, իսկ մերձեցման պահերին ինքդ ես նախաձեռնություն ցուցաբերում, պահանջում, որ «խրախճանքը» երկար շարունակվի: ![]() 14-15-րդ օրերը Հենց օվուլյացիայի ժամանակ է, որ դու հասնում ես կրքի գագաթնակետին: Բանն այն է, որ քո սեռական հորմոնների մակարդակը ոչ թե պարզապես բարձրացել է, այլ ուղղակի կտրուկ թռիչք է կատարել՝ հասնելով առավելագույնին: Եվ այդ իններորդ ալիքը քեզ գլխովին խորտակել է: Գիտնականները քո հիպերսեքսուալությունը բացատրում են բնության իմաստնությամբ: Բնությունը հոգ է տարել, որ մենք դինոզավրերի պես չանհետանանք, և որ կինը բեղմնավորման համար ամենաբարենպաստ օրերին ոչ մի դեպքում չմերժի տղամարդուն: Իսկ որպեսզի տղամարդն այդ պատասխանատու պահին ուշադրությունը չշեղի և չտրվի գարեջրից կամ ֆուտբոլից հաճույք վայելելու գայթակղությանը, բնությունը կանանց օգնել է այդ օրերին առավել գրավիչ դառնալ: Էստրոգենի մակարդակի բարձրացումը կնոջ մաշկն ավելի հարթ է դարձնում, կուրծքը ուռչում է և, ընդհանրապես, կինն ավելի սեքսուալ է դառնում: Միևնույն ժամանակ հիպոֆիզի հորմոնները քեզ ստիպում են սրբագրումներ կատարել նաև քո պահվածքում. օվուլյացիայի ժամանակ դու այլ կերպ ես սկսում նայել տղամարդկանց, աչքերդ յուրահատուկ փայլ են ստանում: Հնարավոր է, որ դու ինքդ դա չես նկատում, սակայն տղամարդը որսում է այդ ազդակները: Փոթորկից հետո Սա կատարյալ փլուզում է… Միանգամայն անտարբերություն սեքսի նկատմամբ: Բոլոր հորմոնների մակարդակը նույնքան կտրուկ է ընկնում, որքան որ նախօրեին վերելք էր ապրել: Խելագար փոթորկից հետո վրա է հասնում կատարյալ հանդարտությունը: 16-17-րդ օրերը Ամեն ինչ հասկանալի է. եթե երկու օր առաջ բեղմնավորում չի կատարվել, հիմա արդեն գնացքը հեռացել է: Իսկ եթե դա տեղի է ունեցել՝ առավել ևս դրա կարիքը չկա: Դու ենթագիտակցաբար հեռու ես վանում տղամարդկանց: Բայց տրամադրությունդ մի գցիր: Այդ վիճակը երկու օրից ավելի չի ձգվի: Դրանից հետո հորմոնների (հատկապես պրոգեստերոնի) մակարդակը կրկին կաճի: 18-25-րդ օրերը Այդ ժամանակ հորմոնների մակարդակը կհասնի հերթական (չնայած ոչ այնքան բարձր, որքան օվուլյացիայի ժամանակ) գագաթնակետին: Որոշ կանանց համար դա ընդգծված սեքսուալության հերթական ժամանակահատվածն է: 26-28-րդ օրերը Հորմոնների մակարդակը կտրուկ ընկնում է՝ իր հետ հեռու վանելով բոլոր ցանկություններն ու մարմնի կանչը: Իսկ հաջորդ օրը սկսվում է դաշտանը, և ամեն ինչ նորից է սկսվում: 28-օրյա փուլը բնորոշ է կանանց 70%-ին: Դա իդեալական փուլն է, որը համապատասխանում է լուսնային ամսվան, այդ պատճառով էլ դաշտանային փուլը ինչպես լիալուսինը,ամսական անունն է կրում: 10%-ի մոտ դաշտանային փուլն ավելի երկարատև է, 10%-ի մոտ՝ ավելի կարճատև, իսկ 10%-ի մոտ էլ ընդհանրապես անկանոն է: Այնպես որ սխեման պետք է վերահաշվարկել: Ավելին. եթե ամսափուլը շատ է տարբերվում միջին վիճակագրականից (անցնում է 32 օրից կամ 21 օրվա չի հասնում) կամ հաճախ են շեղումներ լինում, նշանակում է հորմոնալ լուրջ խախտումներ կան: Գուցե դուք չափից շատ եք նյարդայնացել կամ սովի եք մատնվել ու հյուծվել: Մշտական խախտումների դեպքում պետք է անհապաղ դիմել գինեկոլոգի օգնությանը: ՀՈԼՈՎԱԿՆԵՐ Болезненная менструация. Женские болезни
Индустрия здоровья.Болезненные менструации.
Болезненные месячные: чай с корицей и имбирём при болезненных менструациях
Տարածել... Նմանատիպ նյութերՆոր նյութերՄիացեք մեզ YouTube-ում... 80հզ.+ բաժանորդ
| Դիտումներ: 9782 |
| | |